Ռոստովի (Վարշավայի) համալսարանի վարչական մասնաշենք

Ռոստովի (Վարշավայի) համալսարանի վարչական մասնաշենք[1] (ռուս.՝ Административный корпус Ростовского (Варшавского) университета), շենք Դոնի Ռոստովում, որը կառուցվել է 1897 թվականին[2]։ Ի սկզբանե մտնել է Նիկոլաևյան հիվանդանոցի շինությունների համալիրի կազմի մեջ[3]։ 1915 թվականից շենքում տեղավորված է եղել Վարշավայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, որը տարհանվել էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայից։ Ներկայումս շենքում տեղակայված է Ռոստովի պետական բժշկական համալսարանի վարչական մասնաշենքը։ Ռոստովի (Վարշավայի) համալսարանի վարչական մասնաշենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[1]։

Ռոստովի (Վարշավայի) համալսարանի վարչական մասնաշենք
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հիմնադրված է1897
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ճարտարապետություն խմբագրել

Շենքի նախագծի հեղինակը ենթադրաբար եղել է ճարտարապետ Նիկոլայ Մատվեևիչ Սոկոլովը։ Աղյուսե երկհարկանի շենքն ունի մետաղական թեք տանիք։ Ճակատները սվաղած չեն։ Գլխավոր ճակատը դուրս է գալիս Նախիջևանի նրբանցք[4]։ Կողքերից առանձնանում են երկու ատտիկոսներով երկու ելունները։ Ճակատի հարկերի բաժանումն ընդգծվում է միջհարկային գոտիով։ Պատերը շարված են կոպտատաշ քարից։ Առաջին և երկրորդ հարկերի լուսամուտատեղերն ունեն տարբեր ձևեր։ Նրանք զարդարված են զարդաքիվերով, պարակալներով և կողպեքային քարերով։ Երկրորդ հարկի կողային ելունների պատուհանները ձևավորված են զույգ որմնսյուներով, որոնք ունեն կամարաղեղներ և աղեղնաձև քիվ։ Շենքն ունի հատակագծային բարդ ուրվագիծ։ Շինությունն ունի հատակագծման միջանցքային համակարգ` սենյակների երկկողմանի դասավորությամբ[2]։

 

Հուշատախտակներ խմբագրել

1984 թվականին շենքի պատին տեղադրվել է հուշատախտակ հետևյալ գրությամբ[2].

  Ռոստովի Ժողովուրդների բարեկամության շքանշանակիր բժշկական ինստիտուտում 1916-1957 թվականներին աշխատել է բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Նիկոլայ Ապոլինարևիչ Ռոժանսկին (1884-1957 թթ.)։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «г. Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». donland.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.
  2. 2,0 2,1 2,2 Шулепова Э. А. Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область.. — М.: Изд-во НИИ культуры, 1990. — С. 27.
  3. «Николаевская городская больница в Ростове-на-Дону». voopiik-don.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. Кукушин B. C. Эклектика // История архитектуры Нижнего Дона и Приазовья. — Ростов-на-Дону: ГинГО, 1995. — 275 с. — ISBN 5-88616-027-2

Գրականություն խմբագրել

  • Панков Г. И Кузница медицинских кадров. Очерки истории Ростовского медицинского института. — Ростов-на-Дону, 1968. — С. 3—13, 15, 43, 71.