Ռոլանդ Ադոնց

քաղաքական գործիչ

Ռոլանդ Մուշեղի Ադոնց (դեկտեմբերի 5, 1940(1940-12-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 23, 2015(2015-02-23), Երևան, Հայաստան), հայ տնտեսական և պետական գործիչ։ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (2001)։

Ռոլանդ Ադոնց
 
Կրթություն՝ ՀԱՊՀ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 5, 1940(1940-12-05)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր փետրվարի 23, 2015(2015-02-23) (74 տարեկան)
Վախճանի վայր Երևան, Հայաստան
Թաղված Երևան
 
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան

Կենսագրություն խմբագրել

1962 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ «ջերմամատակարարում և օդափոխություն» մասնագիտությամբ։ 1960-1961 թվականներին Հայկական ԽՍՀ գազի օբյեկտների շահագործման տնտեսությունում աշխատել է որպես դիսպետչեր։ 1966-1986 թվականներին եղել է ՀԽՍՀ պետական տեխնիկական վերահսկողության վարչության ինժեներ, ավագ ինժեներ, դիսպետչերական ծառայության պետ, պլանատնտեսագիտական բաժնի պետ, «Арморггазналадка» վարչության գլխավոր ինժեներ, պլանատնտեսագիտական վարչության պետի տեղակալ, շահագործման տեխնիկական վարչության պետ, «Армподземметаллзащита» արտադրական միավորման տնօրեն։ 1986-1998 թվականներին աշխատել է «Հայգազարդ» արտադրական միավորումում, եղել գլխավոր ինժեներ, գլխավոր տնօրենի տեղակալ, այնուհետև գլխավոր տնօրեն, 1998-2001 թվականներին՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ խորհրդի նախագահ-գլխավոր տնօրեն[1]։

Պարգևներ խմբագրել

  • Ժողովուրդների բարեկամության շքանշանով (1989)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Адонц Роланд Мушегович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 30-ին.