Ռոման Սկորնյակով (ռուս.՝ Роман Скорняков, փետրվարի 17, 1976(1976-02-17), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ուզբեկ և ռուս գեղասահորդ։ Մինչև 1996 թվականը հանդես է եկել որպես մենասահորդ` ներկայացնելով Ռուսաստանը, այնուհետև սկսել է հանդես գալ Ուզբեկստանի դրոշի ներքո։ 1997 թվականից մինչև 2003 թվականը ՝ Ուզբեկստանի ազգային չեմպիոն։ Նա ներկայացրել է Ուզբեկստանը 1998 և 2002 թվականների Ձմեռային օլիմպիական խաղերում, երկու անգամ էլ գրավել է 19-րդ հորիզոնականը։ 2000 և 2002 թվականներին Չորս մայրցամաքների առաջնությունում նա յոթերորդն էր։

Ռոման Սկորնյակով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ուզբեկստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 17, 1976(1976-02-17) (48 տարեկան)
Ծննդավայր՝Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
176 սանտիմետր

Կենսագրություն խմբագրել

Գեղասահքով սկսել է զբաղվել չորս տարեկանից[1]` Իգոր Քսենոֆոնտովի[2] և Մարինա Վոյցեխովսկայայի[3] ղեկավարությամբ` «Юность» մարզադպրոցում։ Ավարտել է օլիմպիական ռեզերվի մարզադպրոցը[4]։ Ռոման Սկորնյակովը 1995 և 1996 թվականների Ռուսաստանի երկու առաջնությունների, որտեզ հորիզոնականներ է զբաղեցրել երկրորդ տասնյակում։ Դրանից հետո նա սկսեց հանդես գալ Ուզբեկստանի դրոշի ներքո և յոթ տարիների ընթացքում` 1997 թվականից մինչև 2002 թվականը նա մնաց երկրի անվիճելի չեմպիոն տղամարդկանց մենասահքում։ Սակայն, Ուզբեկստանում ուսումնական բազայի բացակայության պատճառով մարզիկը շարունակեց մարզվել Եկատերինբուրգում, բայց 1998 թվականից տեղափոխվեց Դեյլ Սիթի (ԱՄՆ)[5][6]։

Հօգուտ Ուզբեկստանի Սկորնյակովը մասնակցել է գեղասահքի աշխարհի ամենամեծ մրցումներին` յոթ անգամ` Աշխարհի առաջնությունների, երկու անգամ` Ձմեռային օլիմպիական խաղերի Նագանոյում և Սոլթ Լեյք Սիթիում։ Այս մրցումներում նա քսան ուժեղագույն մարզիկների շարքում էր։ Միջազգային մրցումներում ամենամեծ հաջողությունը արծաթե մեդալն էր 1999 թվականին Գանգվոնում կայացած Ասիայի Ձմեռային խաղերին։

2000 թվականի հունվարին նա ամուսնացել է Տատյանա Մալինինայի հետ։ Նա ծագումով ռուս ուզբեկ գեղասահորդուհի է, եղել է Ուզբեկստանի չեմպիոն և Չորս մայրցամաքների առաջնության հաղթող։ 2004 թվականին զույգը որդի է ունեցել՝ Իլյա անունով, ով 2017 թվականին ԱՄՆ-ի առաջնությունում իր տարիքային խմբում լավագույնն էր։

Իրենց կարիերայի ավարտին ընդհանուր մարզչի՝ Իգոր Քսենոֆոնտովի մահից հետո Սկորնյակովը և Մալինինան սկսեցին մարզել միմյանց։

Սկորնյակովը աշխատում է որպես մարզիչ Վիրջինիա նահանգի Դեյլ Սիթի քաղաքում։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

Միջազգային
Մրցումներ/մրցաշրջան 94–95 95–96 96–97 97–98 98–99 99–00 00–01 01–02 02–03
Ձմեռային օլիմպիական խաղեր 19 19
Գեղասահքի Աշխարհի առաջնություն 20 14 21 17 20 19 20
Չորս մայրցամաքների առաջնություն 9 7 12 7
GP Trophée de France|Laliqu 7
GP NHK Trophy 12 8 4 10 7
GP Bofrost Cup on Ice|Sparkassen 7 11
Զագրեբի Ոսկե ձի 6
Skate Israel 5 9
Ասիական խաղերի ձմեռային առաջնություն 2
Asian Figure Skating Trophy|Ասիայի գավաթ 7 2
Ազգային
Գեղասահքի Ուզբեկստանի առաջնություն 1 1 1 1 1 1 1
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 11[3]
GP = Champions Series / Grand Prix

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Move to America Benefits Skorniakov». Golden Skate (անգլերեն). 2002 թ․ մարտի 28. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  2. «Crystal Report Viewer». www.isuresults.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  3. 3,0 3,1 «Роман Скорняков - Roman Skornyakov - ալիթ Личности». www.fskate.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
  4. Ячменёв, Евгений Свердловский след на Белых олимпиадах. 1998-й // Областная газета. — 2014.
  5. «Вон из дома. Все фигуристы, которые уезжали из России за границу». Sports.ru (ռուսերեն). 2015 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  6. «At 26, Russian Becomes Potential Worlds-beater». tribunedigital-chicagotribune (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.