Ռոլան Գուրգենի Մարտիրոսով (Մարտիրոսյան, հոկտեմբերի 6, 1935(1935-10-06), Մոսկվա, ԽՍՀՄ - փետրվարի 27, 2020(2020-02-27), Մոսկվա, Ռուսաստան), Սուխոյի անվան կոնստրուկտորական բյուրոյի ավիակոնստրուկտոր:

Ռոլան Գուրգենի Մարտիրոսյան
Ռոլան Մարտիրոսով.jpg
Ծնվել էհոկտեմբերի 6, 1935(1935-10-06)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 27, 2020(2020-02-27) (84 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
ԿրթությունՄոսկվայի ավիացիայի ինստիտուտ
Մասնագիտությունավիակոնստրուկտոր
ԱշխատանքԿոնստրուկտորական բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր, նախագծել է մի շարք ՍՈՒ ինքնաթիռներ
ԾնողներԳուրգեն Ամիրխանի Մարտիրոսյան
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի Հերոս «Պատվո նշան» շքանշան Բարեկամության շքանշան Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) և Honoured Aircraft Engineer of the USSR?

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 6-ին Արցախի Չարդախլու գյուղում[1]: Նրա հայրը` Գուրգեն Ամիրխանի Մարտիրոսյանը, մասնագիտությամբ փիլիսոփա էր: Նա երկար ժամանակ դասախոսել է Գրոդնոյի մանկավարժական ինստիտուտում: Ավարտելով Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը` Ռոլան Մարտիրոսովը սկսել է աշխատել Սուխոյի անվան կոնստրուկտորական բյուրոյում, նախագծերի ամենաառաջատար բաժնում, որն աշխատում էր իր և գլխավոր կոնստրուկտոր Պավել Օսիպովիչ Սուխոյի անմիջական ղեկավարությամբ:

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

Այդ բյուրոյում հաշված տարիների ընթացքում նախագծված և ստեղծված ճակատային կործանիչները հայտնի են ամբողջ աշխարհում: Ռոլան Մարտիրոսովը տեխնիկական ղեկավարներից մեկն է, որը «ՍՈւ» ինքնաթիռներով համաշխարհային ռեկորդներ սահմանելու ուղղությամբ համալիր աշխատանքներ առաջատար մշակողներից է: Այդ մեքենաներով սահմանվել են 30 համաշխարհային ռեկորդներ[2]: Ռոլան Մարտիրոսովը, որպես Սուխոյի անվան կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր, ղեկավարել է ՍՈՒ-34 նոր ճակատային ռմբակոծիչի ստեղծման աշխատանքները: Ռոլան Մարտիրոսովի ստեղծած նոր ՍՈՒ-34 ինքնաթիռը կարող է երկարատև թռիչք կատարել 10 ժամյա լիցքավորմամբ 8 տոննա բեռնվածության դեպքում: Առանց օդում լիցքավորման թռիչքի երկարությունը 4000 կմ է, իսկ երեք անգամ լիցքավորման դեպքում 14000 կմ: Առաջին թռիչքը կատարել է 1992 թվականին:

  Այդ մեքենաներից (նկատի ունի ՍՈՒ ինքնաթիռները) յուրաքանչյուրը մի նոր խոսք էր համաշխարհային ավիաշինության մեջ:
- Ա. Ե. Սարգսյան[3]
 


ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հարությունյան Վ. Բ., «Արցախի աստղերը ռազմագիտության երկնակամարում», Էջմիածին, 2000, էջ 36
  2. Նույն տեղում, էջ 37
  3. Ա. Ե. Սարգսյան, Армяне военные ученыеъконструкторы, производственники и испытатели 20 века

Արտաքին հղումներԽմբագրել