Ռոման Անդրեևիչ Վլասով (ռուս.՝ Роман Андреевич Власов, հոկտեմբերի 6, 1990(1990-10-06), Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ։ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպպիոն է (2012, 2016)[1]:

Ռոման Վլասով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Роман Андреевич Власов
Մասնագիտացում՝Հունահռոմեական ըմբիշ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 6, 1990 (34 տարեկան)
Ծննդավայր՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նովոսիբիրսկ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Viktor Kuznetsov?
Հասակ՝1,75 մետր
Քաշ՝75 կիլոգրամ

Ռոման Վլասովը 2011 և 2015 թվականներին դարձել է Աշխարհի չեմպիոն։ Ինչպես նաև 2012 և 2013 թվականների Եվրոպայի չեմպիոն։

Ռուսաստանի կառավարության կողմից ստացել է Ռուսաստանի սպորտի վարպետի կոչում։

Կենսագրություն

խմբագրել

Ռոման Վլասովը ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Նովոսիբիրսկում։ Եղբայրը՝ Արտյոմը նույնպես հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ է, ով դարձել է Աշխարհի կրկնակաի չեմպիոն։

Ռոմանը սկսել է զբաղվել ըմշամարտով 1997 թվականից՝ 6 տարեկան հասակում։ Նրա առաջին մարզիչը եղել է Վիկտոր Կուզենցովան։

2007-2013 թվականների ընթացքում սովորել է Նովոսիբիրսկի Գյուղատնտեսական համալսարանում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Власов: в ходе схватки впервые потерял сознание». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Վլասով» հոդվածին։