Ռուզան Ավետիքյան
Ռուզան Ավետիքյան (հունվարի 12, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի:
Ռուզան Ավետիքյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1978 (43 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2001) |
2001 թ-ից դասավանդում է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում, 2008 թ-ից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում[1]:
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1978 թ. հունվարի 12-ին, Երևանում: 1995 թ. ավարտել է Երևանի Պ. Սևակի անվան թիվ 123 միջնակարգ դպրոցը: 6 տարեկան հասակից սովորել է Հայրիկ Մուրադյանի երաժշտական խմբակում, այնուհետև` Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: 1987 թ. սովորել է ձայնի պահպանման թիվ 117 հատուկ դպրոցում: 1995-2001 թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների և երգի ամբիոնում: 2001 թ-ից դասավանդում է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում, 2008 թ-ից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում: Համերգներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Եվրոպայում: Երգացանկից հայտնի են՝ «Հայաստան», «Ջանա, ջանա», «Շեկ տղա» և այլ երգեր, զուգերգ Արսեն Գրիգորյանի (Ասո) հետ:
Թողարկել է «Սիրո գիշեր» (2003 թ.), «Սպասում եմ» (2006 թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ:
ՄրցանակներԽմբագրել
Արժանացել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն երգ» մրցանակին (2007-10թթ): Արժանացել է նաև Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա հայտնություն» (2008թ.) և «Տարվա լավագույն երգչուհի» (2009թ.) մրցանակների:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Ռուզան Ավետիքյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-11-29