«Ռուսական անտառ» (ռուս.՝ «Русский лес»), 1964 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1][2], որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Պետրովը Լեոնիդ Լեոնովի համանուն վեպի հիման վրա։

Ռուսական անտառ
ռուս.՝ Русский лес
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1963
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Պետրով
Սցենարի հեղինակԼեոնիդ Լեոնով, Յուրի Լուկին և Վլադիմիր Պետրով
ԴերակատարներԲորիս Տոլմազով, Ռուֆինա Նիֆոնտովա, Nina Drobysheva?, Նիկոլայ Գրիցենկո, Մարիա Պաստուխովա, Ելենա Ֆադեևա, Arkadi Iwanowitsch Arkadjew?, Սերգեյ Կալինին, Յուրի Յակովլև, Իվան Դմիտրիև, Վիկտոր Կոլպակով, Klavdiya Polovikova?, Լյուբով Սոկոլովա, Գենադի Յուխտին, Մայա Բուլգակովա, Ելենա Պոնսովա, Վսևոլոդ Պլատով, Վասիլի Մակարով, Ալեքսանդր Լեբեդև, Ալեքսանդր Միկուլին, Եվգենի Շուտով, Vyacheslav Gostinsky? և Veronika Buzhinskaya?
ՕպերատորԻգոր Գելեյն
ԵրաժշտությունԳեորգի Սվիրիդով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն172 րոպե

Սյուժե խմբագրել

Պատանի Պոլյան գալիս է Մոսկվա. նա ցանկանում է գտնել իր հորը՝ պրոֆեսոր Վիխրովին և փորձել հասկանալ, թե ինչու է իր մայրը բաժանվել նրանից։ Վիխրովը հայտնի գիտնական է, որն իր ողջ կյանքում պաշտպանել է անտառը բարբարոսական ոչնչացումից։ Սկսվում է պատերազմը։ Պրոֆեսոր Վիխրովը շարունակում է դասախոսություններ կարդալ՝ ուսանողներին ապացուցելով անտառը պաշտպանելու անհրաժեշտությունը։ Պոլինան փորձում է պարզել հոր և ակադեմիկոս Գրացիանսկու միջև վաղեմի վեճի պատճառները։

Դերերում խմբագրել

  • Բորիս Տոլմազով – պրոֆեսոր Իվան Վիխրով
  • Ռուֆինա Նիֆոնտովա – Ելանա Իվանովնա, Պոլինայի մայրը
  • Նինա Դրոբիշևա – Պոլինա
  • Նիկոլայ Գրիցենկոակադեմիկոս Ալեքսանդր Գրացիանսկի
  • Մարիա Պաստուխովա – Տաիսկա, Իվան Մատվեևիչի քույրը
  • Ելենա Ֆադեևա – Նատալյա Սերգեևնա
  • Արկադի Արկադև – Վասիլի Կնիշև
  • Սերգեյ Կալինին – Կալինա
  • Յուրի Յակովլևգերմանացի սպա Վալտեր Քիթել
  • Իվան Դմիտրիև – Վալերի Կրայնով
  • Վիկտոր Կոլպակով – Տիտկա
  • Կլավդիա Պոլովիկովա – Սեմյոնիխա
  • Անդրեյ Նիկոնով – Վանյա Վիխրով
  • Վոլոդյա Սեդուլին – Դեմիդկա Զոլոտուխին
  • Սեմյոն Բարդին – Զոլոտուխին (ավագ)
  • Լյուբով Սոկոլովա – Ագաֆյա, Իվանի մայրը
  • Գենադի Յուխտին – Աֆանասի, Ագաֆիայի եղբայրը
  • Մայա Բուլգակովա – էպիզոդ
  • Կլարինա Ֆրոլովա-Վորոնցովա – Սապեգինա
  • Ելենա Պոնսովա – Գրացիանսկու մայրը
  • Վսելովոդ Պլատով – մայոր Օսմինով
  • Վասիլի Մակարով – քաղղեկ
  • Ալեքսանդր Կաշպերով – գյուղապետ
  • Ռաիսա Կիրիլովա – էպիզոդ
  • Ալեքսանդր Լեբեդև – դավաճան
  • Ալեքսանդր Միկուլին – էպիզոդ
  • Գ. Վասիլև – էպիզոդ
  • Վ. Գոլիկով – էպիզոդ
  • Եվգենի Շուտով – Գրիգորի, Վիխրովի ընկերը
  • Վյաչեսլավ Գոստինսկի – Վուլ
  • Վերոնիկա Բուժինսկայա – էպիզոդ (լուսագրերում նշված չէ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ռուսական անտառ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Ռուսական անտառ» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Գրականություն խմբագրել

  • Аннинский Л. «Русский лес» на экране(ռուս.) // Искусство кино. — 1964. — № 12. — С. 7—12.

Արտաքին հղումներ խմբագրել