Ռուբեն Ղարիբյան

հայ բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարիբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Զաքարի Ղարիբյան (հունվարի 1, 1914(1914-01-01), Ագարակ), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1940 թվականից։

Ռուբեն Ղարիբյան
Ծնվել էհունվարի 1, 1914(1914-01-01) (110 տարեկան)
ԾննդավայրԱգարակ
Մասնագիտությունբանաստեղծ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ռուբեն Ղարիբյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Ռուբեն Ղարիբյանը ծնվել է 1914 թվականի հունվարի 1-ին, Կարսի մարզի Ագարակ գյուղում։ Վաղ հասակում զրկվել է հորից։ Մորեղբայրը նրան տանում է Երևան և հանձնում ամերիկյան որբանոց։ 1923-1927 թվականներին ապրել և սովորել է Ստեփանավանում։ 1928 թվականին փոխադրվել է Երևան և աշխատել «Մասիս» ծխախոտի ֆաբրիկայում։ 1931-1937 թվականներին աշխատել է Երևանի պահածոների գործարանում, Հոկտեմբերյանի և Արտաշատի շրջաններում, 1939-1941 թվականներին՝ «Պիոներ կանչ» թերթի խմբագրությունում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1946-1956 թվականներին եղել է «Պիոներ» ամսագրի ձևավորման բաժնի վարիչը։ Լույս է տեսել Ղարիբյանի «Իմ նվերը» գիրքը (Երևան, 1952)[1]:

  • Էդիկն ու ծիտիկը, Երևան, Պետհրատ, 1937, 24 էջ։
  • Փշկա Նռնոն, Երևան, Պետհրատ, 1938 էջ։
  • Առակներ, Երևան, Պետհրատ, 1940, 30 էջ։
  • Փնջիկ, Երևան, Հայպետհրատ, 1941, 38 էջ։
  • Ֆաթմա Մուսաևա, Երևան, Հայպետհրատ, 1942, 20 էջ։
  • Իվան Կուզմիչ, Երևան, Հայպետհրատ, 1943, 22 էջ։
  • Երջանկության թասը, Երևան, Հայպետհրատ, 1946, 34 էջ։
  • Խիզախ թևավորը, Երևան, Հայպետհրատ, 1950, 42 էջ։
  • Մեր քաղաքում, Երևան, Հայպետհրատ, 1951, 20 էջ։
  • Իմ նվերը, Երևան, Հայպետհրատ, 1952, 26 էջ։
  • Ծիածան, Երևան, Հայպետհրատ, 1955, 44 էջ։
  • Չորս զրույց, Երևան, Հայպետհրատ, 1957, 62 էջ։
  • Լուսիկի կատուն, Երևան, Հայպետհրատ, 1957, 32 էջ։
  • Փիսիկների գնդակը, Երևան, Հայպետհրատ, 1958, 14 էջ։
  • Արևի համբույրը, Երևան, Հայպետհրատ, 1959, 142 էջ։
  • Անտառային ձայներ, Երևան, Հայպետհրատ, 1960, 91 էջ։
  • Անտառի բնակիչները, Երևան, Հայպետհրատ, 1962, 14 էջ։
  • Նամակ արևին, Երևան, Հայպետհրատ, 1963, 126 էջ։
  • Լուսիկի կատուն, Երևան, «Հայաստան», 1968, 12 էջ[2]։
  • Ծաղկահանդես, Երևան, «Հայաստան», 1968, 210 էջ։
  • Մանկական աշխարհ, Երևան, «Սովետական գրող», 1978, 40 էջ։

Թարգմանություններ

խմբագրել
  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Մարշակ Սամուիլ։ Մանուկներին.- Երևան։ Հայպետհրատ, 1953.- 167 էջ.- Բովանդ-ից՝ Մեր բակի երեխաները; Հսկան; Հրաշալի օր։
  • Մարշակ Սամուիլ։ Մանուկների համար։ Բանաստեղծություններ, չափածո հեքիաթներ.- Երևան։ Լույս, 1986.- 103 էջ․- Որոշ ստեղծագործություններ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 277-278
  2. Ղարիբյան, Ռուբեն Զաքարի (1988). Լուսիկի կատուն։ Բանաստեղծություններ. Արեւիկ. ISBN 9785807700124.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Ղարիբյան» հոդվածին։