Ռոզա Գրիգորյան (ախտաբան)

ախտաբան-ֆիզիոլոգ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոզա Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոզա Ալեքսանդրի Գրիգորյան (հունվարի 6, 1925(1925-01-06), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ախտաբան-ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1977)։ Պրոֆեսոր։

Ռոզա Գրիգորյան
Ծնվել էհունվարի 6, 1925(1925-01-06) (99 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1947)
Մասնագիտությունախտաբան և ֆիզիոլոգ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1977)

Կենսագրություն խմբագրել

1947 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1976-1995 թվականներին եղել է Կուրորտաբանության և ֆիզիոլոգիական բժշկության ԳՀԻ փորձարարական բաժանմունքի վարիչ, միաժամանակ՝ նույն ինստիտուտի քարտուղար։

Աշխատանքները վերաբերում են օրգանիզմի վրա «Հանքավան», «Ջերմուկ» հանքային ջրերի ազդեցության մեխանիզմների ուսումնասիրություններին։ Առաջինն է հաստատել «Ջերմուկի» ներքին ընդունման կանխարգելիչ ազդեցությունը ստամոքսի փորձարարական խոցի զարգացման վրա։ Հեղինակ է ավելի քան 40 գիտական աշխատանքների[1]։

Գրականություն խմբագրել

  • Айриян А.П. Армянские учёные-медики // Ер., 1998.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.