Ռոզա Դիքսոն Բաուզեր (անգլ.՝ Rosa L. Dixon Bowser, հունվարի 7, 1855(1855-01-07), Ամելիա, Վիրջինիա, ԱՄՆ - փետրվարի 7, 1931(1931-02-07), Ռիչմոնդ, ԱՄՆ), ամերիկացի մանկավարժ։ Առաջին սևամորթ ուսուցիչն է, որ աշխատել է Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում։ Կազմավորել է Վիրջինիայի ուսուցիչների ընթերցանության շրջանակը, որը հետագայում դարձել է Վիրջինիայի ուսուցիչների ընկերակցություն, որն առաջին կազմակերպությունն է, որ Վիրջինիայում ներկայացրել է սևամորթ ուսուցիչներին։ Ռոզա Դիքսոն Բաուզերը 1890-1892 թվականներին եղել է այս կազմակերպության նախագահը, ինչպես նաև Վիրջինիայի ժուժկալ կանանց քրիստոնեական միության (Woman's Christian Temperance Union) և Ռիչմոնդի կանանց լիգայի առաջին նախագահը։ Եղել է Woman's Era ամսագրի թղթակից, ազգային հրապարակումներում գրել է էսսեներ։ Աֆրոամերիկացիներին սպասարկող Ռիչմոնդի հանրային գրադարանի առաջին մասնաճյուղն անվանվել է Բաուզերի պատվին։

Ռոզա Դիքսոն Բաուզեր
Դիմանկար
Ծնվել էհունվարի 7, 1855(1855-01-07)
ԾննդավայրԱմելիա, Վիրջինիա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 7, 1931(1931-02-07) (76 տարեկան)
Մահվան վայրՌիչմոնդ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունդաստիարակ
ԱշխատավայրԵրիտասարդ Մարդկանց Քրիստոնեական Ասոցիացիա և Սթափության կանանց քրիստոնեական միություն
 Rosa Dixon Bowser Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ռոզա Լ. Դիքսոնը ծնվել է Վիրջինիայի Ամելիա քաղաքում, Հենրի Դիքսոնի և Ավգուստա Անդերսոն Հովկինս Դիքսոնի ընտանիքում[1]։ Մանուկ հասակում ծնողների հետ տեղափոխվել է հետպատերազմյան Ռիչմոնդ, որտեղ կրթություն է ստացել Ազատ արձակված ստրուկների բյուրոյի ուսուցիչների կողմից։ Եղել է խոստումնալից աշակերտ և Ռիչմոնդի ոչ սպիտակների նորմալ դպրոցում վերապատրաստվել է որպես ուսուցիչ[2]։

Դիքսոնը 17 տարեկան հասակում դարձավ առաջին սևամորթը, ով դասավանդեց Ռիչմոնդի հանրային դպրոցներում[3]։ Դպրոցում դասավանդել է 1872-1879 թվականներին և այրիանալուց հետո՝ 1883-1923 թվականներին։ Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի միջոցով երիտասարդ աֆրոամերիկացիներին երեկոյան դասեր է տվել։ Ձևավորել է Վիրջինիայի ուսուցիչների ընթերցանության շրջանակը, որը հետագայում դարձել է Վիրջինիայի ուսուցիչների ընկերակցություն[4], որն առաջին կազմակերպությունն է, որ Վիրջինիայում ներկայացրել է սևամորթ ուսուցիչներին[5]։ 1890-1892 թվականներին Դիքսոնը նախագահել է այդ կազմակերպությունը[6][7]։

1902 թվականին Դիքսոնը Վիրջինիայում նախագահել է ժուժկալ կանանց քրիստոնեական միությունը[8][9]։ Դասախոսություններով հանդես է եկել Համփթոնի սևականների համաժողովին, 1899-1902 թվականներին նախագահել է տնային տնտեսության կոմիտեն։ Գումար է հավաքել սևամորթ աղջիկների ինդուստրիալ դպրոցի և Վիրջինիայի սևամորթ տղաների ձեռքի աշխատանքների դպրոցի համար։ Եղել է Ռիչմոնդի կանանց լիգայի հիմնադիր նախագահը։ Աջակցել է Ռիչմոնդի սևամորթների տուբերկուլյոզի դեմ պայքարի լիգային, օգնել է հիմնադրելու Սևամորթ կանանց ակումբների ազգային ընկերակցությունը և Սևամորթ կանանց ակումբների Վիրջինիայի պետական ֆեդերացիան[1]։

Դիքսոնը եղել է Woman's Era ամսագրի Վիրջինիայի թղթակիցը[10]։ Ազգային հրապարակումներում գրել է էսսեներ, այդ թվում «Ինչ դեր է խաղում ուսյալ սևամորթ կինը իր ռասայի վերելիք գործում» (1902)[11] և «Մոր պարտականությունները իր դեռահաս որդիների և դուստրերի առջև» (1902)[12]։

1925 թվականին Աֆրոամերիկացիներին սպասարկող Ռիչմոնդի հանրային գրադարանի առաջին մասնաճյուղը կոչվել է Բաուզերի անունով[13]։

Անձնական կյանք

խմբագրել

Ռոզա Դիքսոնը 1879 թվականին ամուսնացել է ուսուցիչ Ջեյմս Հերդոն Բաուզերի հետ, ով եղել է քաղաքացիական պատերազմի լրտես Մարի Բաուզերի ազգականը[14]։ Երկու տարի անց ամուսինը մահացել է տուբերկուլյոզից։ Նրանք ունեցել են մեկ որդի՝ Օսվալդ Բարիգտոն Հերնդոն Բաուզերը (1880-1935), ով Ռիչմոնդում բժիշկ է աշխատել։

Ռոզա Դիքսոն Բաուզերը մահացել է 1931 թվականին 79 տարեկան հասակում[15]։ (Նրա գերեզմանը հիշատակվել է Նյու Յորք Թայմսի 2017 թվականի «սևամորթների անտեսված գերեզմանների» վերականգնման ջանքեր ակնարկում)[16]։

Հիշատակ

խմբագրել

Ռիչմոնդի Ռոզա Դ. Բաուզեր դպրոցն անվանվել է (1991-2015 թվականներին եղել է Վիրջինիայի Սևամորթների պատմության թանգարան և մշակութային կենտրոն)[17] նրա պատվին[18]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Veronica Alease Davis and The Dictionary of Virginia Biography, "Rosa L. Dixon Bowser" Encyclopedia Virginia (Virginia Foundation for the Humanities 2013).
  2. Monroe Alphus Majors, ed. Noted Negro Women: Their Triumphs and Activities (Donohue & Henneberry 1893): 149-151.
  3. Suzanne Lebsock, A Murder in Virginia: Southern Justice on Trial (W. W. Norton and Company 2004): 147- 148. ISBN 9780393326062
  4. "Mrs. R. D. Bowser" Richmond Planet (January 12, 1895): 1. via Newspapers.com 
  5. L. P. Jackson, A History of the Virginia State Teachers Association (The Guide Publishing Company 1937).
  6. Ruth Edmonds Hill, "Rosa Dixon Bowser" in Jessie Carney Smith, Notable Black American Women Book 2 (VNR AG 1996): 51-53. ISBN 9780810391772
  7. Hilary Green, Educational Reconstruction: African American Schools in the Urban South, 1865-1890 (Oxford University Press 2016): 84-85. ISBN 9780823270118
  8. "Work of our Women" The Colored American (May 17, 1902): 9. via Newspapers.com 
  9. "Mrs. Lawson in Richmond" The Colored American (May 10, 1902): 6. via Newspapers.com 
  10. Rosa D. Bowser, "Virginia" Արխիվացված 2017-02-05 Wayback Machine Women's Era 2(1)(1895).
  11. Daniel Wallace Culp, ed., Twentieth Century Negro Literature (J. L. Nichols 1902): 176-182.
  12. Irving Garland Penn and John Wesley Edward Bowen, eds., The United Negro: His Problems and His Progress (D. E. Luther Publishing Company 1902): 446-448.
  13. Elvatrice Parker Belsches, Richmond, Virginia (Arcadia Publishing 2002): 60. ISBN 9780738514031
  14. Ronald E. Franklin, "Mary Elizabeth Bowser: Union Spy in the Confederate White House" Owlcation (August 9, 2016).
  15. P. Kevin Morley, "Volunteers Help Restore 'Four Cemeteries at Evergreen'" Richmond Times-Dispatch (February 16, 2014).
  16. Brian Palmer, "For the Forgotten African-American Dead" New York Times (January 8, 2017): SR2.
  17. "Black History Museum Taps New Director" Richmond Free Press (October 9, 2015).
  18. Bowser School Արխիվացված 2017-02-05 Wayback Machine, Richmond Public Schools, A Mini History: Bits and Pieces.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզա Դիքսոն Բաուզեր» հոդվածին։