Ռաֆիկ Մայիլյան

կենդանաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մայիլյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռաֆիկ Ավագիմի Մայիլյան (մարտի 17, 1927(1927-03-17), Հողեր, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 6, 2000(2000-02-06), Երևան, Հայաստան), հայ կենդանաբան-ձկնաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1977)։

Ռաֆիկ Մայիլյան
Ծնվել էմարտի 17, 1927(1927-03-17)
Հողեր, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 6, 2000(2000-02-06) (72 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունկենդանաբան

Կենսագրություն

խմբագրել

Ռաֆիկ Մայիլյանը ծնվել է 1927 թվականի մարտի 17-ին, Հողեր գյուղում (ԼՂՀ Հադրութի շրջան)[1]

1950 թվականին ավարտել է Բաքվի համալսարանի կենսբանական ֆակուլտետը։ 1954-1957 թվականներին աշխատել է Սևանի ջրակենսբանական կայանում, 1957-1980 թվականներին՝ Բաքվի թառափային Գիտահետազոտական ինստիտուտում։ 1983-1993 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի վարիչ, 1993-1998 թվականներին պրոֆեսոր։

Ռաֆիկ Մայիլյանի աշխատանքները վերաբերում են Սևանի սիգերի, ՀՀ ջրավազանների ձկնատնտեսության շահագործման, Արարատյան դաշտի արհեստական ջրամբարների թառափաձկների գենոֆոնդի պահպանման, դրանց աճեցման կենսատեխնոլոգիայի խնդիրներին։

Համահեղինակ է «Էկոլոգիայի և բնապահպանության հիմունքներ» դպրոցական դասագրքին, որը հրատարակվել է 1993 թվականին։ Ավելի քան 120 գիտական աշխատանքների հեղինակ է[2]։

Ռաֆիկ Մայիլյանը մահացել է Երևան քաղաքում, 2000 թվականի փետրվարի 6-ին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Маилян Рафик Авагимович
  2. «Մայիլյան, Ռաֆիկ Ավագիմի, 1927-2000 (Personal Name) › Հեղինակավորի որոնում › ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան քարտարան». 37.26.174.99. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։