Կառլոս Էդուարդո Ռոբլեդո Պուչ (իսպ.՝ Carlos Eduardo Robledo Puch, հունվարի 19, 1952(1952-01-19)[1], Villa Ballester, San Martín Partido, Բուենոս Այրես, Արգենտինա[2]), արգենտինացի սերիական մարդասպան։ 

Ռոբլեդո Պուչ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 19, 1952(1952-01-19)[1] (72 տարեկան)
ԾննդավայրVilla Ballester, San Martín Partido, Բուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն Արգենտինա
 Carlos Robledo Puch Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Պուչը ծնվել է 1952 թվականի հունվարի 19-ին Բուենոս Այրեսում, Chevrolet գործարանի աշխատակից Վիկտոր Ռոբլեդո Պուչի և տնային տնտեսուհի Ժոզեֆա Աիդա Խաբենդակի ընտանիքում։ Ռոբլեդոն ընդհանրապես նման չէր իր հորը, որն ուներ սևահեր էր և ուներ նեղ աչքեր։ Այդ իսկ պատճառով Ռոբլեդոն միշտ կարծում էր, որ իր հայրն ուրիշ մարդ է։

Երբ լրացել է երեխայի չորս տարին, ընտանիքը տեղափոխվել է Վիսենտե Լոպես քաղաք և տեղավորվել դարբնի արհեստանոցի առաջին հարկում գտնվող բնակարանում։ Պուչը եղել է լուռ և ամաչկոտ երեխա՝ բնավորությամբ նման լինելով մորը։ Իր հասակակիցների հետ միասին խաղացել է ֆուտբոլ և սովորել նվագել ֆորտեպիանո, որը նրան ամենևին չէր հետաքրքրում։ Պուչն իր կրթությունն ստացել է Սերվանտեսի քոլեջում։

Հանցագործություն, պատիժ, կյանքը բանտում խմբագրել

1980 թվականին Պուչը մեղադրվել է 11 սպանության, սպանության կասկածով հարձակման, 17 գողությունների, բռնաբարության մեկ դեպքի, բռնաբարության մեկ փորձի, սեռական շահագործման մեկ դեպքի, մարդու առևանգման երկու և շորթման երկու դեպքերի մեջ։ Պուչը դատապարտվել է ցմահ ազատազրկման (պատժի ամենախիստ տեսակն Արգենտինայում)՝ «Սիեռա Չիկա» խիստ ռեժիմով կալանավայրում, որը գտնվում է Օլավարիա քաղաքի մոտ։

Վերջինն, ինչ ասել է Պուչը դատարանինմ եղել է․ «Այն հռոմեական կրկես էր։ Ես մեղադրվել և դատապարտվել եմ առավել վաղ»[3]։

2000 թվականին Պուչը հնարավորություն է ստացել դիմելու դատարանին՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու խնդրանքով, սակայն դատարանը մերժել է նրա խնդրանքը։ 2001 թվականից Պուչը տառապում է անձնային խանգարման ցնցումներով և ջղայնության նոպաներով։ Նույն խնդրանքով Ռոբլեդոն դիմել է նաև 8 տարի անց, սակայն դատարանը մերժել է՝ հիմնավորելով, որ նա շարունակում է հասարակության համար մնալ վտանգավոր[4]։

Այդ պահից սկսած Պուչը մի քանի անգամ դիմել է պայմանական վաղաժամկետ ազատման համար, սակայն ամեն անգամ մատնվել անհաջողության։ 2013 թվականին Պուչը դիմել է դատավորին՝ խնդրելով իր օրգանիզմ ներարկել մահացու թունանյութ, սակայն այս պարագայում նույնպես մերժվել է նրա դիմումը, քանի որ Արգենտինայում արգելված է մահապատիժը։ Վերջին անգամ նույն խնդրանքով Պուչը դիմել է 2015 թվականի մարտի 27-ին։ Երկրի բարձրագույն դատարանը որոշումը թողել է անփոփոխ։

2016 թվականի մայիսի 10-ին, 44 տարվա ազատազրկումից հետո առաջին անգամ, Ռոբլեդոն մեկ օրով դուրս է եկել Սիեռա Չիկա բանտից։ Նա տեղափոխվել է Սան-Իսիդրո հիվանդանոց, որպեսզի անցնի բժշկական փորձաքննության՝ կապված առողջության վատթարացման հետ։ Նրան ուղեկցել են 12 ոստիկաններ[5]։

Կերպարը ֆիլմերում խմբագրել

  • «Հրեշտակ» (իսպ.՝ El ángel)՝ գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 2018 թվականին արգենտինացի ռեժիսոր Լուիս Օրտեգայի կողմից։ Գլխավոր դերում հանդես է եկել Լորենցո Ֆերոն։ 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. Robledo Puch foto
  3. «Artículo que refleja el momento en que Robledo Puch emite su amenaza al tribunal acusatorio». 26.11.1980.
  4. «Le niegan la libertad condicional a Robledo Puch». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
  5. A 40 años de la detención del mayor criminal de la historia argentina

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբլեդո Պուչ» հոդվածին։