Ռիկերս[1] (անգլ.՝ Rikers Island), Իստ Ռիվերի քաղաք կղզի, պատկանում է Նյու Յորքի Քուինս և Բրոնսկ շրջաններին։ Կղզում գործում է Լա Գուարդիա օդանավակայանը[2]։ Խոշորագույն ուղղիչ աշխատանքային գաղութն է աշխարհում, քանի որ ԱՄՆ-ին հարկերի վճարները միայն այս կղզու հարկատուների կողմից կազմում են տարեկան 860 մլն դոլար[3]։ 1884 թվականից ի վեր կղզում սկսեց զարգանալ գյուղատնտեսությունը, որը միտված էր կալանավորների համար սնունդ ստեղծելուն։ 1932 թվականին բացվեց նոր բանտ, որտեղ բանտարկյալների մեծ մասը տեղափոխվեցին Բլեքուել (Blackwell) կղզուց, քանի որ այնտեղ բանտային հաստատությունները վաղուց արդեն խարխլվել էին։ 1970 թվականից մինչև 2005 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում բանտում առաջացան ոչ ավանդական սեռական կողմնորոշման առանձին միավորներ, սակայն դրանք արագ վերացվեցին` «անվտանգության ապահովման նկատառումներով»։ Բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքների պատճառով մի քանի սկանդալներ հրապարակվեցին, որոնք հասարակության շրջանում առաջացրեցին բողոքի մեծ ալիք և պահանջվեց վերանայել բանտարկյալների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը[4][5][6]։

Ռիկերս
Տեսակկղզի
Երկիր ԱՄՆ
Վարչատարածքային միավորԲրոնքս շրջան
ՎայրԲրոնքս շրջան
Երկարություն2 կմ
Լայնություն1,1 կմ
Մակերես1,672 կմ²
Բնակչություն12 780 մարդ
Քարտեզ
Քարտեզ
40/47/30/N/73/53/0/W
Ընդհանուր տեսքը: Ռիկերս կղզու ետևում երևում է Լա Գուարդիա օդանավակայանը, աջ կողմում` (անգլերեն) կամուրջը
Տեսքը 1,7 կմ բարձրությունից: Ներքևում (անգլերեն) կամուրջն է, որից աջ երևում է օդանավակայանի թռիչքուղին

Նկարագրություն խմբագրել

Կղզին ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք 2 × 1 կմ ընդհանուր չափսերով։ Կղզին ամբողջությամբ բանտային համալիր է։ Մայր ցամաքի հետ կապվում է կամրջով, որը կառուցվել է 1966 թվականին։ Մինչև կամուրջ կառուցելը այդ կղզի հասնում էին ջրային պտրանսպորտով։ 2009 թվականի մարդահամարի տվյալներով ամբողջ բնակչության թիվը, որոնց մեծամասնությունը բանտարկյալներն էին, կազմում էր 11 350 մարդ։ Կղզում կառուցված շինությունները նախատեսված են 14 հազար բանտարկյալների, 7000 ուժային կառույցի աշխատակիցների և 1500 քաղաքացիների համար։ Մինչև 1954 թվականը կղզու մակերեսը մոտп 0,36 կմ² էր, այնուհետև սկսվեցին կղզու տարածքի ավելացման աշխատանքներ։ 2011 թվականին արդեն կղզին ուներ գրեթե 1,7 կմ² մակերես[7]։

1965 թվականին բանտային համալիրի հիմնական ճաշասենյակում կախեցին Սալվադոր Դալիի ստեղծած մի նկար, որով կարծես ներողություն էր խնդրում բանտարկյալներից այն բանի համար, որ չկարողացավ անցկացնել արվեստի մասին դասախոսությունը, ինչպես խոստացել էր։ 1981 թվականին նկարը տեղափոխվեց «պահպանման համար» նախատեսված դահլիճ, իսկ 2003 թվականի մարտին փոխարինվեց կեղծ տարբերակով. բնօրինակը գողացվել էր։ Չնայած այս գործով մեղադրանք էր ներկայացվել չորս աշխատակիցների, բնօրինակն այդպես էլ չհայտնաբերվեց։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կաղապար:Նյու Յորքի քարտեզ
  2. В этом и всех последующих измерениях использовались встроенные возможности бесплатной программы в свободном доступе Google Earth
  3. «Rickers Island — Captive Audience». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 5-ին.
  4. «Rikers Island Fight Club». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին., villagevoice.com, 8 апреля 2008
  5. «Woman-on-Woman Rape Claim at Rikers». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին., villagevoice.com, 13 августа 2008
  6. Lawsuits Suggest Pattern of Rikers Guards Looking Other Way, New York Times, 3 февраля 2009
  7. «History of New York Department of Correction (DOC) — About DOC — History of DOC». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.