Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալբաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռաֆիկ Հովհաննեսի Բալբաբյան (ռուս.՝ Рафик Оганесович Балбабян, մայիսի 14, 1949,) խորհրդահայ ֆուտբոլիստ, ղազախական Կոստանայ քաղաքի «Տոբոլ» ֆուտբոլային ակումբի մարզիչ։

Ռաֆիկ Բալբաբյան
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ մայիսի 14, 1949(1949-05-14) (75 տարեկան)
Դիրք կիսապաշտպան

Ֆուտբոլային կարիերան

խմբագրել

Ռաֆիկ Բալբաբյանի պրոֆեսիոնալ կարիերան որպես կիսապաշտպան սկսվել է «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբից։ Խաղացել է նաև Սումգայիթի (Ադրբեջան) «Պոլար» (հետագայում՝ «Խազար») և Նուկուսի (Ուզբեկստան) «Ամուդարյա» (հետագայում՝ «Արալ») ֆուտբոլային ակումբներում[1]։ 1974 թվականին կոստանայացի մարզիչ Գենադի Մակարենկոյի խնդրանքով Ռաֆիկ Բալբաբյանը երկու երիտասարդ ֆուտբոլիստների հետ տեղափոխվում է Կոստանայ՝ երկրորդ խմբում հանդես եկող «Բուրեվեստնիկ» ուսանողական թիմին մարզելու նպատակով։ Նրանց շնորհիվ թիմը մեծ հաջողություններ է ունենում։ 1978 թվականին Բալբաբյանը ավարտում է Կոստանայի մանկավարժական ինստիտուտը և որոշ ժամանակով մեկնում Բաքու։ Մոտ 1980 թվականին վերադառնում է Կոստանայի մարզ։ Լիսակովսկում քաղաքի ձևավորող ձեռնարկության թիմում եղել մարզիչ-ֆուտբոլիստ։ Թիմը նրա ղեկավարման տարիներին եղել է Ղազախական ԽՍՀ-ի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների թիմերի չեմպիոն։ 1981 թվականին նորից է վերադարձել «Բուրեվեստնիկ» և խաղացել այդ թիմի կազմում։

Մարզչական կարիերա

խմբագրել

1983 թվականին Ռաֆիկ Բալբաբյանը ավարտել է իր ֆուտբոլային կարիերան և որպես մարզիչ աշխատել մանկապատանեկան մարզադպրոցում։

1995-1996 թվականներին եղել է «Տոբոլ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը, իսկ 1999-2000 թվականներին՝ մարզիչ։ 1995-1996 թվականներին եղել է երկրորդական «Տոբոլ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը, իսկ 1999-2000 թվականներին՝ մարզիչ։

2003—2006 թվականներին եղել է «Տոբոլի» մանկապատանեկան թիմի տնօրենը, իսկ 2007—2009 թվականներին՝ թիմի պետը։ 2010-ին եղել է «Տոբոլի» ղեկավարը[2]։

Պարգևներ

խմբագրել

2015 թվականին Բալբաբյանը պարգևատրվել է Ղազախստանի «Աշխատանքի վետերան» (ղազ.՝ «Еңбек ардагері») մեդալով[3]։

Աղբյուրներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Балбабян Рафик Оганесович на http://footballfacts.ru». {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  2. Балбабян Рафик Оганесович(չաշխատող հղում)
  3. Рафик Балбабян —герой Труда https://www.sports.kz/news/rafik-balbabyan-geroy-truda