Ռուբեն Եսայան

փորձարկող օդաչու
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Թադևոսի Եսայան (նոյեմբերի 24, 1946(1946-11-24)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), փորձարկող օդաչու, Ռուսաստանի Ավիացիայի Ինստիտուտի թռիչքափորձարարական կենտրոնի ղեկավար, ՈԴ ազգային հերոս։ 2005 թվականին ԲԵ-200 ինքնաթիռով[3] սահմանել է համաշխարհային հինգ ավիացիոն ռեկորդ[4]։

Ռուբեն Եսայան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 24, 1946(1946-11-24)[1] (77 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՔաղաքացիական ավիացիայի Սասովոյի ավիաուսումնարան (1968)[1][2], Saint Petersburg State University of Civil Aviation? (1979)[1] և Fedotov Test Pilot School? (1987)[1]
Մասնագիտությունփորձարկիչ օդաչու և airline pilot
ԱշխատավայրՔաղաքացիական ավիացիայի պետական ԳՀԻ[2]
Պարգևներ և
մրցանակներ
 Ruben Yesayan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռուբեն Եսայանը ծնվել է Երևանում։ Ծնողները եղել են անվանի բժիշկներ։ Դպրոցական տարիներին հաճախել է Երևանի աերոակումբ։ 17 տարեկանում կատարել է իր առաջին թռիչքը։ 1968 թվականին ավարտել է Սասովո քաղաքի ավիաուսումնարանը[5] և գործուղվել Երևան՝ Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչություն, որտեղ էլ աշխատել է 13 տարի։ Այդ տարիներին նա գործուղվում է Անգոլա, որտեղ քաղաքացիական կռիվներ էին գնում, և նա լինում է Անգոլայի պաշտպանության նախարարի անձնական օդաչուն։ 1983 թվականին Եսայանը իր ՅԱԿ-40 ինքնաթիռով ինչ-որ վայր պիտի հասցներ կուբացի մասնագետների պատվիրակությանը։ Ցուցարարների արձակած հրթիռը դիպչում է աջ շարժիչին և հրդեհ սկսվում։ Եսայանին հաջողվում է մասնագետներին անվնաս ցած իջեցնել։ Այդ սխրանքի համար Ռուբեն Եսայանը ստանում է իր առաջին պետական պարգևը՝ «Ժողովուրդների բարեկամության» շքանշանը։ Երեք տարի Անգոլայում աշխատելուց հետո Եսայանը վերադառնում է Երևան և նշանակվում Քաղաքացիական ավիացիայի վարչության օդաչուական-շտուրմանական բաժնի պետ։ Երկուսուկես տարի այդ պաշտոնում աշխատելուց հետո Ռուբեն Եսայանը իր դիմումի համաձայն ազատվում է աշխատանքից։ Մի քանի օր հետո, 1987 թվականի հունվարին, Եսայանը դառնում է Քաղաքացիական ավիացիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի փորձարկող օդաչու։ Շուտով նա դառնում է ավիաջոկատի առաջատար փորձարկողներից մեկը, ջոկատի հրամանատարի տեղակալը։ Նրա ձեռքի տակով են անցել ԻԼ-96Տ, ԻԼ-96-3ՕՕ, ԻԼ-114- 100, ԻԼ-76-ՄՖ, ԻԼ-96ՄՕ, ԲԵ-200, ՏՈւ334, ՏՈւ100 մակնիշի ինքնաթիռներ[6]։ Ռուբեն Եսայանը ուսումնասիրել է 1989 թվականի Կրասնովոդսկի , Հալեպի և 1996 թվականի Խաբարովսկի վթարի ենթարկված ՏՈւ-154 ինքնաթիռների պատճառները[7]։ Մշակել է ինքնաթիռների վթարների կանխման բանաձևեր։ 2001-2004 թվականներին Ռուբեն Եսայանին էր հանձնարարված փորձարկել Տագանրոգի Գ. Բերիևի անվան ավիացիոն գիտատեխնիկական համալիրում ստեղծված ԲԵ-200 ինքնաթիռը։ Նրա փորձարարական շրջաններից մեկն անցկացվել է Հայաստանում[8]։ Նրա վարած ինքնաթիռը սահելով Սևանա լճի մակերեսով, ընդամենը 14 վայրկյանում հավաքել էր 12 տոննա ջուր։ Այդ ինքնաթիռները կիրառվում է հրդեհները մարելու համար։ 2001 թվականին Եսայան նախաձեռնությամբ վերսկսվել են ռուսական ինքնաթիռների թռիչքները Հարավային բևեռ՝ Անտարկտիդայի Նովոլազերևսկայի կայան։ Անտարկտիդայի թռիչքների ժամանակ եղել է նաև Արթուր Չիլինգարովի հետ։ 2015 թվականի նոյեմբերին նա ռիսկի է դիմում և ծանրաքարշ ԻԼ-76 ինքնաթիռը իջեցնում Անտարկտիդայի Նովոլազերևսկայի կայան[9]։ 1985 թվականին Եսայանին շնորհվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանը, 1999 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր փորձարկող օդաչուի պատվավոր կոչում, 2006 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 ЕСАЯН Рубен Татевосович // Авиация России : биографическая энциклопедия : 1909-2009 : А--Я (ռուս.) / под ред. А. Н. ЗелинМ.: 2009. — С. 186. — 880 с. — ISBN 978-5-903989-03-4
  2. 2,0 2,1 Атларов В. И., Васин И. Ф., Балакин Ю. А. Есаян Рубен Татевосович (р. 1946) // XX век. Гражданская авиация России в лицах : энциклопедия (ռուս.) // Воздушный транспорт / под ред. И. Ф. Васин, И. Е. МашкивскийМ.: 2000. — С. 136. — 560 с. — ISBN 5-88821-038-2
  3. Бе-200 / Бе-200ЧС
  4. Герой Российской Федерации Есаян Рубен Татевосович
  5. Лётное училище гражданской авиации(չաշխատող հղում)
  6. Рубен Есаян: Заслуженному летчику и Герою России 70 летВИДЕО
  7. «Эдик Бахшинян и Рубен Есаян — рыцари армянского неба». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  8. ГЕРОЙ МИРНОГО НЕБА. РУБЕН ЕСАЯН: МУЖЧИНА ДОЛЖЕН ИМЕТЬ СТЕРЖЕНЬ. ДАЛ СЛОВО – ДЕРЖИ
  9. Коллектив и руководство ОАО «Ил» поздравляют российских полярников с профессиональным праздником
  10. Летчики-испытатели вытащили из тайги аварийный Ту-154, чудом севший на заброшенном аэродроме

Աղբյուրներ խմբագրել