Ռենդի Վեյն (անգլ.՝ Randy Wayne, օգոստոսի 7, 1981(1981-08-07), Moore, Քլիվլենդ, Օկլահոմա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։

Ռենդի Վեյն
Ծնվել էօգոստոսի 7, 1981(1981-08-07) (42 տարեկան)
ԾննդավայրMoore, Քլիվլենդ, Օկլահոմա, ԱՄՆ
ԿրթությունCampbellsville University? և Moore High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և սցենարիստ

Կենսագրություն խմբագրել

Ռենդի Վեյնը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 7-ին Մուրեում։ Սովորել է Քեմփբելսվիլ համալսարանում՝ լողի և վազքի կրթաթոշակի համար[1]։

2002 թվականին մասնակցել է բրիտանական «Նավաբեկությունից տուժածները» (անգլ.՝ Shipwrecked) ռեալիթի շոուին։ 2005 թվականից սկսել է նկարահանվել տարբեր հեռուստասերիալների էպիզոդներում («Ջեք և Բոբի», «Ֆրենիի կյանքը», «Խուզարկու շուն» և ուրիշներ)։ 2005 թվականին նաև ստացել է առաջին դերը կինոյում՝ ցածր բյուջետային «Սպի» սարսափ ֆիլմում[2]։ 2006 թվականին հայտնվել է «Սերֆերների արքան» կատակերգությունում, «Հաշտեցում» կատակերգական դրամայում, ինչպես նաև մշտական դեր է ստացել «Որդիներ ու դուստրեր» հեռուստասերիալում։ 2007 թվականին Լյուքա Դյուքա դերով նկարահանվել է «Հազարդայի ցանցառները։ Սկիզբ» հեռուստաֆիլմում, որը 2005 թվականի «Հազարդայի ցանցառները» ֆիլմի պրիքվելն է, որտեղ Լյուքայի դերը խաղացել է Ջոննի Նոկսվիլլը։ 2008 թվականին նկարահանվել է երեք սարսափ ֆիլմերում՝ «Գրիզլի զբոսայգին», «Պադլա» մականունով սքինհեդի, «Մոլլի Հարթլիի ուրվականները» Մայքլի և «Տասներեքերորդ նրբանցքը» ֆիլմում Մեթայի դերերով։ Նաև խաղացել է Ջիմ Գրիմսլիի՝ «Երազանքների տղա» նույնանուն վեպի էկրանավորման դերերից մեկը և ստացել է մշտական դեր «Տաք-տաք Լոս Անջելես» հեռուստասերիալում։ 2009 թվականին նկարահանվել է «Փրկել կյանք» դրամայում, իսկ 2010 թվականին Մեթյու Մոդայինի հետ միասին՝ «Գործընթաց» դրամայում։

2016 թվականին եղել է «Պանդեմիա» ֆանտաստիկ թրիլլերի գործադիր պրոդյուսերը, 2018 թվականին խաղացել է Դևիդ Կարթերի «Դժոխքից ելածները 10։ Դատավճիռ» սարսափ ֆիլմում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ս Ջեք և Բոբի Jack & Bobby Ֆրենկ
2005 ս Կյանքը Ֆրենիի հետ Living with Fran
2005 ս Խուզարկու շունը The Closer Քորի Հորովից
2005 ֆ Սպի Scar Թոմ
2006 ֆ Սերֆերների արքան The Surfer King Ռոբի Զիրպոլլո
2006 ֆ Հաշտեցում Reunion Ջեյք
2006—2007 ս Որդիներ ու դուստրեր Sons & Daughters Ջեֆ Ֆենտոն
2007 վ Զվարճանքների զբոսայգի The Fun Park Ջասթին
2007 հֆ Հազարդայի ցանցառները։ Սկիզբ The Dukes of Hazzard: The Beginning Լյուկ Դյուկ
2008 ֆ Գրիզլի զբոսայգին Grizzly Park Մայքլ «Պադլա» Ուայթ
2008 ֆ Մոլլի Հարթլիի ուրվականները The Haunting of Molly Hartley Մայքլ
2008 ֆ Տասներեքերորդ նրբանցք The 13th Alley Մեթա
2008 ֆ Երիտասարդ տղայի երազանքները Dream Boy Մյորք
2008 ս Տաք-տաք Լոս Անջելես Hot Hot Los Angeles Վիկտոր Պեպսվորթ
2009 ֆ Փրկել կյանքը To Save a Life Ջեյք Թեյլոր
2009 ֆ Ինչո՞ւ ես դա արեցի Why Am I Doing This? Արոն
2010 ֆ Գործընթաց The Trial Փիտ Թոմաս
2011 ս Իրական արյուն True Blood Մեթ
2011 ս Ծնողներից գաղտնի The Secret Life of the American Teenager Ֆրենկ
2011—2012 ս Սուտ խաղ The Lying Game Ջասթին Միլլեր
2012 ֆ Պահեք շնչներդ Hold Your Breath Ջոնի
2013 ֆ Բոլորը ստում են Liars All Ջեք
2013 ֆ Երկրի սիրտը Heart of the Country Լյուք
2013 ֆ Ստեղծողները The Freemason Սայրուս Ռոտուել
2014 ֆ Կարմիր թավշյա տորթ Red Velvet Cake Ջեֆ
2018 ֆ Դժոխքից ելածները 10։ Դատավճիռ Hellraiser: Judgment դետեկտիվ Դևիդ Կարթեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Randy Wayne | UPtv.com - TV Shows - Television Shows – uplifting entertainment – Family Movies, Series, Music». web.archive.org. 2013 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. Box office / business for Scar
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենդի Վեյն» հոդվածին։