Ռեհանա Մարյամ Նուր
«Ռեհանա Մարյամ Նուր» (բենգալերեն՝ রেহানা মরিয়ম নূর), 2021 թվականին լույս տեսած բենգալական ֆիլմ, որի ռեժիսորն է Աբդուլլահ Մոհամմադ Սաադը, իսկ պրոդյուսերը՝ Ջերեմի Չուան։ Ֆիլմը նկարահանվել է «Sensemakers Productions»-ի և «Potocol Metro Video»-ի համատեղ արտադրությամբ[1][2][3]։
![]() Ֆիլմի պաստառ | |
Երկիր | ![]() |
Թվական | 2021 թվական |
Լեզու | բենգալերեն |
Ռեժիսոր | Աբդուլլահ Մոհամմադ Սաադ |
Պրոդյուսեր | Ջերեմի Չուա Ռաջիբ Մոհաջան Սիդուլ Խանդաքեր Էհսանուլ Բաբու |
Սցենարի հեղինակ | Աբդուլլահ Մոհամմադ Սաադ |
Դերակատարներ | Ազմերի Բադհոն Աֆիա Ջահիմ Ջաիմա Կազի Սամի Հասան Աֆիա Վարնա Զոփարի Լուսաի Յասիր ալ-Հաք Սաբերի Ալամ |
Նկարահանման վայր | Բանգլադեշ |
Կինոընկերություն | Potocol Metro Video |
Տևողություն | 107 րոպե |
Այն պատմում է 35-ամյա բժշկի օգնականի մասին է, որն իր գործունեության ընթացքում հանդիպում է բազմաթիվ մարտահրավերների։ Այն միջազգային լայն տարածում է գտել գերմանական «Films Boutique» վաճառքի և բաշխման ընկերության հետ համագործակցության արդյունքում։ 2021 թվականի Կաննի կինոփառատոնի ընթացքում այն ընտրվել է «Հատուկ հայացք» ծրագրին մասնակցելու համար[4]։ Սա Բանգլադեշում արտադրված առաջին ֆիլմն է, որը ցուցադրվում է այս կատեգորիայում։
Սյուժե
խմբագրելՖիլմի գլխավոր հերոսուհին 37-ամյա Ռեհանա Մարյամ Նուրն է, որը աշխատում է մասնավոր քոլեջում որպես ուսուցչուհի։ Մի երեկո քոլեջից հեռանալիս նա ականատես է լինում անսպասելի միջադեպի, որի արդյունքում ստիպված է լինում մի կողմն դնել իր ամենօրյա հոգսերն ու քոլեջի ուսանողներից մեկի անունից արդարացիորեն բողոք բարձրացնել մեկ այլ դասավանդողի դեմ։
Արդարության հասնելու ճանապարհին Ռեհանան հանդիպում է մի շարք խոչընդոտների. այդ թվում՝ դպրոցի ղեկավարությունը սկսում է վատ վերաբերել վերջինիս 6-ամյա դստերը։ Նման պայմաններում հերոսուհին շարունակում է արդարություն փնտրել իր երեխայի և այդ աշակերտի համար՝ դպրոցում գործող «կանոններից դուրս»[5]։
Դերասանական կազմ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Bangladeshi film 'Rehana Maryam Noor' receives historic first official selection at Cannes». Dhaka Tribune. 2021 թ․ հունիսի 3. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Developer), Md Ashequl Morsalin Ibne Kamal(Team Leader)| Niloy Saha(Sr Web Developer)| Shohana Afroz(Web Developer)| Jobayer Hossain(Web. «First Bangladeshi film in Cannes' Un Certain Regard: After Matir Moyna, 'Rehana Maryam Noor' makes history». unb.com.bd (English). Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Cannes Film Festival 2021 Lineup: Sean Baker, Wes Anderson, and More Compete for Palme d'Or». IndieWire. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Presse release - Festival de Cannes». festival-cannes.com. 2021 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «"Rehana Maryam Noor" becomes the first Bangladeshi film to feature in Cannes Film Festival major segment». The Daily Star (անգլերեն). 2021 թ․ հունիսի 3. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Cannes: Films Boutique Picks up Un Certain Regard Title 'Rehana'». Variety. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Bangladeshi film 'Rehana Maryam Noor' makes history by being officially selected for Cannes». The Business Standard (անգլերեն). 2021 թ․ հունիսի 3. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.