Ռեդփաֆ շաքարի գործարան (անգլ.՝ Redpath Sugar Refinery), շաքարի պահպանման, մաքրման թանգարանային շենք Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում։ Շենքը գտնվում է քաղաքի կենտրոնից արևելք` Queens Quay-ի Ջարվիս փողոցի սկզբնամասում։

Ռեդփաֆ շաքարի գործարան
Տեսակաշխարհագրական օբյեկտ
Երկիր Կանադա
Հիմնադրված1979
Կայքemporis.com/en/wm/bu/?id=235501

Շենք խմբագրել

 
Ռեդփաֆ շաքարի գործարան, 2005
 
Շաքարի մթերանոց և շաքարի առաքման նավը

Շենքը բացվել է 1958 թվականին։ Այստեղ է տեղակայված Տորոնտոյում հիմնադրված Redpath շաքարի պահեստավորման և վերամշակման գործարանը։ Համալիրը բաղկացած է՝ Շինության 1 (8 հարկ), բուխարիի բլոկից և Շինություն 2 (5 հարկ), որտեղ գտնվում է շաքարավազի թանգարանը։ Գործարանում վերամշակված շաքարը ստանում են Կարիբյան ավազանում և Բրազիլիայում և առաքվում և պահվում է նավերում՝ օգտագործելով Սուրբ Լորենսի ծովային երթուղին։ Առաքման սահմանափակ եղանակի պատճառով շաքարավազը յուրաքանչյուր աշնանը պահվում է վերամշակող գործարանի կողքին։

2006 թվականին շենքի հյուսիսային կողմի լուսավոր կարմիր «Redpath Sugar» նշանը հանվել և փոխարինվել է «Tate & Lyle» նշանով նախկին սեփականատերերի կողմից (Redpath-ը ներկայումս պատկանում է American Sugar Refining Inc-ին)։ Շինության արևմտյան կողմում գտնվող Redpath նշանը դեռևս անփոփոխ է։ Raw Sugar Shed-ի հյուսիսային պատին նկարիչ Ռոբերտ Ուիլանդը պատկերել է կետ։

Ռեդփաֆ շաքարի թանգարան խմբագրել

1979 թվականից նույն շենքում գործում է Ռեդփաֆ շաքարի գործարանի թանգարանը, որը ներկայացնում է շաքարավազի վերամշակման և պատրաստման ցուցանմուշներ[1][2]։ Թանգարանը կապված է Կանադայի թանգարանների ասոցիացիայի, Կանադայի ժառանգության տեղեկատվական ցանցի և Կանադայի վիրտուալ թանգարանի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել