Ռիոյի կինոփառատոն
Ռիոյի կինոփառատոնը միջազգային կինոփառատոն է Բրազիլիայում` Ռիո դե Ժանեյրոյում։ Ստեղծվել է երկու նախկին փառատոնների` MosrtaRIO-ի և Rio Cine Festival-ի միացումից[1] 1999 թ.։ Լատինական Ամերիկայի խոշոր փառատոններից է։ Ռիոյի կինոփառատոնում պաշտոնապես սահմանված է 11 մրցանակ՝ Լավագույն գեղարվեստական ֆիլմ, Լավագույն վավերագրական ֆիլմե, Լավագույն կարճամետրաժ ֆիլմ, Լավագույն ռեժիսոր, Լավագույն դերասան, Լավագույն դերասանուհի, Երկրորդական դերի ավագույն դերասան երկրորդական, Երկրորդական դերի լավագույն դերասանուհի, Լավագույն սցենար, Լավագույն օպերատորական աշխատանք և Լավագույն մոնտաժ։ Սահմանված են նաև պարգևներ և հատուկ մրցանակներ։ Երեք կատեգորիաներում՝ գեղարվեստական, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի, մրցանակ է տրվում նաև քվեարկության արդյունքում։
Ռիոյի կինոփառատոն | |
---|---|
Տեսակ | կինոփառատոն |
Վայր | Ռիո դե Ժանեյրո |
Հեռախոս | + 55 21 37220070 |
Անցկացնող | Ilda Santiago |
Կայք | festivaldorio.com.br |
Աղբյուրներ և հղումներ խմբագրել