Ռոբերտ Էմերսոն Լանդսբուրգ (անգլ.՝ Robert Emerson Landsburg, նոյեմբերի 13, 1931(1931-11-13), Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ - մայիսի 18, 1980(1980-05-18), Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի լուսանկարիչ, որ մահացել է Սենտ Հելենս լեռան ժայթքման ժամանակ[1][2][3]։

Ռոբերտ Լանդսբուրգ
անգլ.՝ Robert Landsburg
Ծնվել էնոյեմբերի 13, 1931(1931-11-13)
ԾննդավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
Մահացել էմայիսի 18, 1980(1980-05-18) (48 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունլուսանկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Լանդսբուրգը ծնվել է Վաշինգտոն նահանքի Սիեթլ քաղաքում, ժայթքման ժամանակ նա ապրել է Պորտլենդում (Օրեգոն

Ժայթքմանը նախորդող շաբաթների ընթացքում Լանդսբուրգը մի քանի անգամ այցելել է հրաբուխ՝ լուսանկարելով տեղի ունեցող փոփոխությունները[4]։ 1980 թվականի մայիսի 18-ի առավոտյան նա գագաթից մի քանի մղոն հեռավորության վրա է եղել։ Հրաբխի պայթյունից հետո, ըստ երևույթին, խելամտորեն գնահատելով, որ այլևս հնարավորություն չի ունենա փախչել մոխրի ամպից, Ռոբերտ Լանդսբուրգը մնացել է տեղում և շարունակել լուսանկարել հրաբուխն ու ժայթքումը, քանի դեռ կարող էր լուսանկարել։ Դրանից հետո նա լուսանկարչական ժապավենը հետ է փաթաթել երիզատուփի մեջ և տեսախցիկը դրել ուսապարկի մեջ, որի վրա էլ պառկել է այն ավելի լավ պաշտպանելու համար[5]։

Այս տեսքով նրա մարմինը հայտնաբերվել է մոխրի շերտի տակ տասնյոթ օր անց։ Լուսանկարչական ժապավենը չի վնասվել, և երևակելուց հետո ստացված նկարներն օգնել են երկրաբաններին ավելի ճշգրիտ պատկերացում կազմելու ժայթքման մասին[5]։

Ռոբերտ Լանդսբուրգը թաղված է Վաշինգտոնի Բենչ շրջանի Մաունթ Հելենս Մեմորիալ Գրուվ գերեզմանատանը[6]։

 
Լանդսբուրգի մահվան պատճառ ժայթքումը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Staff report (January 1981). Robert Landsburg’s brave final shots. National Geographic
  2. Associated Press (June 5, 1980). Another body found in volcano area.
  3. Associated Press (June 6, 1980). Red tape battled. St. Helens sedate. The Spokesman-Review
  4. Bunce, Vincent (2000). «Restless Planet: Volcanoes», p.44. Raintree Steck-Vaughn Publishers, Austin. ISBN 0-7398-1327-7.
  5. 5,0 5,1 Robert Coenraads (2006). «Natural Disasters and How We Cope», p.50. Millennium House, ISBN 978-1-921209-11-6.
  6. Robert Emerson Landsburg Archive copy Wayback Machine-ի միջոցով: