Ռոտերդամի ռմբակոծություն

Ռոտտերդամի ռմբակոծությունը օդային հարված, կատարված Լյուֆտվաֆեի կողմից 1940 թվականի մայիսի 14-ին, հոլանդական գործողությունների ժամանակ, որն էլ իր հերթին Ֆրանսիական ռազմագործողության մասն էր կազմում։

Այրվող Ռոտտերդամը ռմբակոծությունից հետո

Նիդերլանդների վրա հարձակումը սկսել է մայիսի 10-ին։ Գերմանացիները հույս ունեին, որ կկարողանան կոտրել նիդերլանդացիների պաշտպանությունը մեկ օրում, սակայն պարզվեց, որ նիդերլանադական զորքերը ավելի ուժեղ են, քան մտածում էին սկզբում։ Գերմանացիները ծչագրել էի քաղաքի վրա հարձավել մայիսի 14-ին։ Օդային հարվածի նպատակն էր՝ օգնություն հասցնել Նիդերլանդների տարածքում կռվող գերմանական զորքերին, ինչպես նաև գրավել Նիդերլանդները[1]։

Գերմանական զորքերի հրամնատար գեներալ Հանս Շմիդտը նիդերլանդացիներին ներկայացրեց վերջնագիր սպասվելիք Ռոտտերդամի ռմբակոծության մասին։ Նրանք ընդունեցին վերջնագիրը և ռմբակոծությունը չեղյալ համարվեց։ Սակայն 50-60 ռմբակոծներ իբրև թե չէին հասցրել ընդունել ազդանշանը հարձակումը դադարեցման մասին[1]։

Ռմբակոձիչները քաղաքի վրա նետել էին գրեթե 97 տոննա ռումբ, հիմնականում քաղաքի կենտրոնում, ոչնչացնելով 2.5 կմ² տրամագծով տարածք, ինչը հանգեցրեց բազմաթիվ բազմաթիվ հրդեհների և խլեց հազարավոր մարդկային կյանքեր։ Սա եղավ Վերմախտի վերջին գործողությունը հոլանդական ռամագործողության հետ. հոլանդացիները չէին կարող պաշտպանվել օդային հարձակումից, և իրավիճակի գնահատումից հետո որոշեցին ընդունել վերջնագիրը, և հանձնեցին մնացած քաղաքները հենց այդ օրը[1]։

2007 թվական. Հիշեցում հրդեհի սահմաների մասին

Ռոտտերդամի ռմբակոծությունը հանգեցրեց բրիտանական քաղաքականության փոփոխմանը։ Այսպիսով Մեծ Բրիտանիան խուսափեց Գերմանիաի ռմբակոչումից, սակայն և ընդունեց, որ եթե շարունակվեն գերմանական հարձակումները քաղաքացիական կետերի վրա, ապա բրիտանական կողմը կփոխի ստրատեգիան։ Ռմբակոծության հաջորդ օրը՝ մայիսի 16-ին, բրիտանական օդային ուժերը կատարեցին առաջին թռիչքը դեպի Ռուր մարզ[1]։

Մշակույթում

խմբագրել
  • Ռոտտերդամի ռմբակոծության վերաբերյալ կա ֆիլմ ՝ «Ռմբակոծություն» անունով 2012թ.:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 I. C. B. DEAR and M. R. D. FOOT. «Rotterdam raid.» The Oxford Companion to World War II. 2001. Encyclopedia.com. 9 Mar. 2010