Ռեբեկա Ռիթենհաուս
Ռեբեկա Ռիթենհաուս (անգլ.՝ Rebecca Rittenhouse, նոյեմբերի 30, 1988, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։ Ռիթենհաուսը ծնվել և մեծացել է Կալիֆորնիա նահանգի Լոս-Անջելես քաղաքում։ Բակալավրի աստիճանով ավարտել է Փենսիլվանիայի համալսարանը[1]։ 2014 թվականին առաջին անգամ հրապարակայնորեն հայտնվել է հեռուստատեսությունում` նկարահանվելով Showtime «Սիրեկանները» սերիալի պիլոտային սերիայում։ Ավելի ուշ ստացել է մշտական դեր Fox հեռուստաընկերության «Կարմիր ապարանջանները» սերիալում, որի նկարահանումները դադարեցվեցին առաջին եթերաշրջանից հետո[2][3][4]։ 2015 թվականից Ռիթենհաուսը ստացավ կնոջ հիմնական դեր ABC հեռուստաընկերության «Արյուն և նավթ» հեռուստասերիալում[5][6]։
Ռեբեկա Ռիթենհաուս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 30, 1988 (35 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
IMDb։ | ID 4590703 |
2015 թվականին հարաբերությունների մեջ է եղել ամերիկյան դերասան Չեյզ Քրոուֆորդի հետ, որի հետ նկարահանվել է «Արյուն և նավթ» հեռուստասերիալում։
ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Անվանումը հայերենով | Անվանումը անգլերենով | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
2011 | Ես քեզ սիրում եմ, Ֆիլադելֆիա | Philadelphia, Ti Amo | Վերոնիկա | Կարճամետրաժ ֆիլմ |
2014 | Սիրեկանները | The Affair | Ջոսելին | Էպիզոդ։ «1» |
2014—2015 | Կարմիր ապարանջանները | Red Band Society | Բրիտտանի Դոբլեր | Կանոնավոր դեր, 13 էպիզոդներ |
2015 | Արյուն և նավթ | Blood and Oil | Կելլի Լիֆեվեր | Կանոնավոր դեր, 10 էպիզոդներ |
2016 | Մինդիի նախագիծը | The Mindy Project | բժիշկ Աննա Զիև | Կրկնվող դեր, 8 էպիզոդներ |
2018 | Մի անհանգստացիր, նա ոտքով հեռու չի գնա | Don't Worry, He Won't Get Far on Foot | Բոննի |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Biography - Rebecca Rittenhouse». Famous Birthdays. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Nellie Andreeva (18 февраля 2014). «Charlie Rowe, Rebecca Rittenhouse & Zoe Levin Cast In Fox's 'Red Band Society'». Deadline.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Daniel Fienberg (15 сентября 2014). «Red Band Society co-star Rebecca Rittenhouse discusses bridging the age gap"». HitFix. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Red Band Society: FOX, ABC Studios Tried to Save Cancelled Series». TV Series Finale. 14 января 2015. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Denise Petski (27 февраля 2015). «ABC Pilots 'Boom', 'Mix' & '46 Percenters' Add To Casts». Deadline.com. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
- ↑ Nellie Andreeva (7 мая 2015). «ABC Picks Up Dramas 'The Catch', Jenna Bans, 'Kings & Prophets', 'Boom' 'L.A. Crime' & 'Quantico' To Series». Deadline.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեբեկա Ռիթենհաուս» հոդվածին։ |