«Ռիվ Գոշ», (ֆր.՝ Rive gauche՝ «Ձախ ափ» (Փարիզ)[2]), օծանելիքի և կոսմետիկայի ռուսական ցանց։ Ներառված է «Պարֆյում ստանդարտ» հոլդինգի կազմում։

Ռիվ Գոշ
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1995
ՎայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Երկիր Ռուսաստան
Արդյունաբերությունմանրածախ առևտուր
Հասույթ37,2 մլրդ ₽ (2019)[1]
Կայքrivegauche.ru
 Rive Gauche Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1995 թվականին Պավել և Լարիսա Կարաբանների կողմից[3]։ 2007 թվականի վերջին ցանցը պատկանել է «Ֆինստրոյ» հոլդինգին (ղեկավարել է Օլեգ Բոյկոն), որը ձեռք է բերել «Ռիվ Գոշ»-ի բաժնետոմսերի 75%-ը[4]։

2008 թվականի հոկտեմբերի կեսերին Մոսկվայում բացվել է առաջին խանութը Տվերսկայա փողոցում գտնվող «Պիրամիդա» առևտրի կենտրոնում[5]։ 2016 թվականին այդ խանութը փակվել է։

2010 թվականի դեկտեմբերի 30-ին «Ռիվ Գոշը» ձեռք է բերել «Դուգլաս Ռիվոլիի» 32 խանութ[3]։

2012 թվականի օգոստոսին Օլեգ Բոյկոն բաժանվել է ցանցի վերահսկիչ փաթեթից՝ վաճառելով իր բաժնետոմսերի 51%-ը «Լենտա» ցանցի նախկին համասեփականատերեր Դմիտրի Կոստիգինին և Օգուստ Մեյերին, գործարքը գնահատվել է 115-140 մլն ամերիկյան դոլար[3]։

Սեփականատերեր և կառավարում խմբագրել

2012 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ ցանցի 51%-ը պատկանել է ձեռնարկատերեր Դմիտրի Կոստիգինին և Ավգուստ Մեյերին, 24%-ը` «Ֆինստար» հոլդինգի Օլեգ Բոյկոյին, ևս 25%-ը` ցանցի հիմնադիրներ Պավել և Լարիսա Կարաբաններին[3]։

Գործունեություն խմբագրել

2012 թվականի առաջին կեսին ցանցն ընդգրկել է 200-300 մ² մակերեսով 200 խանութներ, որոնք տեղակայված են եղել Ռուսաստանի 40 քաղաքներում, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում, Մոսկվայում, Մոսկվայի մարզում և այլն[3]։ Ցանցում ներկայացված է օծանելիքի և կոսմետիկայի լայն տեսականի՝ թանկարժեք ապրանքանիշերից մինչև հասանելի շուկա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Рив Гош» провел косметическую операциюKommersant, 2020.
  2. «О компании». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Евгения Перцева (2012-08-20). «Олег Бойко остался без косметики». Коммерсантъ, № 153/П (4938). Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. ««Рив Гош» на остывших «Вулканах»». РБК daily. 2007 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  5. ««Рив гош» в Москве — MOST Marketing: стратегия, маркетинг, продажи». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել