Ռոման Զաքյան

հայ լրագրող, ֆոտոլրագրող, ֆոտոթղթակից, լուսանկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոման Սեմյոնի Զաքյան (դեկտեմբերի 14, 1936(1936-12-14), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, ֆոտոլրագրող, ֆոտոթղթակից, լուսանկարիչ։ ԽՍՀՄ ժուռնալիստենրի միության անդամ (1960), Հայաստանի ժուռնալիստների միության անդամ[1]։

Ռոման Զաքյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 14, 1936(1936-12-14) (87 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԲաքվի պետական համալսարան (1959) և Ժուռնալիստի կենտրոնական տուն (1962)
Մասնագիտությունլրագրող, ֆոտոլրագրող և լուսանկարիչ
ԱնդամությունԽՍՀՄ ժուռնալիստների միություն և Հայաստանի ժուռնալիստների միություն

Կենսագրություն խմբագրել

Ռոման Զաքյանը ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 14-ին Բաքվում։ 1955 թվականին ավարտել է Բաքվի թիվ 99 միջնակարգ դպրոցը։ 1955-1959 թվականներին սովորել է Ադրբեջանի Ս. Կիրովի անվան համալսարանի լրագրության բաժնում։ Ազատ ֆոտոթղթակից է։ 1962 թվականին ավարտել է Մոսկվայի ժուռնալիստի կենտրոնական տանն անցկացվող ֆոտոժուռնալիստիկայի համամիութենական երկամյա դասընթացը։ 1960-1965 թվականներին եղել է «Железнодорожник Азербайджана» թերթի ֆոտոթղթակից, 1965-1980 թվականներին՝ ադրբեջաներեն լույս տեսնող «Կոմունիստ» թերթի ֆոտոթղթակից, 1980-1990 թվականներին եղել է նույն թերթի իլյուստրացիայի բաժնի վարիչ։ 1970-1980 թվականներին եղել է Ադրբեջանի ժուռնալիստների միության ֆոտոբաժնի նախագահ։ 1990 թվականից եղել է «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի իլյուստրացիայի բաժնի վարիչ[1]։

Անդամակցություն խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • Աշխատանքային վետերան մեդալ, 1986[1]
  • Մարշալ Բաղրամյան մեդալ, 1997[1]

Ֆոտոալբոմ խմբագրել

  • «Լեռնային ղարաբաղ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, էջ 159։