Ռոման Գրիգորյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոման Բաղդասարի Գրիգորյան (սեպտեմբերի 14, 1982[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | հայ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ռուսաստան և Հայաստան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 14, 1982[1][2] (42 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 170 սմ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 70 կգ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Տամբով | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելՌոման Գրիգորյանն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Մոսկվայի «Տորպեդո ԶԻԼ» ակումբում, սակայն խաղացել է ակումբի երկրորդ կազմում[3]՝ հիմնական թիմի կազմում չանցկացնելով ոչ մի խաղ։ 2001 թվականին տեղափոխվել է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Վիտյազ» ակումբ։ Գրիգորյանի դեբյուտը պրոֆեսիոնալ մակարդակում կայացել է օգոստոսի 12-ին, երբ նա թիմի մեկնարկային կազմում մասնակցել է Լուխովիցիի «Սպարտակ» ակումբի դեմ խաղին։ Խաղի ընթացքում նա աչքի չի ընկել, այդ պատճառով էլ գլխավոր մարզիչ Վալենտին Կովաչը հանդիպման 58-րդ րոպեին նրա փոխարեն դաշտ է դուրս բերել Եֆիմ Լոմկովին[4]։ Թիմում անցկացրած կես տարվա ընթացքում նա մասնակցել է 10 խաղի։
Հաջորդ մրցաշրջանը նա սկսել է «Կոլոմնե» ակումբում, որ խաղում էր Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում։ Նոր ակումբի կազմում իր դեբյուտը նա նշել է օգոստոսի 5-ին՝ մասնակցելով Լուխովիցիի «Սպարտակ» ակումբի հետ խաղին։ Այս անգամ Գրիգորյանը խաղացել է 90 րոպե, սակայն նրա թիմը պարտվել է 0:1 հաշվով[5]։ Օգոստոսի 20-ին նա խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ մակարդակում՝ «Լոկոմոտիվի» դեմ խաղի 33-րդ րոպեին գրավելով Ռուսլան Աբլաևի պաշտպանած դարպասը[6]։ Դա միակ գոլն էր, որ նա խփել է ակումբի կազմում անցկացրած 18 հանդիպումներում։ Մրցաշրջանի արդյունքներով թիմն զբաղեցրել է 18-րդ տեղը վարկանշային աղյուսակում, ինչը նրան թույլ է տվել պահպանել տեղը երկրորդ դիվզիոնում, սակայն զրկվել է պրոֆեսիոնալ կարգավիճակից։
2003 թվականի մրցաշրջանը Գրիգորյանն անցկացրել է սիրողական մակարդակում՝ հանդես գալով վերակազմավորված «Տորպեդո ԶԻԼ» ակումբում։ Հետագայում նա հանդես է եկել մայրաքաղաքի «Տիտան» ակումբում, իսկ 2005 թվականին վերադարձել է Պոդոլսկի «Վիտյազ», սակայն այս անգամ ընդգրկվել է թիմի հիմնական կազմում։ Ակումբը մրցաշրջանը հաջող է սկսել, իսկ Գրիգորյանը պարբերաբար դաշտ է դուրս եկել։ Ակումբի կազմում իր առաջին գոլը նա խփել է Լիսկիի «Լոկոմոտիվի» դեմ խաղում, իսկ «Լոկոմոտիվ-Մ» ակումբի դեմ խաղում աչքի է ընկել դուբլով[7]։ «Վիտյազը» մրցաշրջանն ավարտել է երրորդ տեղում, ինչը նրան հնարավորություն չտվեց բարելավել իր կարգավիճակը։
2006 թվականի սկզբին կիսապաշտպանը տեղափոխվել է Նովոկուզնեցկի «Մետալուրգ Կուզբաս» ակումբ, որը նույնպես ներկայացնում էր երկրորդ դիվիզիոնը, բայց խաղում էր «Արևելք» տարածաշրջանում։ Առաջնության երրորդ փուլի՝ Իրկուտսկի «Զվեզդա» ակումբի դեմ արտագնա խաղի 67-րդ րոպեին Գրիգորյանը գրավում է սեփական դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը և տանտերերին փրկելով պարտությունից[8]։ Ակումբի կազմում անցկացրած 33 խաղերում նա խփել է ինը գոլ։ Տարվա արդյունքներով «Մետալուրգը» երկրորդն էր, բայց քանի որ Տոլյատիի «Լադա» ակումբը չէր անցել Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի լիցենզավորումը, «Մետալուրգն» զբաղեցնում է նրա տեղը առաջին դիվիզիոնում[9]։
2007 թվականի մրցաշրջանից առաջ Գրիգորյանը Սերգեյ Անոխինի և Վլադիմիր Կորոտկովի հետ լքել է Նովոկուզնեցկի ակումբը և երրորդ անգամ պայմանագիր կնքել «Վիտյազի» հետ[10]։ Երկրի առաջնությում ակումբն զբաղեցրել է առաջին տեղը՝ տասը միավորով առաջ անցնելով երկրորդ տեղն զբաղեցրած «Մետալուրգից»։ Գրիգորյանը պարբերաբար դաշտ էր դուրս գալիս մեկնարկային կազմում՝ մասնակցելով ընդհանուր առմամբ 29 հանդիպման։ Ակումբի կազմում իր առաջին գոլը նա խփել է հինգերորդ փուլի՝ «Զվեզդա» ակումբի դեմ խաղում, երբ նա երկու անգամ տասնմեկ մետրանոցից գրավել է հակառակորդի դարպասը[11]։ Մինչ առաջնության ավարտը նա խփել է տասնհինգ գոլ և զբաղեցրել երկրորդ տեղը ռմբարկուների շարքում[12]։ Որպես տարածաշրջանի հաղթող՝ «Վիտյազը» 2007 թվականի նոյեմբերին «Սպորտակադեմակումբի», Նովոռոսիյսկի «Չերնոմորեց», Ուլյանովսկի «Վոլգա» և Բառնաուլի «Դինամո» ակումբների հետ մասնակցել է Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկությանը, որը անցկացվել է Լուժնիկի մարզադաշտում։ Հաղթելով երեք խաղում և մեկ խաղն ավարտելով ոչ ոքի՝ «Վիտյազը» դարձել է առաջնության հաղթող։ Առաջնության ընթացքում Գրիգորյանը խփել է չորս գոլ՝ գոլերի քանակով զիջելով միայն իր ակումբակից Սերգեյ Անոխինին. Գրիգորյանը դարձել է առաջնության լավագույն կիսապաշտպան[13].
Առաջնությունում «Վիտյազն» զբաղեցրել է միջին տեղ՝ երկու տարի անընդմեջ զբաղեցնելով 11-րդ տեղ (2008, 2009)։ Առաջնության շրջանակներում Գրիգորյանն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «2008 թվական»ին մարտի 27-ին՝ մասնակցելով առաջին փուլի՝ «Բալթիկայի» դեմ խաղին[14]։ Առաջին գոլը նա խփել է ԿԱՄԱԶ ակումբի դարպասը, որ պաշտպանում է Պլատոն Զախարչուկը։ Առաջին դիվիզիոնում անցկացրած երկու տարիների ընթացքում նա խփել է 28 գոլ։
2009 թվականի վերջին «Վիտյազի» ղեկավարությունը ֆինանսական խնդիրների պատճառով որոշել է հրաժարվել առաջին դիվիզիոնին մասնակցելուց, և Գրիգորյանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Յարոսլավլի «Շիննիկ» ակումբ՝ կնքելով երկու տարվա պայմանագիր[15]։ Նոր ակումբի կազմում իր դեբյուտը նա նշել է ապրիլի 7-ին՝ մասնակցելով երրորդ փուլի շրջաններում անցկացվող «Ժեմչուժինա Սոչիի» դեմ խաղին, իսկ մայիսի 13-ին խփել է իր առաջին գոլը՝ գրավելով Կուրսկի «Ավանգարդի» դարպասը[16]։ Այդ մրցաշրջանում նա խփել է ընդհանուր առմամբ երեք գոլ։ Հաջորդ տարի «Շիննիկը» մասնակցել է նոր հիմնադրված Ֆուտբոլի ազգային լիգային։ Ակումբի կազմում անցկացրած 20 խաղերում Գրիգորյանը խփել է ութ գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկու[17]։
2011 թվականի օգոստոսի 17-ին Գրիգորյանը երեք տարով պայմանագիր է կնքել Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի հետ[18]։ Երեք օր անց նա նշել է իր դեբյուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Քսանմեկերորդ փուլի՝ «Զենիթի» դեմ խաղում գլխավոր մարզիչ Անդրեյ Կոբելևը երկրորդ խաղակեսում նրան դաշտ է դուրս բերել Անտոն Բոբյորի փոխարեն[19]։ «Կռիլյա Սովետով» ակումբի կազմում իր առաջին գոլը Գրիգորյանը խփել է «սեպտեմբերի 17»-ին՝ այն բանից հետո, երբ փոխարինման է դուրս եկել «Մորդովիա» ակումբի դեմ խաղում։ Այդ խաղում «Կռիլյա Սովետով» ակումբը հաղթել է 3:2 հաշվով։ 2013 թվականի հունիսին Գրիգորյանը հեռացել է ակումբից[20]։
«Նեֆտեխիմիկ» ակումբում անցկացրած կարճ ժամանակաշրջանից հետո նա տեղափոխվել է «Տամբով», որտեղ կարճ ժամանակամիջոցում դարձել է առաջատար խաղացող, իսկ հետագայում նաև ակումբի լավագույն ռմբարկու։
2017 թվականին Գրիգորյանը տեղափոխվել է «Տամբով» ակումբ։
Ձեռքբերումներ
խմբագրելԹիմային
խմբագրել- Երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» տարածաշրջանի հաղթող - 2007
- Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկության հաղթող - 2007
Անհատական
խմբագրել- Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկության լավագույն կիսապաշտպան - 2007
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Григорян Роман Багдасарович. Статистика» (ռուսերեն). КЛИСФ.info. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Протокол матча «Спартак» Луховицы — «Витязь» Подольск — 1:0» (ռուսերեն). Sportbox.ru. 12 августа 2001. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Протокол матча «Спартак» Луховицы — «Коломна» — 1:0» (ռուսերեն). Sportbox.ru. 5 августа 2002. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Протокол матча «Коломна» — «Локомотив» Лиски — 3:1» (ռուսերեն). Sportbox.ru. 20 августа 2002. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Протокол матча «Локомотив-М» — «Витязь» Подольск — 2:5» (ռուսերեն). Sportbox.ru. 11 сентября 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Протокол матча «Звезда» Иркутск — «Металлург-Кузбасс» — 2:5» (ռուսերեն). Sportbox.ru. 4 мая 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Три клуба исключены из первого дивизиона» (ռուսերեն). Чемпионат.com. 25 января 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ ««Металлург-Кузбасс» в сезоне 2007 года должен прочно закрепиться в первом дивизионе» (ռուսերեն). Портал «Город Новокузнецк». 5 апреля 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Протокол матча «Витязь» Подольск — «Звезда» Серпухов — 3:0» (ռուսերեն). Sportbox.ru. 21 мая 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Второй дивизион. Зона Центр. 2007. Бомбардиры» (ռուսերեն). Sportbox.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Кубок ПФЛ 2007» (ռուսերեն). Официальный сайт ПФЛ. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Протокол матча «Витязь» Подольск — «Балтика» — 1:1» (ռուսերեն). Sportbox.ru. 27 марта 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Елена Ерофеева (18 августа 2011). ««Крылья Советов» подписали контракт с полузащитником Романом Григоряном» (ռուսերեն). РегионСамара.ру. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Протокол матча «Шинник» — «Авангард» Курск — 2:0» (ռուսերեն). Sportbox.ru. 13 мая 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «№25 Роман Григорян. Профиль» (ռուսերեն). Газета.Ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Роман Григорян — игрок «Крыльев»» (ռուսերեն). Официальный сайт «Крыльев Советов». 17 августа 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Протокол матча «Крылья Советов» — «Зенит» Санкт-Петербург — 2:5» (ռուսերեն). Sportbox.ru. 20 августа 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ У четверых футболистов «Крыльев» закончились контракты
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի էջը «Կռիլյա Սովետով» ակումբի պաշտոնական կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի կայքում Արխիվացված 2017-05-18 Wayback Machine (ռուս.)
- Ֆուտբոլիստի էջը Sportbox.ru կայքում (ռուս.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը footballdatabase.eu կայքում (անգլ.)