Ռաուլ Ալբերտո Կուբաս Գրաու (օգոստոսի 23, 1943(1943-08-23)[1], Ասունսյոն, Պարագվայ), պարագվայցի ինժեներ և քաղաքական գործիչ։ Երկրի նախագահ 1998 թ. օգոստոսի 15-ից 1999 թ. մարտի 23-ը։ Հրաժարական է տվել փոխնախագահ Լուիս Մարիա Արգանյայի սպանությունից հետո։

Ռաուլ Կուբաս Գրաու
Raúl Alberto Cubas Grau
Պարագվայի 49-րդ նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝օգոստոսի 15, 1998
Լքեց պաշտոնը՝մարտի 29, 1999
Կուսակցություն՝Կոլորադո
Նախորդող՝Խուան Կարլոս Վասմոսի
Հաջորդող՝Լուիս Անխել Գոնսալես Մաչչի
Ծննդյան օր՝ օգոստոսի 23, 1943
Ծննդավայր՝Ասունսյոն, Պարագվայ
Изображение автографа

Հրաժարականից հետո Կուբասը հեռացել է Բրազիլիա և քաղաքական ապաստան խնդրելԿարդոզոյի կառավարությունից։ Լինելով իր երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը, նա տիրապետել է 14 դե Խուլիո շինարարական ընկերություններին, որոնցից մեկը մասնակցել է Իտայպույի ՀԷԿ-ի շինարարությանը։

2004 թ. սեպտեմբերին, Կուբասի 30-ամյա դուստրը՝ Սեսիլիա Կուբաս Գուսինսկայան առևանգվել է։ Մեկ ամիս անց հաջողվել է կապ հաստատել առևանգող խմբավորման հետ։ 2005 թ. փետրվարին նրա մարմինը գտնվել է թաղված Ասունսյոնի արվարձան Նեմբի քաղաքի տներից մեկում։ Առևանգումը կապվել է Լիբերալ կուսակցության և Կոլումբիայի հողափոխական բանակի հետ[2][3]։ Մեղադրյալներից երկուսը 2006 թվականին քաղաքական ապաստան են գտել Բոլիվիայում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել