Ռեգլամենտ

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Ռեգլամենտ, (լեհ․՝ reglament, ֆրանս․՝ reglement, regie - կանոն),

  • կանոնների ամբողջություն, որով որոշվում է պետական մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների աշխատանքի կարգը (օրինակ, 1720-ի Պետական կոլեգիաների գլխավոր Ռ․, Պետրոս I-ի Ռեգլամենտները)։
  • Ներկայացուցչական մարմինների նիստերի, ժողովների, կոնֆերանսների, նստաշրջանների և համագումարների վարելու կարգը (օրինակ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պալատների համատեղ և անջատ նիստերի ռեգլամենտ)։
  • Միջազգային կոնգրեսների ու կոնֆերանսների որոշ ակտերի անվանումը (օրինակ, Վիեննայի 1815-ի ռեգլամենտը)։
  • Կանոնների ամբողջություն (ժամանակավոր կամ մշտական), որով կարգավորվում է պալատի կամ միապալատ պառլամենտի ներքին կառուցվածքն ու գործունեությունը, ինչպես նաև դեպուտատի իրավական դրությունը։ Կանոնները սահմանված են սահմանադրություններում, սահմանադրական ակտերում և կարող են չեղյալ համարվել միայն սահմանադրական հսկողության մարմինների որոշմամբ։ Սովորաբար պալատներում ստեղծվում են հատուկ կոմիտեներ, որոնք հսկում են ռեգլամենտի կատարումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png