Ռոմեն Բորոյան

հայ դեղաբան

Ռոմեն Ղուկասի Բորոյան (հունիսի 21, 1938(1938-06-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 12, 2008(2008-05-12)[1], Երևան, Հայաստան), հայ դեղաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1985):

Ռոմեն Բորոյան
Ծնվել էհունիսի 21, 1938(1938-06-21)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 12, 2008(2008-05-12)[1] (69 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1964)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1980)
Մասնագիտությունդեղաբան

Կենսագրություն խմբագրել

Ռոմեն Բորոյանը ծնվել է 1938 թվականի հունիսի 21-ին, Երևանում, այլ տվյալներով՝ Ալագյազ գյուղում[2]։ 1964 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1964 թվականից աշխատում է Երևանի բժշկական ինստիտուտում, 1985 թվականից՝ կլինիկական դեղաբանության, դեղագիտության և բուսաբանության ամբիոնի վարիչ, միաժամանակ, 1993-1997 թվականներին՝ ՀՀ առողջապահության նախարարության դեղաբանության կոմիտեի նախագահ, 1997 թվականից՝ գլխավոր կլինիկական դեղաբան[3]։

Աշխատանքները վերաբերում են արյան ճնշումն իջեցնող դեղերի կլինիկական դեղաբանությանը, դեղերի պարադոքսային ազդեցություններին, բուսական ծագման դեղերի դեղաբանական հատկություններին։ Հեղինակ է դեղաբանության բուհական ձեռնարկների։

Պարգևներ խմբագրել

  • Հարավսլավիայի դեղաբանների կոնգրեսի ոսկե մեդալ (ք. Իգալո, 1996):

Երկեր խմբագրել

  • Դեղամիջոցների հոմանիշների տեղեկատու /Справочник синонимов лекарственных средств /The reference book of the drugs synonyms: (Հավելված՝ Զուգորդված դեղամիջոցների պատրաստի դեղաձևեր), Բորոյան Ռոմեն Ղուկասի, Երևան, Ա. հ, 1991։
  • Դեղաբանություն։ Բժշկական ինստիտուտի ուսանողների համար, Գաբրիելյան Էմիլ Սամսոնի, Հակոբյան Վիլեն Պարույրի, Ամրոյան Էլմիրա Արտաշեսի, Բորոյան Ռոմեն Ղուկասի, Բեկյան Ռուբեն Ստեփանի, Երևան, Լիգանդ, 1992[4]։
  • Կլինիկական ֆարմակոլոգիա։ Դասագիրք, Բորոյան Ռոմեն Ղուկասի, Երևան, Հայկական բաց համալսարան, 1994։
  • Դեղերի և պատրաստուկների համառոտ տեղեկատու։ Միջին բուժաշխատողների և բժշկական ուսումնարանների սովորողների համար, Կարապետյան Լ. Ա. դոցենտ, Բորոյան Ռոմեն Ղուկասի, «Հարություն» գիտակրթական ասոցիացիա, Երևան, Ա. հ., 2000:
  • Կլինիկական դեղաբանություն։ Դասագիրք, Բորոյան Ռոմեն Ղուկասի, Երևան, «Զանգակ -97», 2005[5]։
  • Կլինիկական դեղաբանության դասագիրք։ Բորոյան Ռոմեն Ղուկասի, Երևան, «Զանգակ-97», 2008[6]։
  • Простагландины: взгляд на будущее" (1983).
  • "Простагландин и сердце" (1986).
  • "Клиническая фармакология" (1 и 2 книги) (1990,1992).

Գրականություն խմբագրել

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ереван, 1998, 276 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Romen Ghukas Boroyan
  2. «Romen Ghukas Boroyan». geni_family_tree. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 235։
  4. Գաբրիելյան, Էմիլ Սամսոնի; Հակոբյան, Վիլեն Պարույրի; Ամրոյան, Էլմիրա Արտաշեսի; Բորոյան, Ռոմեն Ղուկասի; Բեկյան, Ռուբեն Ստեփանի, eds. (1992). Դեղաբանություն։ Բժշկ. ին-տի ուս. համար. Երևան: Լիգանդ. ISBN 9785807905680.
  5. Բորոյան, Ռոմեն Ղուկասի (2005). Կլինիկական դեղաբանություն։ Դասագիրք. Երևան: Զանգակ -97. ISBN 9789993029953.
  6. Բորոյան, Ռոմեն Ղուկասի (2008). Կլինիկական դեղաբանության դասագիրք. Երևան: Զանգակ-97.