Ռաֆայել Վարդերեսովիչ Սամուրղաշև (ռուս.՝ Рафаэль Вартересович Самургашев, հուլիսի 28, 1963(1963-07-28), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ծագումով հայ խորհրդային և ռուսաստանցի հունահռոմեական ոճի ըմբիշ, ԽՍՀՄ առաջնության մեդալակիր (1989), Օլիմպիական խաղերի մասնակից (2000), միջազգային կարգի ԽՍՀՄ սպորտի վարպետ, Ռուսաստանի վաստակավոր մարզիչ (1995), Ռուսաստանի Դաշնության Ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ, Հարավային դաշնային շրջանի հասարակական ըմբշամարտի ասոցիացիաների միջմարզային ասոցիացիայի նախագահ, օլիմպիական չեմպիոն Վարդերես Սամուրղաշևի ավագ եղբայրը[1]։

Ռաֆայել Սամուրղաշև
Ծնվել էհուլիսի 28, 1963(1963-07-28) (60 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունըմբիշ և մարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի վաստակավոր մարզիչ

Կենսագրություն խմբագրել

Ռաֆայելը ծնվել է սպորտով զբաղվող հայկական ընտանիքում։ Հայրը՝ Վարդերես Սեմենովիչը (1937-2009) եղել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի վաստակավոր մարզիչ։ Մայր՝ Նելլի Արիստակեսովնան եղել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, Ռուսաստանի միակ կինը, որն այդ մարզաձևում ստացել է մարզչի բարձրագույն կոչում։

Ռաֆայելն ըմբշամարտով սկսել է զբաղվել տասնհինգ տարեկանում, մարզիչը եղել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Ղազարովը։1989 թվականին դարձել է ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի կազմում 2000 թվականին մասնակցել է Սիդնեյի Օլիմպիական խաղերին[2]։

Ընտանիք խմբագրել

Ռաֆայելն ամուսնացած է Տատյանա Սամուրղաշևայի հետ, նրանք ունեն 5 դուստր՝ Լարիսա, Օլգա, Տատյանա, Աննա և Անաստասիա։ Երեք կրտսեր աղջիկները զբաղվում են թենիսով, մարզվում են ԱՄՆ-ում՝ Ֆլորիդա նահանգի Բրեդենտոն քաղաքում գտնվող Նիկա Բոլետերիի ակադեմիայում։

Եղբայրներ խմբագրել

  • Ալբերտ Սամուրղաշև (ծնված 1965) ֊ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ։
  • Սեմյոն Սամուրղաշև (ծնված 1976) - Ռուսաստանի վաստակավոր մարզիչ։
  • Վարդերես Սամուրղաշև (ծնվ. 1979) ֊ 2000 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն է[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Monument to the grappler». memorysensory.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.
  2. «Armenia at the 2000 Sydney Summer Games». Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.
  3. Заслуженные тренеры России Արխիվացված 2013-01-14 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել