Ռուբեն Սանամյան

հայ զինծառայող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սանամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Ռազմիկի Սանամյան (սեպտեմբերի 22, 1976(1976-09-22), Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ զինծառայող, ՀՀ ԶՈՒ կապիտան, Հայաստանի ազգային հերոս[2][3]։

Ռուբեն Սանամյան
սեպտեմբերի 22, 1976(1976-09-22) (47 տարեկան) -
ԾննդավայրԴիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԶորատեսակՀայաստանի ցամաքային զորքեր
ԿոչումՀՀ ԶՈՒ կապիտան և կապիտան
Մարտեր/
պատերազմներ
Տավուշյան մարտեր (2020)
Պարգևներ
Հայաստանի ազգային հերոս[1] «Մարտական խաչ» շքանշան Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան և «Մարշալ Բաղրամյան» մեդալ

Զինվորական ծառայություն

խմբագրել

1995-1997 թվականներին ժամկետային զինվորական ծառայություն է անցել Հայաստանի զինված ուժերում։ 2006 թվականին անցել է պայմանագրային զինվորական ծառայության։

Տավուշյան մարտեր

խմբագրել

Ռուբեն Սանամյանը մասնակցել է 2020 թվականի հուլիսի տավուշյան մարտերին։ Այդ մարտերում ցուցաբերած ռազմական կարևոր դերի համար կապիտան Սանամյանին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում և պարգևատրել Հայրենիքի շքանշանով[4]։

Պարգևներ և կոչումներ

խմբագրել

Ռուբեն Սանամյանը 2012 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել էր «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Նա նաև պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով[5]։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած է. ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ռուբեն Սանամյանն արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչմանը
  2. «Ռուբեն Սանամյանն արժանացավ Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը․ նախագահը ստորագրել է հրամանագիրը».
  3. «Կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի կոչման».
  4. Հայաստանի Ազգային Հերոս Ռուբեն Սանամյան
  5. «Նախագահի հրամանագրով Հայաստանի զինված ուժերի մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Հայաստանի շքանշանով և մեդալներով».