Ռոտորյան հորատում, պտտական հորատման տեսակ, որի դեպքում հորատադուրի պտտումը հորատանցքում կատարվում է հորատասյան միջոցով՝ երկրի մակերևույթին տեղադրված ռոտորից։ Օգտագործվում է պայթեցման, հետախուզման և շահագործման հորատանցքերի հորատման համար։ Ռոտորյանի հորատում առաջին անգամ կիրառվել է Լուիզիանայում 19-րդ դարի 80-ական թվականների վերջին, Ռուսաստանում՝ Գրոզնիում, 1902 թվականին։ Ռոտորային եղանակով ամենախոր հորատանցքը հորատվել է Օկլահոմայում 1974 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։