Ռոբերտ Իարուշ
Ռոբերտ (Բոբ) Իարուշ (անգլ.՝ Robert Iarusci, նոյեմբերի 8, 1954, Տորոնտո, Օնտարիո), Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայի նախկին խաղացող և Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ[1]։ 2012 թվականին, Կանադայի ֆուտբոլային ասոցիացիայի հարյուրամյակի տոնակատարության առթիվ նա ընդգրկվել է Կանադայի բոլոր ժամանակների ազգային հավաքականի կազմում[2]։
Քաղաքացիությունը | Կանադա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 8, 1954 (69 տարեկան) | ||
Ծննդավայր | Տորոնտո, Օնտարիո | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կենսագրություն
խմբագրելԻարուշն իր կարիերան սկսել է Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայում, իր ծննդավայրում` «Տորոնտո Բլիզարդ» ակումբում, որտեղ ամբողջ 1976 թվականը և 1977 թվականի մի մասը խաղացել է աջ պաշտպանի դիրքում։ Նա խաղում էր յուրաքանչյուր խաղում, երբ «Բլիզարդը» հաղթել է առաջնությունը 1976 թվականին։ Իարուշը խաղացել է գրեթե ամբողջ 1977 մրցաշրջանը Տորոնտոյում, բայց մրցաշրջանի վերջում վաճառվել է «Նյու Յորք Կոսմոսին», որտեղ նա մեկ հանդիպում է անցկացրել 1977 թվականին։ Իարուշը մասնակցել է 26 խաղի 1976-1983 թվականներին և մի շարք խաղերում եղել է թիմի ավագ։ Նա 1979 թվականի գարնանը երկու մրցաշրջանով վաճառվել է «Վաշինգտոն Դիպլոմատս» ակումբին։ Դրանից հետո Իարուշը վերադառնում է Կանադա, որտեղ խաղում է 1981-1983 թվականներին, իսկ կարիերան ավարտում է «Սան Դիեգո Սոքքերս» ակումբում, երբ լիգան լուծարվում է 1984 մրցաշրջանից հետո։ Ընդհանուր առմամբ, Իարուշը հաղթել է չորս Սոքքեր Բոուլ, որոնցից երեքը` անընդմեջ։
1976-ից 1983 թվականներին Իարուշը 26 խաղ է անցկացրել Կանադայի կազմում և մի շարք խաղերում գլխավորել է թիմը։ Նա 1982 թվականի Աշխարհի առաջնության որոկավորման խաղերում խփել է երկու գոլ՝ խաղալով լիբերոյի դիրքում։ Նա իր առաջին գոլը խփել է 1980 թվականի նոյեմբերի 1-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած ԱՄՆ-ի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում, որտեղ Կանադան հաղթել է 2:1 հաշվով։ Նա իր երկրորդ գոլը խփել է Կանադայի ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի վերջին` Կուբայի դեմ խաղում։ Խաղը ավարտվել է 2-2 հաշվով, իսկ Կանադան Մեքսիկայի հետ միասին չի կարողացել որակավորվել՝ մեկ միավոր զիջելով Սալվադորին։ Իարուշը դարձել է Կանադայի ֆուտբոլի փառքի սրահի ամենաառաջին անդամներից մեկը, որտեղ նրան ընդունել են 2000 թվականին։ Այժմ նա «Տորոնտո Ազուրրի» ֆուտբոլային ակումբի նախագահն է և «Հյուսիսային Յորք սրտերի» փոխնախագահը։ Նա «Sportsnet 590» հեռուստաընկերության Ֆուտբոլային Շոուի համահաղորդավարն է և հեռուստատեսային և ինտերնետային հեռարձակումներով Տորոնտոյի տնային խաղերի մեկնաբանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ RedNation Online (2011 թ․ դեկտեմբերի 5). «The First 90: Bobby Iarusci» (անգլերեն). Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Association announces All Time Canada Mens XI Canadasoccer.com Արխիվացված 2012-11-27 Wayback Machine(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- NASL stats(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Իարուշ» հոդվածին։ |