Տատյանա Մալինինա (ռուս.՝ Малинина, Татьяна Валерьевна, հունվարի 28, 1973(1973-01-28), Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ուզբեկստանի գեղասահորդուհի, հանդես է եկել մենասահքում։ Չորս մայրցամաքների առաջնության առաջին հաղթողը (1999), Գրան-Պրիի եզրափակիչ մրցաշարի հաղթող (1999), Ուզբեկստանի տասակի չեմպիոն (1993-2002)։ Ուզբեկստանի Հանրապետության վաստակավոր մարզիկ (2000)[1]։

Տատյանա Մալինինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղասահորդուհի և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան և  Ուզբեկստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 28, 1973(1973-01-28) (51 տարեկան)
Ծննդավայր՝Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
160 սանտիմետր

Կենսագրություն խմբագրել

Տատյանան գեղասահքով սկսել է զբաղվել Նովոսիբիրսկում`հոր`Վալերիի ղեկավարությամբ։ 1988 թվականին տեղափոխվել է Պերվոուրալսկ (Սվերդլովսկի մարզ)` մարզվելու Իգոր Քսենոֆոնտովի ղեկավարությամբ։ Հանդես է եկել միութենական մրցաշարերում, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո` ռուսական։ 1993 թվականից ի վեր ներկայացրել է Ուզբեկստանը։ 1994 թվականին սրունքաթաթային ծանր վնասվածք ստանալուց հետո այլևս չկարողացավ ամբողջությամբ վերականգնվել։

Քանի որ Ուզբեկստանում ոչ մի տարրական պայմաններ չկային մարզվելու համար (սառույց չկար), մինչև 1998 թվականի սկիզբը Տատյանա Մալինինան մարզվել է Պերվոուրալսկում։ 1998 թվականին Իգոր Քսենոֆոնտովի գլխավորությամբ մի խումբ ուզբեկ գեղասահորդներ տեղափոխվեցին Դեյլ Սիթի քաղաք (Վիրջինիա, ԱՄՆ)։ Տատյանայի համար ամենահաջողակ սեզոնը եղել է 1998-1999 թվականներին։ Սկզբում նա նվաճեց NHK Trophy Grand Prix մրցաշարը (1998, Սապորո), իսկ հետո նաև շարքի եզրափակիչը (1999, Սանկտ-Պետերբուրգ), որտեղ էլ պատվանդանի երկրորդ և երրորդ հարթակին էին Աշխարհի ապագա երկու չեմպիոնուհիներ Մարիա Բուտիրսկայան (1999) և Իրինա Սլուցկայան (2002, 2005): Նույն մրցաշրջանում էլ նա դարձավ Չորս մայրցամաքների մրցաշարի հաղթող (1999, Գալիֆաքս) և նվաճեց IV Ասիական ձմեռային օլիմպիական ոսկե մեդալը (1999, Գանգվոն

Մարզիչ Իգոր Քսենոֆոնտովի մահից հետո Տատյանա Մալինան մրցումներին սկսեց նախապատրաստվել իր ամուսնու`Ռոման Սկորնյակովի ղեկավարությամբ։ Նա մասնակցել է Սոլթ Լեյք Սիթիում կայացած օլիմպիական խաղերին (2002 թ.), սակայն գրիպպի պատճառով կարճ ծրագրից հետո ստիպված էր դուրս գալ։ Աշխարհի գավաթից հետո, որտեղ նա 15-րդն էր, ավարտեց սիրողական կարիերան։

Անձնական կյանք խմբագրել

2000 թվականից ամուսնացած է Ռոման Սքորյակովի հետ (նաև`ուզբեկ գեղասահորդ)[2]։ Զույգն ունի որդի` Իլյան (ծնվ.` 2004 թ.) և դուստր` Ելիզավետան (ծնվ.` 2015 թ.): Սպորտային կարիերան ավարտելուց հետո Տատյանան ամուսնու հետ միասին աշխատում են Դեյլ Սիթիում (Վիրջինիա, ԱՄՆ) որպես գեղասահքի մարզիչներ։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

Մրցումներ 1992–1993 1993–1994 1994–1995 1995–1996 1996–1997 1997–1998 1998–1999 1999–2000 2000–2001 2001–2002
Ձմեռային օլիմպիական խաղեր 8 WD
Գեղասահքի աշխարհի առաջնություն 37 21 22 13 17 14 4 18 13 15
Չորս մայրցամաքների գեղասահքի առաջնություն 1 7 4 10
Գեղասահքի Ասիական ձմեռային խաղեր 2 1
Գեղասահքի Ուզբեկստանի առաջնություն 1 1 1 1 1 1 1 1 1 1
Գեղասահքի Գրան-Պրիի եզրափակիչ 1 5 6
Skate America 5
Sparkassen Cup 4 3 6
NHK Trophy 10 7 9 8 7 1 3 3 1
Golden Spin of Zagreb 1

WD — դուրս է եկել մրցումներից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «УП-2704-сон 25.08.2000. О награждении в связи с девятой годовщиной независимости Республики Узбекистан группы работников науки, здравоохранения, культуры, просвещения, средств массовой информации и общественных сфер». lex.uz. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
  2. Mittan, Barry (2002 թ․ մարտի 14). «Age is No Limit for Malinina». Golden Skate. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 7-ին.