Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)

Ագարակ, գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Կարսի գավառում, Տեկոր գետի ափին։

Բնակավայր
Ագարակ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Բնակչություն665 մարդ (1913)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունագարակցի
Ժամային գոտիUTC+3
Ագարակ (Կարսի գավառ) (Թուրքիա)##
Ագարակ (Կարսի գավառ) (Թուրքիա)

Գյուղը թուրքերի ձեռքով ամայացել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ XIX դարի վերջերին ուներ 34 տուն՝ 260 հայ բնակիչներով։ Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն և անասնապահությունն էր[1]։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Հայտնի է V և VII դդ. երկու եկեղեցիներով։ Հյուսիսային եկեղեցին (V դար) թաղածածկ դահլիճ է արևելքից արևմուտք ձգված համաչափություններով։

Երկայնական պատերին հպված կամարներին հենվել է կիսաշրջանաձև թաղը։ Պահպանվել են հյուսիսային և հարավային պատերը, արևելյան կողմում՝ եռաստիճան որմնախարիսխը և պայտաձև աբսիդը։ Բազիլիկի շուրջը ցրված բեկորների մեջ կան IV-V դդ. քառակող կոթողներ։ Նրա մոտ է Ագարակի մյուս եկեղեցին (VII դար), որը քառաբսիդ, գմբեթավոր կառուցվածք է՝ արևելյան կողմում զույգ, շեղադիր ավանդատներով։ Միմյանց անմիջականորեն հպված աբսիդների հատման կետերում տեղավորված ութանիստ ուժեղ որմնասյուների վրա բարձրանում են գմբեթակիր կամարները, որոնցով կազմված գմբեթատակ քառակուսին արտաքուստ ութանիստ թմբուկի ներքին շրջագծային հիմքին է փոխանցվում չորս մեծ և ութ փոքր տրոմպների միջոցով։ Գմբեթի կիսագունդը ներքուստ մշակված է ութ դեկորատիվ ճառագայթներով։ Աբսիդներին համապատասխանող արտաքին հնգանիստ ծավալները անմիջականորեն հպված են միմյանց։ Հուշարձանն ունի բազմաթիվ բարձրաքանդակներ (խաղողի որթագալար, վիշապի գլուխ և այլն) և X–XI դդ. արձանագրություններ։ Ագարակում պահպանվել են XV–XVII դդ. ձիարձաններ և կենցաղային մոտիվներով քանդակազարդ գերեզմանաքարեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 18 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 50