Ռիանոս Մկրտչյան
հայ ագրոկլիմայագետ
Ռիանոս Սեդրակի Մկրտչյան (դեկտեմբերի 31, 1922), հայ ագրոկլիմայագետ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1988), պրոֆեսոր (1990):
Ռիանոս Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1922 (101 տարեկան) |
Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր (1988) |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Կենսագրություն
խմբագրելՌիանոս Սեդրակի Մկրտչյանը ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 31-ին Ուրծ (ՀՀ Սյունիքի մարզ) գյուղում։ 1946 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1974 թվականին դասավանդել է Երևանի պետական համալսարանում[1]։
Աշխատանքները վերաբերում են ՀՀ-ում գյուղատնտեսական մշակաբույսերի տեղաբաշխման, ագրոկլիմայական շրջանացման, լեռնային պայմաններում կլիմայական պաշարների ձևավորման ու գնահատման, բնության ռիթմիկ երևույթներին, ֆենոլոգիային, ագրոկլիմայական և կլիմայական քարտեզագրության հարցերին[2]։ Համահեղինակ է «Հայաստանի ազգային ատլասի» (հ. 1, 2007)[1]:
Անդամակցություն
խմբագրել- «Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանի գիտախմբագրական խորհրդի անդամ (2006)։
Երկեր
խմբագրել- Ցրտահարությունները Հայկական ՍՍՌ-ում և պայքարը նրանց դեմ։ Երևան։ Հայկական ՍՍՌ գյուղմինիստրության գիտության գլխավոր վարչության հրատ. 1960 (համահեղինակ)[3]։
- Խաղողի վազի մշակման ագրոկլիմայական նախադրյալները ղռերում։ Երևան։ Հայպետգյուղհրատ, 1961 (համահեղինակ)[4]։
- Методические указания по долгострочному агрометеорологическому прогнозу урожайности озимой пшеницы в Армянской ССР. Ереван : Б.и., 1975 (համահեղինակ).[5]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 148-149։
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Մկրտչյան, Ռիանոս Սեդրակի». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Այվազյան, Վ Ե; Մկրտչյան, Ռիանոս Սեդրակի (1960). Ցրտահարությունները Հայկական ՍՍՌ-ում և պայքարը նրանց դեմ. Երևան: Հայկական ՍՍՌ գյուղմինիստրության գիտության գլխավոր վարչության հրատ.
- ↑ Մկրտչյան, Ռիանոս Սեդրակի; Կիրակոսյան, Ալբերտ Մինասի (1961). Խաղողի վազի մշակման ագրոկլիմայական նախադրյալները ղռերում. Երևան: Հայպետգյուղհրատ.
- ↑ Մկրտչյան, Ռիանոս Սեդրակի; Арустамян, Ш. А. (1975). Мхитарян, А. М. (ed.). Методические указания по долгострочному агрометеорологическому прогнозу урожайности озимой пшеницы в Армянской ССР. Совет министров СССР. Главное управление гидрометеорологической службы. Ереван: Б.и.