Ռուդոլֆ Մովսեսյան

հայ վիրաբույժ

Ռուդոլֆ Արծրունի Մովսեսյան (հունվարի 2, 1936(1936-01-02)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1994): ՌԴ վաստակավոր բժիշկ։

Ռուդոլֆ Մովսեսյան
Ծնվել էհունվարի 2, 1936(1936-01-02)[1] (88 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1960)
Մասնագիտությունվիրաբույժ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1990)
ԱնդամակցությունՆյու Յորքի գիտությունների ակադեմիա
ԶավակներՌուբեն Մովսեսյան
Պարգևներ
ՌԴ վաստակավոր բժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ռուդոլֆ Մովսեսյանը ծնվել է 1936 թվականի հունվարի 2-ին, Երևան քաղաքում։ 1960 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1966 թվականից աշխատում է ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի սիրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում (Մոսկվա1996 թվականից՝ ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի սիրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Պսակային անոթների վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն, միաժամանակ՝ Ի. Մ. Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի սիրտանոթային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր[2]։

Աշխատանքները վերաբերում են սրտի փականների պրոթեզավորմանը, սրտի արհեստական փականների վրա թրոմբի առաջացման բացահայտմանն ու համապատասխան հակամակարդիչներով բուժմանը, ինչպես նաև աորտայի անոթալայնանքի (անևրիզմ) վիրաբուժությանը[2]։

Անդամակցություն խմբագրել

  • Սիրտանոթային վիրաբույժների ռուսաստանյան ընկերության անդամ
  • Կրծքային վիրաբույժների ամերիկյան ընկերության անդամ
  • Կրծքային և սրտային վիրաբույժների եվրոպական ընկերության անդամ
  • Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ

Պարգևներ խմբագրել

  • ՌԴ վաստակավոր բժիշկ
  • Նիկոլայ Պիրոգովի շքանշան (Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիա)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան (2006)

Երկեր խմբագրել

  • Хирургия аневризм восходящей аорты: автореферат дис. ... доктора медицинских наук : 14.00.44. - Москва, 1991. - 30 c. : ил.[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14206
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 174։
  3. «Мовсесян, Рудольф Арцрунович - Хирургия аневризм восходящей аорты : автореферат дис. ... доктора медицинских наук : 14.00.44 - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.