Ռեյ Ռիարդոն

ուելսցի սնուկերիստ
(Վերահղված է Ռիարդոն Ռեյից)

Ռեյ Ռիարդոն (անգլ.՝ Ray Reardon, հոկտեմբերի 8, 1932(1932-10-08)[1], Տրեդեգար, Blaenau Gwent County Borough, Ուելս, Միացյալ Թագավորություն[2][1] - հուլիսի 19, 2024(2024-07-19)[3]), ուելսցի[5] նախկին պրոֆեսիոնալ սնուկերիստ։ Աշխարհի առաջնությունների և այլ մրցաշարերի վեցակի հաղթող, մինչ այժմ համարվում է ուելսցի ամենալավ սնուկերիստը։ 2011 թվականից Սնուկերի փառքի սրահի անդամ է։

Ռեյ Ռիարդոն
անգլ.՝ Ray Reardon
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 8, 1932(1932-10-08)[1]
ԾննդավայրՏրեդեգար, Blaenau Gwent County Borough, Ուելս, Միացյալ Թագավորություն[2][1]
Մահացել էհուլիսի 19, 2024(2024-07-19)[3] (91 տարեկան)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունսնուկերիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Ray Reardon Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ռեյը ծնվել է 1932 թվականին Տրեդեգար փոքր հանքագործական քաղաքում[5] ։ Երբ լրացավ նրա 14-ամյակը, Ռիարդոնը հետևեց ընտանեկան ավանդույթին և դարձավ հանքագործ։ Այդ ժամանակ էլ նա սկսեց լրջորեն հետաքրքրվել սնուկերով և նա նույնիսկ ձեռնոցներ էր կրում աշխատանքի ժամանակ, որպեսզի չվնասի ձեռքերը և ի վիճակի լինի խաղալ։ Սակայն այն բանից հետո, երբ հանքում փլուզում տեղի ունեցավ և Ռեյը մի քանի ժամ անցկացրեց փլատակների տակ, նա որոշեց թողնել այդ աշխատանքը և շուտով աշխատանքի անցավ Սթոք-օն-Տրենտ քաղաքում որպես ոստիկան։

Ձեռքբերումներ

խմբագրել

Ռիարդոնին շատ էին սիրում նրա համար, որ խաղի մեջ զվարճություն և հումոր է ավելացնում։ Իր երկար հարվածներով հայտնի՝ նա 17 անպարտելի խաղ է ունեցել աշխարհի առաջնությունների ժամանակ և հաղթել այդ նույն մրցաշարը 4 անգամ իրար հետևից։ Ռեյն արժանացել է «Դրակուլա» մականունին իր սանրվածքի համար։ Նրա արտաքին տեսքն օգտագործվել է անգամ Billy the Kid and the Green Baize Vampire մյուզիքլում։ Ռիարդոնը դարձել է նաև անգլիական Lawnmower Deth խմբի «Spook Perv Happenings in the Snooker Hall» երգի հերոսը։

Ռեյ Ռիարդոնը պրոֆեսիոնալ խաղացող է դարձել 1967 թվականին[6] և խաղացել մինչև 1992 թվականը։ Նա 1970-ական թվականներին սնուկերի ոլորտում առաջնորդ է եղել՝ խաղալով աշխարհի առաջնությունների 7 եզրափակիչներում և դրանցից հաղթելով 6-ում։ Երկու անգամ՝ 1979 և 1980 թվականներին Ռիարդոնը Ուելսի հավաքականի կազմում է հաղթանակի հասել Աշխարհի գավաթին։ 1985 թվականին Մեծ Բրիտանիայի համար կատարած աշխատանքի համար նրան տրվել է MBE կոչումը՝ Բրիտանական Կայսրության շքանշանը։ Նույնիսկ հիմա, երբ սնուկերը շատ ավելի զարգացած է, շատերը Ռիարդոնին համարում են Ուելսի լավագույն սնուկերիստ և աշխարհի լավագույն սնուկերիստներից մեկը։

Դիրքը միջազգային վարկանշային աղյուսակում

խմբագրել
Մրցաշրջան Դիրք
1976/77 1
1977/78 1
1978/79 1
1979/80 1
1980/81 1
1981/82 4
1982/83 1
1983/84 2
1984/85 5
1985/86 6
1986/87 15
1987/88 38
1988/89 40
1989/90 54
1990/91 73
1991/92 126

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ray Reardon, six-time world snooker champion who helped to bring mass popularity to his sport – obituary / C. EvansLondon: 2024. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
  2. 2,0 2,1 2,2 http://www.funtrivia.com/en/subtopics/Cueing-for-Success-359790.html
  3. 3,0 3,1 3,2 All-Time Great Ray Reardon Passes Away
  4. The London Gazette 50154 (բրիտ․ անգլ.) — 1985. — Iss. 50154. — P. 15. — ISBN 0-11-660154-X
  5. 5,0 5,1 «Then and Now: Ray Reardon – Yahoo! Eurosport». uk.eurosport.yahoo.com. Վերցված է 2010 թ․ մարտի 6-ին.
  6. Reardon, Ray., Enjoying Snooker, St Michael Press, 1986, p15.