Ռեյ Դալթոն (անգլ.՝ Ray Dalton, մայիսի 10, 1991(1991-05-10), Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի երգիչ և երգահան։ Դալթոնը սկսել է իր գործունեությունը որպես գոսփել և RnB երգիչ[1]։ Հայտնի է դարձել «Can't hold us» սինգլից հետո, որը գրվել է ամերիկացի հայտնի ռեփեր Macklemore-ի հետ համատեղ[1]։ 2013 թվականի ապրիլին երգը ստացավ պլատինե կարգավիճակ ԱՄՆ-ում[2]։ Երգը ստացավ երկու MTV Video Music Awards[3] մրցանակ։ 2013 թվականի հունիսին և մայիսին գլխավորում էր Billboard Hot 100[4][5]։

Ռեյ Դալթոն
Բնօրինակ անունանգլ.՝ Ray Dalton
Ծնվել էմայիսի 10, 1991(1991-05-10) (32 տարեկան)
Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ, փոփ, ժամանակակից R&B և գոսպել
Մասնագիտություներգիչ և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
Պարգևներ
Կայքraydalton.com

Կենսագրություն խմբագրել

Ռեյ Դալթոնը ծնվել է 1990 թվականի մայիսի 10-ին Սիեթլում մեքսիկուհու և աֆրոամերիկացու ընտանիքում։ Երգով սկսել է զբաղվել 6 տարեկանից, երբ ընդունվեց մանկական երգչախումբ։ Մանկուց եղել է Fleetwood Mac[2] խմբի երկրպագուն։ Հարցազրույցներից մեկում նա ասաց, որ դպրոցական տարիներին նա շատ էր լսում Միսի Էլիոթի, Էմի Ուայնհաուսի և Քանյե Ուեսթի երգերը, ինչը իր հերթին զարգացրեց իր երաժշտական ճաշակը։

Բացի երաժշտությունից նա զբաղվում էր նաև թենիսով և աշխատում էր որպես թենիսի մարզիչ։ «Can’t Hold Us» երգի թողարկումից հետո Դալթոնը հրաժարվեց իր աշխատանքից, որպեսզի ամբողջությամբ տրվի երաժշտությանը։

Նրան գտավ Ռայան Լյուիսը և կապվեց նրա հետ Ֆեյսբուքի միջոցով, որից հետո Դալթոնը սկսեց աշխատել ստուդիայում Լյուիսի հետ։ Իր առաջին սինգլը նա ներկայացրեց 2011 թվականին, որը կոչվում էր «Wings»: 2012 թվականի հունիսին Դալթոնը ներկայացրեց իր 2-րդ սինգլը «So Emotional» անունով[1][1][6]։

2013 թվականի սկզբին Դալթոնը և Լյուիսը գրեցին «Can't hold us» սինգլը։ Դալթոնը կադրեր նկարահանեց Նոր Զելանդիայում, երբ նա շրջագայում էր։

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ խմբագրել

Սոլո խմբագրել

Տարի Անվանում Ալբոմ
2012 "So Emotional" Չկա տվյալ

Ուրիշ երգիչների հետ խմբագրել

Տարի Անվանում Ալբոմ
2010 "Kingdom Come" Dyno Jamz
2011 "Whisper"[7] Չկա տվյալ
2012 "Need Your Love"
(совместно с Сол)
Չկա տվյալ
2013 "Can't Hold Us" The Heist
2014 "Visceral" The Borderland Sessions
2015 "Don't Worry" TBA

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Unterberger, Andrew (2013 թ․ մարտի 22). «Talking Tennis, Rachael Ray and "Can't Hold Us" with Macklemore Hook Man Ray Dalton». Popdust. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
  2. 2,0 2,1 Thomas, Rebecca (2013 թ․ ապրիլի 30). «Macklemore & Ryan Lewis' 'Can't Hold Us': Decoding The Hook! Ray Dalton, the 22-year-old crooner behind the catchy chorus, talks to MTV News about the Seattle duo, that epic video and a few baffling lyrics». MTV News. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
  3. Willis, Kim (2013 թ․ օգոստոսի 26). «MTV VMAs: The winners and nominees». USATODAY. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. Trust, Gary (2013 թ․ մայիսի 8). «Macklemore & Ryan Lewis' 'Can't Hold Us' Makes Hot 100 History». Billboard. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  5. Trust, Gary (2013 թ․ հունիսի 5). «Macklemore & Ryan Lewis Still Atop Hot 100, Robin Thicke Reaches Top 10». Billboard. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
  6. So Emotional - Ray Dalton (Bandcamp)
  7. «Camila Recchio - Whisper (feat. Ray Dalton) Official Music Video». YouTube. 2011 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.