Ռուբեն Եսայան (քանդակագործ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Եսայան (հոկտեմբերի 20, 1944(1944-10-20) - սեպտեմբերի 29, 2016(2016-09-29)), հայ քանդակագործ։

Ռուբեն Եսայան
Դիմանկար
Ծնվել է1944թ. հոկտեմբերի 20
ԾննդավայրԹալին
Մահացել է2016 թվականի սեպտեմբերի 29
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքանդակագործ
Գործունեությունքանդակագործություն

Կենսագրություն խմբագրել

Ռուբեն Եսայանը ծնվել է Հայաստանի Արագածոտնի մարզի Թալին քաղաքում[1]։ Ավարտել է ծննդավայրի Մ. Գորկու անվան միջնակարգ դպրոցը։ 1965-1967 թվականներին, որպես նկարիչ-ձևավորող, աշխատել է թիվ 15 մշակույթի տանը։ 1967-1971 թվականներին սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչության բաժնում։ 1986 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ Մասնակցել է մի շարք համամիութենական և հանրապետական ցուցահանդեսների, ունեցել է անհատական ցուցահանդես։ Աշխատել է դիմաքանդակների, կոմպոզիցիայի, քանդակադրոշմման բնագավառներում։

Աշխատանքներ խմբագրել

  • «Վարպետ Հովսեփ»
  • «Զորակոչիկի դիմանակարը»
  • «Ուսուցչուհու դիմանկարը»
  • «Ձգտում»
  • «Արշիլ Գորկի»
  • «Գրիգոր Նարեկացի»,
  • «Վարազդատ արքա»
  • «Տիգրան Մեծ»

Ռուբեն Եսայանի բոլոր աշխատանքներն աչքի են ընկնում պլաստիկությամբ և ինքնատիպությամբ։ Նրա նախընտրելի նյութը եղել է տուֆը։ Պատահական չէ, որ երկար ժամանակ զբաղվել է խաչքարերի քանդակմամբ։ Հեղինակի խաչքարերը տեղադրվել են ինչպես Հայաստանի տարբեր մարզերում և Արցախում, այնպես էլ արտերկրում։ Փարիզի արվարձանային Կլամար և Շարանտոն քաղաքներում տեղադրվել են նրա հեղինակած խաչքարերը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության (1915 թ.) զոհերի հիշատակին։ Մահացել է 2016 թվականի սեպտեմբերի 29-ին, Երևանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.