Ռաֆայել Շահբազյան
Ռաֆայել Թադևոսի Շահբազյան (հունիսի 23, 1930[1], Երևան, ԽՍՀՄ[1] - 2012), հայ խորհրդային քաղաքական, պետական և տնտեսական գործիչ։
Ռաֆայել Շահբազյան | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ[1] |
---|---|
Կրթություն՝ | Moscow State University of Design and Technology? (1956)[1] |
Գիտական աստիճան՝ | տեխնիկական գիտությունների թեկնածու[1] (1969) |
Մասնագիտություն՝ | պետական ծառայող |
Ծննդյան օր | հունիսի 23, 1930[1] |
Ծննդավայր | Երևան, ԽՍՀՄ[1] |
Վախճանի օր | 2012 |
Թաղված | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել- 1943՝ որպես բանվոր ընդունվել է Երևանի կոշիկի գործարան։
- 1953՝ Երևանում ավարտելով թեթև արդյունաբերության տեխնիկումը, մեկնել է Մոսկվա և ընդունվել Մոսկվայի տեխնոլոգիական ինստիտուտ։ Ուսմանը զուգահեռ աշխատել է Մոսկվայի կոշիկի ֆաբրիկայում՝ ճանապարհ անցնելով վարպետից մինչև արտադրամասի պետից, ՏՎԲ-ի պետից մինչև գլխավոր ինժեներ, իսկ 1959 թվականին դարձել է գործարանի տնօրեն։
- 1961 թվականից՝ տեղափոխվել է Երևան և դարձել Շահումյանի անվան կաշվի-արտադրական միավորման գլխավոր տնօրեն։
- Եղել է ԽՍՀՄ թեթև արդյունաբերության նախարարության ներկայացուցիչը Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում։
- ՀԽՍՀ գազաֆիկացման գլխավոր վարչության պետ[2]։ Հետագայում՝ Հայաստանի գազաֆիկացման պետական կոմիտեի նախագահ[3]։
- 1983-1990՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[4]։
- 1990-1993 թվականներին եղել է Հայաստանի Պարենի և հացամթերքի նախարար, կատարել է գյուղատնտեսության նախարարի պարտականությունները։
- 26 գյուտերի հեղինակ։
Մրցանակներ
խմբագրելՊարգևատրվել է «Պատվո նշան» (1966), «Ժողովուրդների բարեկամություն» (1980), «Աշխատանքային կարմիր դրոշի» երկու շքանշաններով (1971, 1974)[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 419.
- ↑ Назначен на должность Указом Президиума Верховного Совета Армянской ССР от 9 июля 1979 года, который утверждён Постановлением ВС Армянской ССР от 14 декабря 1979 года.
- ↑ Назначен на должность Указом Президиума Верховного Совета Армянской ССР от 20 октября 1981 года.
- ↑ Депутат по Варденикскому избирательному округу №309 Мартунинского района. Источник - "Коммунист" (орган ЦК Коммунистической Партии Армении, Верховного Совета и Совета Министров Армянской ССР), 28 февраля 1985г., стр.4
- ↑ Орден «Знак Почёта» № 454570 (1966 г.). Ордена «Трудового Красного Знамени» № 646296 (1971 г.) и № 921506 (1974 г.). Орден «Дружба Народов» № 72202 (1980 г.).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 419)։ |