Վիսոլելա Ռոզալինդա Նամիսես (1958), նամիբիացի քաղաքական գործիչ, իրավապաշտպան և «Հոմանին» խմբակցության ղեկավար[1], մականունը՝ Ռոզա Լյուքսեմբուրգ Նամիբիայից[2]։ Նա խորհրդարանի նախկին անդամ է, Նամիբիայի դեմոկրատների Կոնգրեսի հիմնադիր անդամ և նախկին գլխավոր քարտուղար։ Ռոզան Նամիբիայում գենդերային, մարդու իրավունքների խախտումների և կանանց և երեխաների նկատմամբ բռնության հայտնի մասնագետ է։ Ռոզան Նամիբիայի կանանց համերաշխություն կազմակերպության տնօրենն է և աշխատում է «Դոլամ» մանկական գիշերօթիկ կենտրոնում՝ խոցելի երեխաների ցերեկային խնամքի կենտրոնում։

Ռոզա Նամիսես
Դիմանկար
Ծնվել է1958
Քաղաքացիություն Նամիբիա
ԿրթությունԼոնդոնի համալսարան, Հարավաֆրիկյան համալսարան և Augustineum?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններMember of the National Assembly of Namibia?
ԿուսակցությունCongress of Democrats?

Վաղ մանկություն և կրթություն

խմբագրել

Ռոզա Նամիսեսը ծնվել է 1958 թվականի ապրիլի 20-ին[3], անգլիացի հոր և դանիացիա մոր ինը երեխաներից մեկն է։ Նրանք ապրում են Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկին մոտ հին բնակավայրում։ Ռոզա Նամիսեսը, մինչև 15 տարեկան դառնալը, մեծացել է հոր հետ և հաճախել է Վինդհուկի Ավգուստինիումի ավագ դպրոց։ Համալսարանն ավարտելուց հետո Ռոզա Նամիսեսը սկզբում աշխատել է որպես հավաքարար, այնուհետև որպես բուժքրոջ օգնական, իսկ զուգահեռաբար բարձրագույն կրթություն է ստացել Սուկսես քոլեջի հեռակա բաժնում[4]։

Ռոզա Նամիսեսի քաղաքական ակտիվությունը, կզբում նրան բանտ տարավ, իսկ հետո աքսորեց[1]։ Բանտի պայմանները ստիպեցին նրան դադարեցնել ուսումը։ Միայն 1990 թվականին, երբ Նամիբիան անկախություն ձեռք բերեց, Ռոզան շարունակեց ուսումը։  Ռոզա Նամիսեսը ստացել է մեծահասակների կրթության մասնագետի դիպլոմ և հիմնական կրթության դիպլոմը ստացել Լոնդոնի համալսարանում, գենդերային զարգացման և պլանավորման ոլորտում։ Բացի այդ, Ռոզա Նամիսես ստացել է «Կանայք կառավարման ոլորտում» մասնագիտություն, այնուհետև ստացել է որոշակի իրավաբանական կրթություն և ձեռք է բերել խորհրդատվության և դյուրացման հմտություններ[4]։

Քաղաքական կարիերա

խմբագրել

1980-ականների սկզբին Ռոզա Նամիսեսը միացավ այն ժամանակ անօրինական Սվապո կուսակցությանը։  Ռոզան կազմակերպել է հանդիպումներ, ներգրավել նոր անդամների և տարածել գովազդային նյութեր։ Ռոզա Նամիսեսը բռնվեց և երկու ամիս անցկացրեց մենախցում, բայց շուտով,1985 թվականին, վերադարձավ իր ակտիվ գործունեությանը[5]։ Ռոզա Նամիսեսը կորցրեց իր աշխատանքը հիվանդանոցում այն բանից հետո, երբ նրան հրապարակավ տեսան բժշկի հետ ձեռքերը բռնած, ինչը խախտում է ընդունված ռասայական տարանջատման մասին օրենքները։ Ռոզա Նամիսեսը երկրորդ անգամ կրկին բանտարկվեց իր քաղաքական գործունեության ընթացքում, այս անգամ արդեն 14 ամիս ժամկետով[5]։

Ազատ արձակվելուց հետո նրան առաջարկեցին աշխատել կաթոլիկ եկեղեցում՝ որպես համայնքի զարգացման պատասխանատու։ Նույն թվականին Բեն Ուլենգան ազատ արձակվեց Ռոբեն կղզու բանտից։ Դրանից անմիջապես հետո Նամիսեսը և Ուլենգան հանդիպեցին և զույգ դարձան։ Երբ Ռոզան հղի էր, Ուլենգայի հետ դեռ ամուսնացած չէր։ 1987 թվականին նրանք ունեցան իրենց երկրորդ երեխան, բայց նրանք դեռ հրաժարվում էին ամուսնանալ, և այդ պատճառով, Նամիսեսը հեռացվեց աշխատանքից։  Այդ ժամանակ նա նաև հրաժարվեց իր կաթոլիկ հավատքից, և հենց ամուսնացած չլինելու պատճառով։ Այնուհետև Նամիսեսը աքսորվեց և աշխատեց Եվրոպայում և Ամերիկայում։  Նա Նամիբիա վերադարձավ միայն 1990 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո։  Կարճ ժամանակ անց բացահայտվեցին Սվապոյի կողմից նախկինում կատարված մարդու իրավունքների որոշ խախտումներ։ Երբ կուսակցությունը հետագայում տեղադրեց լռության պատ՝ տեղի ունեցածը վերագնահատելու փոխարեն, Նամիսեսը դադարեցրեց իր անդամակցությունը Սվապոյին, 1992 թվականին[5]։

Երբ 1999 թվականին հիմնադրվեց դեմոկրատների Կոնգրեսը Նամիսեսը դրա հիմնադիրներից մեկն էր։  Հաջորդ խորհրդարանական ընտրություններում Կոնգրեսը ստացավ յոթ տեղ, իսկ Նամիսեսը, որպես գլխավոր քարտուղար, դարձավ խորհրդարանի անդամ՝ 3-րդ Ազգային ժողովից։  Երբ 2004-ի հաջորդ ընտրություններում նրանց «Օրենսգիրքը» ստացավ ընդամենը հինգ մանդատ, Նամիսեսը խորհրդարան չվերադարձած քաղաքական գործիչներից մեկն էր։ Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ կուսակցությունը 2009 թվականին Նորա Շիմինգ Չեյզին դուրս թողեց իր կազմից, մինչև խորհրդարանի պաշտոնավարման ավարտը,Նամիսեսը զբաղեցրեց իր տեղը[6]։

Ակտիվություն

խմբագրել

Մինչ Նամիսեսը մեկ մտնում էր քաղաքականություն, մեկ հեռանում էր քաղաքականությունից, նա ակտիվիստ էր և լոբբիստ։ Նրա առաջին պաշտոնական պաշտոնը 1990-ականների սկզբին իրավաբանական օգնության կենտրոնում աշխատելն էր։ Ռոզան օգնել է այնտեղ բացահայտել մարդու իրավունքների խախտումները և պայքարել դրանց դեմ[5]։

Ռոզա Նամիսեսը «Նամիբիայի կանանց համերաշխություն» կազմակերպության տնօրենն է, որը պայքարում է կանանց և երեխաների նկատմամբ բռնության դեմ։ Նամիսեսը նաև «Դոլա»ն մանկատուն գիշերօթիկ հաստատության հիմնադիրն ու գլխավոր օպերատորն է, որը խոցելի երեխաների համար ցերեկային հաստատություն է[4]։

ԶԼՄ-ներում

խմբագրել
  • «Ռոզա և Ուրիա», Նամիբիայի անկախության ձեռքբերման նախօրեին նկարահանված գերմանական ֆիլմ Ռոզա Նամիսեսի և Ուրիա քարհանքի կյանքի մասին[7]։
  • «Տպավորիչ կնոջ դիմանկարը», հեղինակ՝ Դորա Բորեր[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Dregger, Leila (2014 թ․ մարտի 6). «Ich liebe die Welt!» [I love the world!]. Die Wochenzeitung (German).{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Kahiurika, Ndanki (2018 թ․ մայիսի 22). «/Khomanin group elects Namises as chief». The Namibian. էջ 1.
  3. «Namises Visolela Rosalinda». Parliament of Namibia. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. 4,0 4,1 4,2 Nghidengwa, Marianne (2012 թ․ դեկտեմբերի 18). «Rosa Namises: Human Rights Activist with a passion». Confidente. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 von Wietersheim, Erika (2001). «Namibia: Rosa Namises kämpft für Gerechtigkeit» [Rosa Namises fights for justice]. Der Überblick (German) (1): 85.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Namises back in Parliament». The Namibian. 2009 թ․ սեպտեմբերի 25.
  7. «Rosa und Uria» [Rosa and Uria] (German). ARD. 2010 թ․ մարտի 21.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Borer, Dora (2015 թ․ մարտի 8). «Portrait einer beeindruckenden Frau» [Portrait of an impressive woman] (German). Kunsthalle Kleinbasel. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել