HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Բասսիլի (այլ կիրառումներ)

Պանայոտիս Ռոբերտ Բասսիլի (անգլ.՝ Panagiotis Robert Bassili, նոյեմբերի 16, 1972(1972-11-16), Սիդնեյ, Ավստրալիա), քաղաքացիություն Ավստրալիա, գործունեության ոլորտը գործարար), գործարար [1], ներդրող, բարերա սյունակագիր, «Ռամսիս Կապիտալ» ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ։ Բասսիլիի զուտ կարողությունը 2020 թվականի դրությամբ կազմում է 93 մլն ԱՄՆ դոլար։

Ռոբերտ Բասսիլի
Ծնվել էնոյեմբերի 16, 1972(1972-11-16) (48 տարեկան)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
ՔաղաքացիությունFlag of Australia (converted).svg Ավստրալիա
Մասնագիտությունգործարար

Վաղ ԿյանքԽմբագրել

Ռոբերտ Բասսիլին ծնվել է 1972թ. նոյեմբերի 16-ին` Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, ունի Ավստրալիայի քաղաքացիություն։ Ռոբերտի հայրը օդաչու է, մայրը` ուսուցչուհի։ Բասսիլին ծագումով հայրական կողմից հույն է և եգիպտոսացի, իսկ մայրական կողմից՝ հայ և իտալացի։ Աշխատանքային գործունեությունը Բասսիլին սկսել է բավական վաղ տարիքում։ 1990 թվականին, լինելով 18 տարեկան, նա սկսեց աշխատել որպես գանձապահ «GIO CREDIT UNION LTD» վարկային միությունում։ Լինելով ընդամենը 25 տարեկան, 1997 թվականին նա միացավ մեկ այլ վարկային միության տնօրենների խորհրդին ՝ դառնալով ընկերության ամենաերիտասարդ թոփ մենեջերը։

ԳործունեությունԽմբագրել

Ներկայում Ռոբերտ Բասսիլին ծավալում է իր գործարար գործունեությունը Ուկրաինայում, Եգիպտոսում և Չինաստանում։ 1997 թվականից մինչև 2002 թվականը Բասսիլին շարունակեց իր կարիերան «Էյթոն Վանս» («Street Wise Financial Group LTD») հիփոթեքային ընկերությունում ՝ որպես ռազմավարական ղեկավար։ 5 տարվա ընթացքում սեփական ջանքերի շնորհիվ նրան հաջողվեց մեծացնել ընկերության ակտիվները 40 մլն դոլլարով՝ հասցնելով այն 540 մլն դոլլարի՝ միաժամանակ ընդլայնելով գործունեության շրջանակները դեպի անշարժ գույքի, ՏՏ և էներգետիկայի շուկաները (հորիզոնական հորատում)։

2002-ին Ռոբերտը և գործընկեր Նիկ Պոպովը հիմնեցին Radisson Maine Financial Group Ltd. հիմնադրամը, որն արագորեն հաջողության հասավ և ակտիվորեն զբաղվեց բարեգործական գործունեությամբ ՝ աջակցելով երիտասարդների շրջանում սպորտի զարգացմանը։ Ընկերությունը նույնպես դարձավ հայտնի ավստրալական «Wests Tigers» [Wests Tigers|[2] ռեգբիի թիմի հովանավոորը։

2004 թ.-ին Բասսիլին տեղափոխվեց Ուկրաինա ՝ որպես ուկրաինական GV Group- ի գլխավոր տնօրենի տեղակալի և ղեկավարեց 20 ընկերությունների ակտիվները` 200 միլիոն դոլարի չափով՝ լինելով պատասխանատու 520 աշխատողների համար։ Հաջողված նախագծերից մեկը Ուկրաինայում Կիևի առաջին գոլֆի ակումբի՝ «Royal Kiev Golf Club», կառուցումն ու մեկնարկն է։

2007 թ.-ին Բասսիլին ձերբակալվեց Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում Ինտերպոլի և Scotland Yard-ի կողմից ` Ավստրալիայի կառավարության պատվերով։ Գործարարին մեղադրեցին Սիդնեյում 175,000 ԱՄՆ դոլարի չափով` ներդրողներին մոլորության մեջ գցելու համար։ Նա անցկացրեց 4 ամիս Լոնդոնի խիստ պատժի Wandsworth բանտում , այնուհետև Ավստրալիայի ֆեդերալ ոստիկանության կողմից ինքնաթիռով տեղափոխվեց Սիդնեյ, Ավստրալիա և երկու տարի անցկացրեց Metropolitan Remand and Reception Centre և Parklea խիստ պատժի բանտերում ՝ կրելով պատասխանատվությունը, բայց չհամաձայնելով մեղադրանքների հետ։

2012 թվականին Ռոբերտը վերադարձել է Ուկրաինա և որպես «Green Bee Asset Management LTD» -ի համահիմնադիր և խորհրդի անդամ զարգացրել է սեփական բիզնեսի հետաքրքրությունները էներգետիկայի, ՏՏ, թվային լրատվամիջոցների և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում։

2013-ին ներդրողների հետ միասին գործարարը գնեց սնանկ ուկրաինական «ՄաստերԳազ» ընկերությունը։ Երեք տարվա ընթացքում ընկերությունը զգալիորեն մեծացրեց աշխատակազմը՝ դարձնելով այն 6 մարդուց մինչև 400, և մինչ օրս շարունակում է ցուցադրել զարգացման դրական միտում։

2015 թվականին «Ռամիս Կապիտալ» ՍՊԸ-ն, որի հիմնադիր և տօրենների խորհրդի անդամ է հանդիսանում Ռոբերտ Բասսիլին, հաջողությամբ ներդրումներ կատարեց և զարգացրեց անշարժ գույքի նախագծեր Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։

2017-ին լուրեր էին շրջանառվում, որ Ռոբերտ Բասիլին քննարկում է «Ֆորմուլա 1» (f1) պրոֆեսիոնալ թիմի ստեղծումը 2025 թվականին։

2018-ին Բասսիլին ճանաչվել է չորրորդ ամենահարուստ ոչ ուկրաինացի էքսպատը Ուկրաինայում։

Ռոբերտ Բասսիլին հանդիսանում է «Նովոյե Վրեմյա» ուկրաինական լրատվական կայքի սյունակագիր։

Բարեգործական գործունեությունԽմբագրել

Ռոբերտ Բասսիլին հանդիսանում է DNA հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, որը գրացված է Հայաստանում և որի առաքելությունն է ժամանակակից հասարակության զարգացումը՝ տալով արտոնություն երիտասարդությանը։ Բասսիլին Ռոնալդ Մակդոնալդ Հաուսի ծրագրի և Սիդնեյի կրծքագեղձի քաղցկեղի հիմնադրամի ակտիվ հովանավորն էր։

Հանրային ելույթներԽմբագրել

Ռոբերտ Բասսիլին հանրային ելույթներ է ունեցել Ուկրաինայում և Հայաստանում, մասնավորապես` Հայաստանի Ամերիկյան համալսարանում , Երևանի պետական համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և Sevan Startup Summit -ում։ Բասսիլին ճամփորդում է ամբողջ աշխարհում` այլ ներդրողների շրջանում տարածելով Հայաստանում ներդնելու գաղափարը։

Զուտ արժեքըԽմբագրել

Ռուբերտ Բասսիլիի զուտ կարողությունը կազմում է 93,000,000 ԱՄՆ դոլար։ 2018 թվականին Բասսիլիի զուտ արժեքը արտաժույթի տատանումների պատճառով ընկել է ՝ 103,000,000 դոլարից հասնելով մինչև 93,000,000 ԱՄՆ դոլար։

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ռոբերտ Բասսիլի հոդվածին