Ռեսոմացիա (լատին․՝ res՝ էություն, բովանդակություն), դիակների լուծարման գործընթաց, որը մշակել է շոտլանդացի գիտնական Սենդի Սալլիվենը (Sandy Sullivan)՝ 2007 թվականին, ու թաղման բյուրոներում բավականին առաջընթաց է ապրել՝ Resomation Ltd կազմակերպության կողմից։

Տեխնոլագիա

խմբագրել

Մարմինը տեղավորում են հերմետիկ խցիկի՝ ռեսոմատորի մեջ, որը կալիումի հիդրօքսիդով է լցված, ճնշումը խցիկում հասնում է մինչև 10 մթնոլորտ, իսկ ջերմաստիճանը՝ 180°С։ Այդ պայմաններում տեղի է ունենում պինդ օրգանների դեմիներալիզացում ու մարմնի լրիվ քայքայումը տեղի է ունենում 2,5-3 ժամում։

Ռեսոմատորային խցիկի սառեցումից հետո այն լվանում են տաք ջրով, որպեսզի վերանան բոլոր մնացորդները, չորացնում են հատուկ վառարանում (մոտավորապես 10 րոպե) և առաջանում է սպիտակ փոշի, որը հանձնում են մահացողի հարազատներին։

Առավելություններ

խմբագրել

Ռեսոմացիայի հիմնական առավելությունները մնացածների նկատմամբ համարվում են․

  • Դիակիզման համեմատ․ էկոլոգիական մաքրություն, քանի որ CO-ի արտանետումներ չեն լինում ու համեմատաբար քիչ էներգիա է սպառում։
  • Հողում թաղելու համեմատ․ դիակի քայքայման արագությունը մոտավորապես 3 ժամ է՝ համեմատած մի քանի տասնյակ տարիների հետ։

Կրոնական հայացքներ

խմբագրել

Քրիստոնեական երկրներում և մշակույթում ռեսոմացիան պատմականորեն չի ընդունվում, բայց այժմ շատ դավանություններ ընդունում են դա[1]։

Կաթոլիկ եկեղեցին թույլատրում է սովորական մարմինների դիակիզումը[2]։

Երբ ռեսոմացիան առաջարկվեց Նյու-Յորքի Կաթոլիկ կոնֆերանսում, այն մերժվեց գործնականում կիրառվելուց, քանի որ պնդում էին, որ դա պախարակում է մարդկային մարմնի արժանապատվությունը[3]։

Օրինական կարգավիճակ

խմբագրել

Միացյալ նահանգներ

խմբագրել

Ռեսոմացիայի մեթոդի մասին վերջնական որոշում կայացրել են մոտավորապես տասներեք նահանգ[4], որի մեջ ներառվում են Կոլորադոն, Ֆլորիդան, Ջորջիան, Իդահոն, Իլինոիսը, Կանսասը, Մաինեն, Մերիլենդը, Միսսուրին, Օրեգոնը, Վերմոնտը ու Վայոմինգը[5]։ Այս գործընթացը օրինական էր Նյու Հեմփշիրում, սակայն կրոնական հայացքների պատճառով՝ 2008 թվականին, այն դադարեց օրինական լինելուց[6], իսկ օրինականացնելու մասին գաղափարը հայտնվել է 2013 թվականին[7][8]։

Ռեսոմացիան օգտագործվել է Ֆլորիդայի համալսարանում՝ դիակները հետազոտելու համար, Մայո կլինիկայում, 1990-ականներից մինչև 2005 թվականը[9]։ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանը այս գործընթացը օգտագործում է դոնոր մարմինները վերացնելու համար[10]։

Կանադա

խմբագրել

Սասկաչևան նահանգը գործընթացը հաստատել է 2012 թվականին՝ դառնալով այն ընդունող առաջին նահանգը[11] Քվեբեկ և Օնտարիոն վերջերս ընդունեցին գործընթացը[12]։ Քվաբեկի թաղման բյուրոն եղել է առաջինը, որ ունեցել է ռեսոմացիայի խցիկից[13]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Gassmann, Günther; Larson, Duane H.; Oldenburg, Mark W. (2001 թ․ ապրիլի 4). Historical Dictionary of Lutheranism. Scarecrow Press. էջ 48. ISBN 9780810866201. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին. «Cremation was unheard of from the time Charlemagne outlawed it (784) until the 17th century. At that point, the practice was urged primarily by those opposed to the church, and for a long time cremation was forbidden by Roman Catholicism and practiced only reluctantly by Protestants. Recently, these strictures have eased, and more and more churches have established columbaria or memorial gardens within their precincts for the reception of the ashes by the faithful.»
  2. «Catholics and Cremation: Questions and Answers from the Bishops of New York State». New York State Catholic Conference. 2002 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  3. «NY Catholic conference opposes 'chemical digestion' of human remains». 2012 թ․ մարտի 25.
  4. Bowdler, Neil (2011-08-31), «New body 'liquefaction' unit unveiled in Florida funeral home», BBC News
  5. Briggs, Bill (2011 թ․ հունվարի 18). «When you're dying for a lower carbon footprint». MSNBC.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.
  6. «States consider: Is it legal to dissolve bodies?». msnbc.com.
  7. «New Hampshire Senate Rejects Proposal For Alkaline Hydrolysis». Connecting Directors Funeral News. 2013 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  8. «SB332 (2008): prohibiting the disposal of human remains through a reductive process utilizing alkaline hydrolysis in New Hampshire and establishing a committee to examine the practice of resomation.», New Hampshire Liberty Alliance, 2008-02-21, Արխիվացված է օրիգինալից 2016-08-28-ին, Վերցված է 2016-08-04-ին
  9. ABC News. «New in mortuary science: Dissolving bodies with lye». ABC News.
  10. «Bio Cremation - UCLA Donated Body Program». ucla.edu.
  11. Christianson, Adriana (2012 թ․ նոյեմբերի 28). «Liquifying bodies new cremation technique offered in Saskatchewan». News Talk 650 CKOM. Rawlco Communications. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  12. Cohen, Jeremy (2015 թ․ նոյեմբերի 17). «Bio Cremation: A Greener Way To Die?». Արխիվացված է օրիգինալից 2016-10-05-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  13. Quenneville-Girard, Romy (2015 թ․ ապրիլի 1). «La bio-crémation débarque à Granby». Granby Express. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել