Ռեգթայմ (այլ կիրառումներ)

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
(Վերահղված է Ռեգթայմից)

Ռեգթայմ (անգլ․ ragtime, rag - հատված և time - ժամանակ, տեմպ, տակտ),

  1. Ամերիկյան նեգրերի քաղաքային պարային-կենցաղային երաժշտության ձև։ Կազմավորվել է 19-րդ դարի 2-րդ կեսին։ Ռեգթայմի յուրօրինակ սուր շեշտաշարժով (սինկոպա) երաժշտությունը նախորդել է ջազին։ Ռեգթայմի երաժշտ․ ձեն ամենից վաղ կիրառել է Ա․ Դվորժակը «Նոր աշխարհից» սիմֆոնիայում և լարային կվարտետում։
  2. Ռեգթայմի ռիթմական ձեի վրա հիմնված ամերիկյան սալոնային և պարահանդեսային պար։ Չափը 2/4։ Կատարվում է զույգերով։ Կենցաղ է մուտք գործել մոտ 1910 թվականից։ Ռեգթայմից են առաջացել թուսթեփ, ուանսթեփ, ֆոքստրոտ պարերը։ Ռեգթայմի առանձնահատկությունները օգտագործել է Ի․ Ֆ․ Ստրավինսկին («Ռեգթայմ» 11 նվագարանների համար)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png