Ռաֆթսունի կամուրջ (նորվ.՝ Raftsundbrua), ավտոճանապարհային կամուրջ, որը միացնում է Ռաֆտսունդետ նեղուցը միացնում է Լոֆտոնյան, Աուստվոգյա (նորվ.՝ Austvågøya) և Հինյոյա (նորվ.՝ Hinnøya) կղզիները։ Այն նաև հանդիսանում է Եվրոպական թիվ 10 ճանապարհի մի հատվածը, որը Լոտովյան կղզիները միացնում է մայրցամաքային Նորվեգիայի հետ։ Կամուրջը 298 մ երկարությամբ գլխավոր թռիչքով հանդիսանում է աշխարհի ամենամեծ երկաթբետոնյա կամուրջներից մեկը։ Նորակառույց ճանապարհը փոխարինեց փոքրիկ լաստանավային փողադրամիջոցներ իրականացնող կայանին։

Ռաֆթսունի կամուրջ
Raftsundbrua
Երկիր Նորվեգիա
ՏեղանքՀադասել, Նուրլան, Նորվեգիա
Նշանակությունավտոճանապարհային, հետիոտնային
Տեսակերկաթբետոնյա
Նյութprestressed concrete?
Հատում էRaftsundet?
Երկարություն711 մ
Լայնություն10,3 մ
Բացման տարեթիվ1998
Քարտեզ
Քարտեզ

Շինարարությունը խմբագրել

Շինարարության մրցույթը հայտարարվեց 1991 թ.-ին Նուրլանի Ճանապարհային ադմինիստրացիայի կողմից։ 1993 թ.-ին հայտարարվեց մրցույթի արդյունքները։ Արդյունքում ընտրվեց 2 նախագիծ, որոնք ներկայացրել էին Aas-Jakobsen AS և BOARCH ընկերությունները։ Կապալառու դարձավ AS ANLEGG ընկերությունը[1]։ Կառուցման աշխատանքները սկսվեցին 1996թ.-ի և ավարտվեցին 1998թ.-ին։ Շինարարության ընդհանուր արժեքն էր 125 միլիոն նորվեգական կռոն։ Երթևեկության համար կամուրջը բացվեց 1998թ.-ի նոյեմբերի 6-ին։

Երկաթբետոնյա աշխատանքները իրականացվել են Doka ընկերության կողմից։ 1996 թ.-ին շինարարության ժամանակ Frode փոթորիկի հետևանքով ավերվեց № 3 հիմնասյունը և վնասվեց հենասյան ամրանը[2]:.

Կառուցվածք խմբագրել

Ռաֆթսունի կամուրջը իրենից ներկայացնում է երկաթբետոնյա կոնստրուկցիա, որի երկարությունը 711 մ է։ Ունի 4 թռիչք (86 + 202 + 298 + 125 մ)։

Տեղակայված լինելով շատ բարձ աշխարհագրական տեղանքում՝ կամուրջը նախատեսված է 60 մ/վրկ. արագությամբ ուժեղ քամիների, ինչպես նաև սեսմիկ ակտիվության ազդեցությանը դիմանալուն[2]:.

Բոլոր հենասյուները տեղակայված են ցամաքին։ Գունարբատեն փոքրիկ կղզին հենասյուներից մեկի համար ծառայում է հիմք։ Սյուների հիմքերը հենված են ժայռերի վրա։ № 3 և № 4 սյուները ունեն 2 մ հաստություն և 34 մ բարձրություն[2]։

Կամուրջը ունի 2 երթևեկելի գոտի և հետնոտնային անցում։ Ընդհանուր լայնությունը 10,3 մ է։ Կամրջի եզրերին տեղադրված է 1.2 մ բարձրությամբ ցինկե ցանկապատ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել