Ռոբերտ Եվդոկիմով

ռուս ֆուտբոլիստ

Ռոբերտ Գեննադևիչ Եվդոկիմով (ռուս.՝ Роберт Геннадьевич Евдокимов, փետրվարի 27, 1970(1970-02-27)[1], Նիժնեկամսկ, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական ֆուտբոլիստ, մարզիչ։

Ռոբերտ Եվդոկիմով
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 27, 1970(1970-02-27)[1] (54 տարեկան)
Ծննդավայր Նիժնեկամսկ, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՄՊՄԴ (Նիժնեկամսկ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1987 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տուրբինա (Բրեժնև) 15 (5)
1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո (ՆՉ) 24 (1)
1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ռուբին 38 (2)
1990-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԿԱՄԱԶ 61 (9)
1992-1996 Ռուսաստան ԿԱՄԱԶ-Չալլի 145 (26)
1997 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 4 (1)
1995-1997   Ռուսաստան Սպարտակ-2 4 (0)
1997-1998 Ռուսաստան ԿԱՄԱԶ-Չալլի 30 (2)
1998 Ռուսաստան Սատուրն (Ռամենսկոե) 11 (0)
1999 Ռուսաստան Կռիլյա Սովետով 15 (0)
1999 Ռուսաստան Նեֆտեխիմիկ 13 (3)
2000 Ռուսաստան Էներգիա (Չայկովսկի) 21 (5)
2001 Ռուսաստան Նեֆտեխիմիկ 27 (1)
2002 Ռուսաստան Գազովիկ-Գազպրոմ 12 (0)
2002 Ռուսաստան Ալնաս 13 (0)
2003 Ռուսաստան ԿԱՄԱԶ 14 (0)
2003 Ռուսաստան Սատուրն (ՆՉ) Սիրող.
2004 Ռուսաստան Ալնաս 25 (0)
Մարզչական կարիերա
2005 Ռուսաստան ՑՊՖ ԿԱՄԱԶ
2006 Ռուսաստան ԿԱՄԱԶ-2
2006-2008 Ռուսաստան Ալնաս
2009 Ռուսաստան ՍՕՅՈՒԶ-Գազպրոմ
2010-2011 Ռուսաստան ԿԱՄԱԶ
2012-2017 Ռուսաստան Օրենբուրգ
2017 Ղազախստան Տոբոլ
2018 Ռուսաստան Ռոտոր
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 26.12.2018:

Խաղացողի կարիերա

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Նիժնեկամսկի մարզադպրոցի սան է (առաջին մարզիչը՝ Վալերի Միխայլովիչ Մախլեպով)։ Ավարտել է նաև Վոլգոգրադի սպորտային ինտերնատը[2], որտեղ սովորել է 1984-ից 1988 թվականներին[3]։ Խաղացողի կարիերան սկսել է խորհրդային ստորին լիգաների թաթարական ակումբներում (Նաբերեժնիե Չելնիի «Տուրբինա» և «Տորպեդո/ԿԱՄԱԶ», Կազանի «Ռուբին»)։ 1990 թվականին դարձել է երկրորդ ստորին լիգայի 7-րդ տարածաշրջանի հաղթող «ԿԱՄԱԶ» ակումբի կազմում։ 1992 թվականին «ԿԱՄԱԶ» ակումբի կազմում դարձել է Առաջին լիգայի Կենտրոն տրածաշրջանի հաղթող, իսկ ակումբն իրավունք է ստացել հանդես գալու բարձրագույն լիգայում։ 1993-1996 թվականներին խաղացել է բարձրագույն լիգայում «ԿԱՄԱԶ/ԿԱՄԱԶ-Չալիի» կազմում։ Ռեկորդակիր է «ԿԱՄԱԶ» ակումբի կազմում անցկացրած խաղերի թվով (291)։ 1995 թվականին խփել է լավագույն գոլերից մեկը բարձրագույն լիգայում[4]։ 1997 թվականի սկզբին տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ» ակումբ, որը 1997 մրցաշրջանի արդյունքներով դարձել է երկրի չեմպիոն։ Մոսկվայի թիմի կազմում այդ մրցաշրջանում անցկացրել է 4 խաղ լիգայում (1 գոլ), 2 խաղ երկրի գավաթ խաղարկությունում և 4 խաղ երկրորդ թիմում՝ երրորդ լիգայում։ Նույն թվականի հուլիսին վերադարձել է «ԿԱՄԱԶ-Չալի» ակումբ և այդտեղ անցկացրել մրցաշրջանի մնացած մասը, որի արդյունքներով ակումբը դուրս է մնացել բարձրագույն լիգայից։ 1997 մրցաշրջանի ընթացքում «Սպարտակի» կազմում գրավել է ԿԱՄԱԶ-ի դարպասը, ԿԱՄԱԶ-ի կազմում՝ «Սպարտակի» դարպասը, ընդ որում՝ երկու դեպքում էլ թիմերը, որի կազմում հանդես էր գալիս Եվդոկիմովը, պարտվել են (1:2 և 2:6 հաշիվներով)։ 1998 թվականի ամռանը հեռացել է Չելնիի ակումբից, որը 1998 մրցաշրջանի արդյունքներով դուրս է մնացել նաև առաջին դիվիզիոնից։ Մրցաշրջանի մնացած մասն անցկացրել է Ռամենսկոեի «Սատուրն» ակումբում, որը նույն թվականին հաղթել է առաջին դիվիզիոնում։ 1999 թվականին վերջին անգամ հանդես է եկել բարձրագույն լիգայում՝ խաղալով «Կռիլյա Սովետովի» կազմում, որտեղից հեռացել է մրցաշրջանի ընթացքում։ Խաղացողի կարիերայի վերջին մի քանի տարիներն անցկացրել է Պրիկամիեի տարբեր ակումբներում, որ հանդես էին գալիս առաջին և երկրորդ դիվիզիոններում։ Ընդհանուր առմամբ ԿԱՄԱԶ-ի կազմում Եվդոկիմովն անցկացրել է 275 խաղ (38 գոլ) երկրի առաջնության տարբեր լիգաներում, 11 խաղ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում և 6 խաղ (1 գոլ) 1996 թվականի Իտերտոտոյի գավաթի խաղարկությունում։

Հավաքականում

խմբագրել

Ռուսաստանի հավաքականի կազմում անցկացրել է մեկ ոչ պաշտոնական խաղ ընդդեմ աշխարհի հավաքականի 1994 թվականի օգոստոսի 7-ին Սանկտ Պետերբուրգում։

Ռուսաստանի ուսանողական հավաքականի կազմում մասնակցել է երկու Համաշխարհային Ունիվերսիադաների Բուֆալոյում (ԱՄՆ) 1993 թվականին (5 խաղ, 3 գոլ) և Ֆուկուոկեում (Ճապոնիա) 1995 թվականին (6 խաղ, 2 գոլ), վերջինում դարձել է բրոնզե մեդալակիր[5][6]։

Մարզչական կարիերա

խմբագրել

«ԿԱՄԱԶ» (երիտ.)

խմբագրել

Մարզչական կարիերան սկսել է 2005 թվականին Նաբերեժնիե Չելնիում «ԿԱՄԱԶ»-ի ֆուտբոլիստների նախապատրատման կենտրոնում, մարզել է երիտասարդական թիմը (1988 թվականին ծնված խաղացողներին)[7], հետագայում գլխավորել է ԿԱՄԱԶ-ի երկրորդ կազմը[8], որը հանդես էր գալիս սիրողական ֆուտբոլային լիգայի Պրիվոլժե տարածաշրջանում[9]։

«Ալնաս», «ՍՕՅՈՒԶ-Գազպրոմ»

խմբագրել

2006 թվականի օգոստոսին նշանակվել է երկրորդ դիվիզիոնի «Ալնաս» (Ալմետևսկ) ակումբի մարզիչ[10]։

«ԿԱՄԱԶ»

խմբագրել

Դրանից հետո տեղափոխվել է Առաջին դիվիզիոնի «ԿԱՄԱԶ» ակումբ[11], որտեղ աշխատել է երկու տարի Առաջին դիվիզիոնի/ՖԱԼ առաջնությունում։ 2010 թվականի ակումբների հարցման արդյունքում ճանաչվել է Առաջին դիվիզիոնի լավագույն մարզիչ[12], իսկ Ֆավորիտ մրցանակաբաշխությունում, որն անցկացվել է OneDivision.ru պորտալի կողմից, զբաղեցրել է 2-րդ տեղը[13][14]։ ԿԱՄԱԶ-ը Առաջին դիվիզիոնում այդ ժամանակ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը (կարող էր լինել երրորդը, եթե հաղթեր Նիժնի Նովգորոդի դեմ վերջին խաղում) և կարող էր անցնել Պրեմիեր Լիգա, բայց ֆինանսական հնարավորությունների պատճառով ընդգրկվել է Կրասնոդար ակումբը[15][16]։

«Գազովիկ»/«Օրենբուրգ»

խմբագրել

Գլխավորելով Օրենբուրգի «ԳԱզովիկը»[17] (պայմանագիրը կնքվել է դեկտեմբերի սկզբին 2,5 տարով[18]), որը գտնվում էր մրցաշարային բարդ իրավիճակում (թիմն ունեցել է միավորների պակաս)՝ գրեթե որոշել է ՖԱԼ-ում մնալու խնդիրը (հաղթել է անցումային մրցաշրջանի երկրորդ փուլի առաջնություն), բայց առաջին պարտությունը, որ տեղի է ունեցել «Բալթիկայի» դեմ եզրափակիչ խաղում, թույլ չի տվել պահպանել տեղը ՖԱԼ-ում[19]։ Ռոբերտ Եվդոկիմովը մնացել է ակումբում, և «Գազովիկը» վերադարձել է ընդամենը մեկ մրցաշրջան հետո՝ հաղթելով «Ուրալ-Պովոլժիե» տարածաշրջանում[20], ապա երկու անգամ զբաղեցրել է հինգերորդ տեղը ՖԱԼ-ում՝ զուգահեռաբար դուրս գալով Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ տասնմեկ մետրանոցներով զիջել է Մոսկվայի «Լոկոմոտիվին» (2015)[21], և նվաճելով ՖԱԼ գավաթը (2016)[22], որտեղ Եվդոկիմովը ճանաչվել է լավագույն մարզիչ[23]։ Ռոբերտը երկու անգամ ճանաչվել է մրցաշրջանի լավագույն մարզիչ ՖԱԼ-ում 2014/2015 և 2015/2016 մրցաշրջաններում[24][25]։ 2016 թվականին «Գազովիկը» ժամկետից շուտ ձևակերպել է անցում Պրեմիեր լիգա[26][27] և զբաղեցրել առաջին տեղը ՖԱԼ-ում[28]։ Պրեմիեր լիգայում մրցաշրջանի արդյունքում (պարբերական առաջնություն) ակումբն զբաղեցրել է 13-րդ տեղը և մասնակցել փլեյ-օֆֆի խաղերին, որտեղ տասնմեկ մետրանոցների արդյունքում զիջել է Խաբարովսկի ՍԿԱ-ին (առաջին և պատասխան խաղերը, ինչպես նաև ավելացված ժամանակ ավարտվել են 0:0 հաշվով), ինչից հետո փոփոխություններ են տեղի ունեցել ակումբի մարզչական ու ղեկավար կազմում, և Ռոբերտ Եվդոկիմովը հեռացել է ակումբից[29][30]։

«Տոբոլ»

խմբագրել

2017 թվականի հուլիսի 7-ին որպես գլխավոր մարզիչ գլխավորել է Ղազախստանի «Տոբոլ» (Կոստանայ) ակումբը[31]։ Եվդոկիմովի գլխավորությամբ անցկացված առաջին խաղում «Տոբոլն» արտագնա խաղում Եվրոպայի Լիգայի որակավորման փուլում հաղթել է Պավլոդարի «Իրտիշին»[32][33]։ Մրցաշրջանի արդյունքում Տոբոլը զբաղեցրել է հինգերորդ տեղը մրցաշարային աղյուսակում և չի կարողացել հանդես գալ Եվրոպայի Լիգայում, Իրտիշին զիջելով 1 միավորով[34],չնայած առաջնության ընթացքում «Տոբոլը» Եվդոկիմովի գլխավորությամբ արդեն երկու անգամ հաղթել էր «Իրտիշին» իր դաշտում[35], ինչից հետո Եվդոկիմովի հետ պայմանագրի ժամկետը չի երկարաձգվել[36][37]։

«Ռոտոր»

խմբագրել

2018 թվականի մայիսի 29-ին զբաղեցրել է «Ռոտոր» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը[38]։ Ռուսաստանի Գավաթի 1/32 եզրափակչում «Սյուզրան-2003» ակումբին պարտվելուց հետո հայտարարվել է, որ ակումբի ղեկավարությանը կխնդրի դադարեցնել իր պայմանագիրը։ Այդ որոշմանը նախորդել է հրաշալի խաղերի շարք, որ անցկացրել է «Ռոտորը» ՖԱԼ առաջնությունում։ Իրենց հերթին ակումբի խաղացողները աջակցել են Եվդոկիմովին, և ակումբի ղեկավարությանը խնդրել նրան թողնել իր պաշտոնում։ Արդյունքում աշխատանքից ազատման դիմումը չի ընդունվել[39]։ 2018 թվականի նոյեմբերի 24-ին «Շիննիկից» կրած տնային պարտությունից հետո (1:3) ազատվել է աշխատանքից։ Աշխատանքից ազատվելու պահին «Ռոտորը» 24 տուրից հետո հավաքել էր 28 միավոր և զբաղեցնում էր 15-րդ տեղը մրցաշարային աղյուսակում[40]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Որպես ֆուտբոլիստ

խմբագրել
«ԿԱՄԱԶ»
  • Ռուսաստանի Առաջնի լիգայի հաղթող - 1992 («Կենտրոն» տարածաշրջան) (անցում բարձրագույն լիգա)
  • ԽՍՀՄ երկրորդ ստորին լիգայի հաղթող - 1990 (7-րդ տարածաշրջան)
«Սպարտակ» (Մոսկվա)
  • Ռուսաստանի չեմպիոն - 1997 (Եվդոկիմովն ինքն այդ տիտղոսի մասին ասել է «Ես այնտեղ չեմ խաղացել, ես այնտեղ եղել եմ»[41])
«Սատուրն»
  • Առաջին դիվիզիոնի հաղթող - 1998

Որպես մարզիչ

խմբագրել
«Օրենբուրգ»
  • Երկրորդ դիվիզիոնի հաղթող - 2012/13 («Ուրալ-Պովոլժիե» տարածաշրջան) (անցում ՖԱԼ առաջնություն)
  • ՖԱԼ առաջնության հաղթող - 2015/16 (անցում Պրեմիեր Լիգա)
  • ՖԱԼ Գավաթի հաղթող - 2016

Անհատական

խմբագրել
«ԿԱՄԱԶ»
  • Առաջին դիվիզիոնի/ՖԱԼ 2010 մրցաշրջանի լավագույն մարզիչ
«Օրենբուրգ»
  • ՖԱԼ 2014/15 մրցաշրջանի լավագույն մարզիչ
  • ՖԱԼ 2015/16 մրցաշրջանի լավագույն մարզիչ
  • ՖԱԼ գավաթի խաղարկության լավագույն մարզիչ – 2016

Մարզչական վիճակագրություն

խմբագրել

Ներպետական (ազգային) մրցաշարեր

Տարի/Մրցաշրջան Երկիր Ակումբ Լիգա/
Դիվիզիոն
Աշխատանքի շրջան Առաջնություն/Առաջնություն Գավաթ Ընդհանուր
Խ Հ Ո Պ Գ Տեղ Խ Հ Ո Պ Գ Փուլ Խ Հ Ո Պ Գ %
2006   «Ալանս» 2 (ՊՖԼ) 01.08.2006/2008 12 6 4 2 16/12 4/13 12 6 4 2 16/12 50,0
2007 26 11 2 13 32/36 8/14 4 2 1 1 7/7 1/32 30 13 3 14 39/43 43,3
2008 34 11 7 16 51/53 13/18 3 1 1 1 2/4 1/64 37 12 8 17 53/57 32,4
2009   «ՍՕՅՈՒԶ-Գազպրոմ» 2009 30 17 4 9 42/25 3/16 2 1 0 1 4/4 1/128 32 18 4 10 46/29 56,3
2010   «ԿԱՄԱԶ» 1 (ՖԱԼ) 09.12.2009/28.11.2011 38 19 9 10 55/43 4/20 2 1 1 0 2/0 1/16 40 20 10 10 57/43 50,0
2011(2011/12) 37 16 8 13 45/36 9/20 1 0 0 1 1/2 1/32 38 16 8 14 46/38 42,1
2012(2011/12)   «Օրենբուրգ» 29.11.2011/01.06.2017 10 6 3 1 14/4 16/19 10 6 3 1 14/4 60,0
2012/13 2 (ՊՖԼ) 28 21 6 1 54/15 1/15 4 3 1 0 8/3 1/16 32 24 7 1 62/18 75,0
2013/14 1 (ՊՖԼ) 36 17 10 9 46/28 5/19 2 1 1 0 1/0 1/16 38 18 11 9 47/28 47,4
2014/15 34 15 13 6 52/31 5/18 5 3 2 0 7/2 1/2 39 18 15 6 59/33 46,2
2015/16 38 26 8 4 61/20 1/20 1 0 0 1 0/1 1/32 39 26 8 5 61/21 66,7
2016/17 (ՌՖՊԼ-ում) 32 7 11 14 25/36 13/16 2 1 1 0 3/2 1/8 34 8 12 14 28/38 23,6
2017   «Տոբոլ» (ՌՖՊԼ-ում) 07.07.2017/25.11.2017 15 6 4 5 16/12 5/12 15 6 4 5 16/12 40,00
2018/19   «Ռոտոր» 1 (ՖԱԼ) 29.05.2018/24.11.2018 24 6 10 8 21/27 15/20 1 0 1 0 1/1 1/32 25 6 11 8 22/28 24,00
Ընդհանուր 394 184 99 111 530/378 27 13 9 5 36/26 421 197 108 116 566/404 46,79

Ծանոթագրություններ

Հաշվի չի առնվել «ԿԱՄԱԶ»-ի 3:0 (+:-) տեխնիկական հաղթանակն ընդդեմ «Ժեմչուժինա-Սոչիի» ՖԱԼ-2011/2012 առաջնությունում:

Աղյուսակները կազմվել են հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի Գավաթի խաղարկությունում հաշվարկվել են միայն խաղերի հիմնական ժամանակի հաշիվը (առանց ավելացված ժամանակի և 11 մետրանոցների շարքի)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Программа «Час футбола» на радио «Маяк-Набережные Челны»: от 14 июля 2009 года». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  3. ««Ротор» начинает подготовку к сезону с новым наставником». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  4. 1995-kamaz-dinamo-evdokimov.flv ՅուԹյուբում
  5. «КАМАЗ» на стадионах Америки: Газета «Эхо трибун» (Наб. Челны), № 6, сентябрь 1993
  6. «Универсиада-1995: «Россия» пишем, «КАМАЗ» в уме». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  7. Программка к матчу «КАМАЗ» — «Факел», 7 октября 2005 года
  8. «РОБЕРТ ЕВДОКИМОВ: «У НАС ВСЁ ПОЛУЧИТСЯ»». Газета «ЧАС» №14/298 от 12 апреля 2006 г., среда. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  9. «РОБЕРТ ЕВДОКИМОВ: ОТ ФУТБОЛИСТА ДО ТРЕНЕРА». Новая неделя. Итоги. 2010 թ․ օգոստոսի 13.
  10. «Предложение, от которого трудно отказаться». Газета «ЧАС» №31/315 от 9 августа 2006г., среда. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  11. «ЕВДОКИМОВ ВОЗГЛАВИЛ "КАМАЗ"». Soccernews.rudate=2019-12-09.
  12. «Лучший тренер первого дивизиона — Евдокимов, игрок — Тихонов». Чемпионат.com. 2010 թ․ դեկտեմբերի 8.
  13. «OneDivision.ru называет лауреатов». Onedivision.ru. 2010 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  14. «Русский «Вольфсбург»». Onedivision.ru. 2011 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  15. «Роберт Евдокимов: У Романцева понял, что такое тренер-профессионал». sovsport.ru. 2016 թ․ մարտի 30.
  16. Чугайнов: РФС заставил «КАМАЗ» отказаться от участия в РФПЛ в 2011 году
  17. «Роберт Евдокимов - новый главный тренер «Газовика»». Официальный сайт ФНЛ. 2011 թ․ դեկտեմբերի 7.
  18. Р. Евдокимов: «Расставание с «КАМАЗом» далось очень нелегко»(չաշխատող հղում)
  19. ««Химки» прикипели к ФНЛ». Газета.Ru. 2012 թ․ մայիսի 27.
  20. ««Газовик» снова в ФНЛ». Официальный сайт ФНЛ. 2013 թ․ հունիսի 2.
  21. ««Газовик» уступил «Локомотиву»». Официальный сайт ФНЛ. 2015 թ․ ապրիլի 29.
  22. ««Газовик» - обладатель Кубка ФНЛ-2016!». Официальный сайт РФС. 2016 թ․ փետրվարի 23.
  23. «Роберт Евдокимов - лучший тренер Кубка ФНЛ 2016». Официальный сайт ФНЛ. 2016 թ․ մարտի 23.
  24. «Евдокимов признан лучшим тренером сезона в ФНЛ, Букия — игрок-открытие». Чемпионат.com. 2015 թ․ հունիսի 11.
  25. «Евдокимов — лучший тренер ФНЛ, Мелкадзе — лучший молодой игрок». Sportbox.ru. 2016 թ․ հունիսի 7.
  26. Оренбургский «Газовик» вышел в премьер-лигу ՅուԹյուբում
  27. В «Газовике» надеются на продолжение сотрудничества с Робертом Евдокимовым
  28. «Газовик» — чемпион, «Волгарь» — в стыках
  29. «В руководстве ФК «Оренбург» после вылета из РПФЛ произошли перемены». oren.aif.ru. 2016 թ․ հունիսի 2.
  30. ФК Оренбург благодарит Роберта Евдокимова ՅուԹյուբում
  31. ««Тобол» возглавил Роберт Евдокимов». Официальный сайт ФК «Тобол». 2017 թ․ հուլիսի 7.(չաշխատող հղում)
  32. ««Астана» идёт без потерь, Роберт Евдокимов начинает с победы. Обзор 19-го тура чемпионата Казахстана». Футбол на куличках. 2017 թ․ հուլիսի 10.
  33. РОБЕРТ ЕВДОКИМОВ: «ЖЕЛАЮ «ИРТЫШУ» КАК МОЖНО ДАЛЬШЕ ПРОЙТИ В ЛИГЕ ЕВРОПЫ» ՅուԹյուբում
  34. Հետագայում՝ 2018 թվականի ապրիլին, «Օրդաբասի» ակումբը հեռացվել է եվրագավաթներից ֆինանսական ֆեյր-փլեյի պահանջները խախտելու պատճառով, և Եվրոպայի լիգայի ուղեգիր է ստացել «Տոբոլը»։ — КФФ прокомментировала отстранение «Ордабасы» от турниров УЕФА
  35. Экс-тренер «Тобола» Евдокимов оценил уровень КПЛ и назвал способных заиграть в России казахстанских футболистов
  36. Директор «Тобола»: «Евдокимов хотел увеличения зарплаты, но мы не могли на это пойти»
  37. Роберт Евдокимов: «В чемпионате Казахстана свои принципы и правила игры»
  38. Роберт Евдокимов назначен главным тренером «Ротора»
  39. «Евдокимов продолжит тренировать „Ротор“, несмотря на заявление об отставке»
  40. Роберт Евдокимов покидает «Ротор» (ВИДЕО)
  41. «Роберт Евдокимов: Таких русских не одолеть». onedivision.ru. 2010 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին. / Роберт Евдокимов: «Для меня футбол — в кайф»: еженедельник «Футбол», № 45, 2010