Ռաֆիկ Մուրադյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆիկ Մարտիրոսի Մուրադյան (1921, Փանիկ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ - 1979), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1943): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Ռաֆիկ Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | 1921 |
Ծննդավայր | Փանիկ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ |
Մահացել է | 1979 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՌաֆիկ Մուրադյանը ծնվել է 1921 թվականին, Արթիկի շրջանի Փանիկ գյուղում, ուսուցչի ընտանիքում։ Հայրենի գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1940 թվականի հունվարին, զորակոչվել է կարմիր բանակ։ Մասնակցել է շատ ճակատամարտերի։ 1943 թվականին ռազմաճակատում ընդունվել է կուսակցության շարքերը։ Ռաֆիկը ակտիվ մասնակցություն է ունեցել Բելոռուսիայի, Լեհաստանի ազատագրման, Բեռլինի գրավման հաղթական մարտերին[1]։
Մուրադյանը զորացրվել է 1946 թվականի մայիսին։ Ավարտել է Երևանի Ժդանովի անվան մանկավարժական ինստիտուտի երկամյա բաժինը։ Աշխատել է Գուգարքի շրջանի Մեղրուտի միջնակարգ դպրոցում՝ միաժամանակ հեռակայելով Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։ Երկար տարիներ գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն, իսկ վերջին տարիներին միաժամանակ կատարել է դպրոցի տնօրենի՝ ուսումնադաստիարակչական աշխատանքի գծով տեղակալի պարտականությունները։ Մուրադյանի ծառայությունները բարձր է գնահատվել հայրենիքի կողմից։ Նա արժանացել է Կարմիր աստղի շքանշանի, «Մոսկվայի պաշտպանության համար», «Բեռլինի գրավման համար», «Վարշավայի ազատագրման համար», «Արիության համար», «Աշխատանքային գերազանցության համար», «Աշխատանքի վետերան» մեդալների[1]։
Պարգևներ
խմբագրել- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ
- «Բեռլինի գրավման համար» մեդալ
- «Վարշավայի ազատագրման համար»
- Կարմիր աստղի շքանշան
- «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
- «Աշխատանքի վետերան» մեդալ