Ռոբերտ Սուրենի Տոնյան (1966 հուլիսի 22, Դրախտիկ, Հադրութի շրջան - 1994 ապրիլի 26, Ներքին Սեիդահմեդլի), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Ռոբերտ Տոնյան
Ծնվել էհուլիսի 22, 1966(1966-07-22)
Մահացել էապրիլի 26, 1994(1994-04-26) (27 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1966 թվականի հուլիսի 22-ին, Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում։ Ավարտել է գյուղի ութամյա, Ազոխի միջնակարգ դպրոցները, Բաքու քաղաքի թիվ 81 տեխնիկական ուսումնարանը, Ստեփանակերտի ավտոդպրոցը[1]։

1985-87 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ Արցախյան պայքարի ակտիվ մասնակիցներից էր։ Եղել է դասակի հրամանատար։ Մասնակցել է Ղաջարի, Ղարամամուտլուի, Ֆիզուլիի, Հորադիզի, Ջաբրայիլի, Ղուբաթլուի, Զանգելանի ազատագրման համար մղված մարտերին[1]։

Զոհվել է 1994 թվականի ապրիլի 26-ին, Ներքին Սեիդահմեդլի գյուղում, ականի բեկորից։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով[1]։

Ամուսնացած չէր։ Հանգչում է Դրախտիկի գերեզմանատանը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Ազատամարտիկը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.