Ռոբեր Պլանկետ (ֆր.՝ Jean Robert Julien Planquette հուլիսի 31, 1848(1848-07-31)[1][2][3][…], Փարիզ[4][5][6] - հունվարի 28, 1903(1903-01-28)[1][3][7][…], boulevard Pereire, Փարիզի 17-րդ շրջան[8]), ֆրանսիացի կոմպոզիտոր, կատակերգական օպերաների կամ օպերետների հեղինակ, որոնցից առավել հայտնի են «Կորնևիլյան զանգերը» և «Ռիպ Վան Վինկլը»։

Ռոբեր Պլանկետ
ֆր.՝ Robert Planquette
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 31, 1848(1848-07-31)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ[4][5][6]
Մահացել էհունվարի 28, 1903(1903-01-28)[1][3][7][…] (54 տարեկան)
Մահվան վայրboulevard Pereire, Փարիզի 17-րդ շրջան[8]
ԳերեզմանՊեր Լաշեզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
ԵրկերLes cloches de Corneville? և Le Régiment de Sambre et Meuse?
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար և երգիչ
Պարգևներ և
մրցանակներ
 Robert Planquette Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պլանկետը ծնվել է երգչի ընտանիքում։ Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում, որն անբավարար միջոցների պատճառով չի կարողացել ավարտել։ Այնուհետև որպես դաշնակահար է աշխատել սրճարանում, եղել է երգիչ և գրել է երգեր։

1867 թվականին հորինել է «Սամրեի և Մասեի զորամասը» երգը, ըստ Պոլ Սեզանի բանաստեղծության, որը հետագայում շատ հայտնի է դարձել. իր խոստովանությամբ վաճառել է նոտաները հրատարակչին 14 ֆրանկով, քանի որ շատ քաղցած է եղել[9]։

1872 թվականին գրել է իր առաջին` «Վախեցիր փարավոնից» (Méfie-toi de Pharaon) օպերետը։ Օպերետն ունեցել է միջին հաջողություն։ Դրան հաջորդել են ևս երեք օպերետներ։

1876 թվականին «Ֆոլի Դրամատիկ» (Folies Dramatiques) թատրոնի տնօրենն առաջարկում է Պլանկետին օպերետ գրել իր թատրոնի համար։ Հաջորդ տարում այդ օպերետը` հայտնի «Կորնևիլյան զանգերը» (Les cloches de Corneville), հայտնվում է բեմում և սենցիացիոն հաջողություն է ունենում. 408 ներկայացում Փարիզում, 708 ներկայացում` Լոնդոն։ Արդեն 1886 թվականին Փարիզում կայացել է այդ օպերետի հազարերորդ ներկայացումը։

«Կորնևիլյան զանգերի» և Պլանկետի մյուս լավագույն օպերետների երաժշտությունը տարբերվում են գեղեցիկ ռոմանտիկությամբ։

Հաջորդ մի քանի օպերետներ սառնությամբ են ընդունվել, միայն «Les voltigeurs de la 32ème»-ն է լավ ընդունվել Լոնդոն (1880 թվական), որտեղ այդ օպերետը կրել է «Ծեր գվարդիականը» (The Old Guard) անվանումը։

Միայն 1882 թվականին Պլանկետը կրկնել է հաջողությունը, երբ Լոնդոնում, և ավելի ուշ` Փարիզում, հայտնվում է «Ռիպ Վան Վինկլ» օպերետը։ Լիբրետոյի հիմքում եղել է Վաշինգտոն Իրվինգի համանուն հեքիաթը։ Երկու տարի անց Լոնդոնն ընդունել է «Նելլ Գվին» օպերետը, թեև ավելի քիչ հիացմունքով, քան «Ռիպը». Փարիզում այդ օպերետը ձախողվել է։

Պլանկետի մյուս օպերետները կարևոր հաջողություն չունեին։ Վերջին օպերետը` «Ռայ Մագոմետը», մնում է անավարտ, 1906 թվականին Լ. Գանը գործիքավորել է այն։

Ստեղծագործություն խմբագրել

Պլանկետի օպերետների ցանկ`

  • Méfie-toi de Pharaon (1872 թվական)
  • Le serment de Mme Grégoire (1874 թվական)
  • Paille d’avoine (1874 թվական)
  • Le valet de cœur (1875 թվական)
  • Կորնևիլյան զանգը Փարիզ, 1877 թվական)
  • Le chevalier Gaston (Մոնթե Կարլո, 1879 թվական)
  • Les voltigeurs de la 32ème (Փարիզ, 1880 թվական)
  • La cantinière (Փարիզ, 1880 թվական)
  • Les chevaux-légers (Փարիզ, 1882 թվական)
  • Ռիպ Վան Վինկլ (Rip van Winkle, Լոնդոն, 1882 թվական)
  • Նելլի Գվինն (Nell Gwynne, Լոնդոն, 1884 թվական)
  • La crémaillère ((Փարիզ, 1885 թվական)
  • Սյուրկուֆ (Surcouf, (Փարիզ, 1887 թվական)
  • Captain Thérèse (Լոնդոն, 1890 թվական)
  • La cocarde triocolore (Փարիզ, 1892 թվական)
  • Le talisman (Փարիզ, 1893 թվական)
  • Panurge (Փարիզ, 1895 թվական)
  • Mam’zelle Quat’sous (Փարիզ, 1897 թվական)
  • Le fiancé de Margot (1900 թվական)
  • Le paradis de Mahomet (Փարիզ, 1906 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Reconstructed vital records of Paris
  5. 5,0 5,1 5,2 Планкет Робер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 Archivio Storico Ricordi — 1808.
  7. 7,0 7,1 7,2 todotango.com (իսպ.)
  8. 8,0 8,1 8,2 municipality of Paris Vital records of Paris
  9. Norman E. Smith. Program notes for band. — GIA Publications, 2002. — P. 480.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Ռոբեր Պլանկետ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)