Ռոման Կարա-Պողոսյան

հայ պետական, ռազմական գործիչ, ներքին ծառայության գեներալ-մայոր

Ռոման Հակոբի Կարա-Պողոսյան (մարտի 25, 1947(1947-03-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 16, 2009(2009-09-16), Երևան, Հայաստան), հայ պետական, ռազմական գործիչ, ներքին ծառայության գեներալ-մայոր (1993

Ռոման Կարա-Պողոսյան
մարտի 25, 1947(1947-03-25) - սեպտեմբերի 16, 2009(2009-09-16) (62 տարեկանում)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ծառայության տարիներ1988-2005
Կոչումոստիկանության գեներալ-մայոր
ՊաշտոնՀՀ ներքին գործերի փոխնախարար (1992-1994)
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

 
Ռոման Կարա-Պողոսյանին նվիրված հուշատախտակ Երևանում

1969 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1986 թվականին՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1989 թվականին՝ ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ակադեմիայի առաջին ֆակուլտետը[1]:

Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ներքին գործերի կառույցներում։ 1988 թվականին Ռոման Կարա-Պողոսյանին է լիազորվել գլխավորելու ՀԽՍՀ սոցիալիստական սեփականության հափշտակման դեմ պայքարի վարչությունը, այնուհետև ղեկավարել է քրեական հետախուզման վարչությունը։ 1992-1994 թվականներին զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը՝ միաժամանակ գլխավորելով Երևան քաղաքի ներքին գործերի բաժինը։ ՀՀ անկախացումից հետո Ռոման Կարա-Պողոսյանն առաջինն է, ում շնորհվել է ներքին ծառայության գեներալ-մայորի կոչում։

1991-1994 թվականներին եղել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը։ Թոշակի է անցել 2005 թվականից։

ՄրցանակներԽմբագրել

  • «Պատվո նշան» շքանշան
  • Երկակի պարգևատրվել է անվանական զենքով ՀՀ և ՌԴ կողմից
  • «ԽՍՀՄ ՆԳՆ վաստակավոր աշխատակից»
  • «ՌԴ ՆԳՆ պատվավոր ծառայող»
  • «ՀՀ ոստիկանության վաստակավոր ծառայող»

ԾանոթագրություններԽմբագրել